12/12/2023 17:24
«Հարաբերություններ կզարգացնենք Հայաստանի հետ նույն միավորման մեջ գտնվող երկրների հետ»․ Իրանը հայտարարել է՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը շուտով կկնքվի
Իրանը և ԵԱՏՄ-ն դեկտեմբերի 25-ին համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու ստեղծման մասին, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։
«Եվրասիական երկրների հետ արտոնյալ առևտրի մասին համաձայնագիր կստորագրվի դեկտեմբերի 25-ին»,- ասել է իրանցի պաշտոնյան՝ հստակեցնելով, որ համաձայնագիրը ստորագրվելու է Սանկտ Պետերբուրգում, այդպիսով Իրանը գործընկերային հարաբերությունները կզարգացնի Հայաստանի հետ նույն միավորման մեջ գտնվող երկրների հետ։
Թեհրանից ակնկալիք են հայտնել նաև, որ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կնպաստի, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրի ծավալներն ավելանան։