![Որո՞նք են ստամոքսի խնդրի մասին հուշող ախտանշանները․ Ուռուցքաբան](https://www.aysor.am/news_images/731/2192413_1/81.thumb.jpg)
04/12/2023 21:35
Որո՞նք են ստամոքսի խնդրի մասին հուշող ախտանշանները․ Ուռուցքաբան
Ստամոքսի հիվանդությունները բժիշկներից ու նաև հիվանդներից պահանջում են մեծ պատասխանատվություն, քանի որ բարձիթողի վիճակը կարող է առաջացնել չարորակ ուռուցքներ ու կյանքի համար անհամատեղելի բարդություններ․ սոցիալական հարթակում գրում է ուռուցքաբան Գագիկ Թունյանը:
Ստամոքսի պաթոլոգիաները պահանջում են դեղորայքային և վիրահատական բուժում:
Ախտանիշներն ու հիվանդների գանգատներն են՝
ցավեր,
այրոցի զգացողություն,
ծանրության զգացողություն էպիգաստրալ շրջանում, ստամոքսի պրոյեկցիայով, որովայնում,
գղտոցներ,
ախորժակի անկում,
վքնածություն,
սրտխառնոց,
փսխումներ:
Այս ախտանիշների դեպքում հիվանդը պարտադիր պետք է դիմի բժշկի՝ հիվանդությունն ախտորոշելու և գրագետ բուժելու նպատակով:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ