Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում

13/12/2023 16:17

Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում


Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին

- Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկաներում տիրող անկայունությունը` ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բանկը ռիսկերը նվազեցնելու և շարունակական աճ ապահովելու ուղղությամբ:  

- Ամերիաբանկը վերջին տարիներին կայուն հաջողություններ է գրանցում: Աշխարհաքաղաքական լարվածությամբ և շուկայի անկայունությամբ պայմանավորված բարդ միջավայրում Բանկը ճկունություն է ցուցաբերել և մի քանի հիմնական ֆինանսական ցուցանիշներով գերազանցել շուկայի միջին ցուցանիշները: Մեր հաջողությունը կառուցված է ամուր հիմքերի վրա` պատշաճ դիվերսիֆիկացված հաշվեկշիռ, արդյունավետ կորպորատիվ կառավարում և ապագայի հստակ տեսլական:

ֆինանսական արդյունավետությունը բարելավելու և ռիսկով ճշգրտված կայուն շահութաբերություն ապահովելու համար մենք կարողացել ենք կիրառել ռիսկերի և իրացվելիության կառավարման հավասարակշռված մեխանիզմ: 2023թ. սեպտեմբերի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 1.33 տրիլիոն ՀՀ դրամ` 2019թ. ի վեր գրանցվող 12% միջին տարեկան աճի տեմպով: 2023թ. 3-րդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկն ամենախոշոր վարկատուն է շուկայում՝ 902 մլրդ ՀՀ դրամ վարկային պորտֆելով և շուկայի 19.1% մասնաբաժնով: Մեր որդեգրած ունիվերսալ բանկային մոդելի ներքո  շարունակել ենք դիվերսիֆիկացնել բանկի վարկային պորտֆելը՝ վերջին տարիներին մանրածախ և ՓՄՁ վարկերի գծով ապահովելով պորտֆելի երկնիշ աճ, ինչը նպաստել է վարկերի արդյունավետ բաշխմանը. մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 61.2%-ը:

2020թ. սկսած շարունակաբար բարելավվում է նաև Բանկի վարկային պորտֆելի որակը։ 2023թ. սեպտեմբերի դրությամբ չաշխատող վարկերը կազմել են 2.16% (շուկայում գրանցված 2․97%-ի համեմատ)` պահպանելով նվազման միտումը և մնալով երկարաժամկետ միջին և նախահամաճարակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա (2.87%)։  Ընդհանուր ավանդների ու պարտատոմսերի գծով տարեսկզբից գրանցվել է 14.2% աճ և 27% աճ նախորդ տարվա համեմատ՝ հիմնականում ժամկետային ավանդների հաշվին:  Չնայած անորոշ արտաքին պայմաններին` ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ սեգմենտներում ընդլայնվել է հաշվետերերի բազան, և էապես աճել են ավանդների պորտֆելները:

2023թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում մեր ընդհանուր կապիտալն աճել է 10.1%-ով ՝ հասնելով 190 մլրդ ՀՀ դրամի, ինչի հիմքում 2019թ.-ից գրանցված 17% միջին տարեկան աճի տեմպն է, որին նպաստել է կայուն շահույթի ապահովումը:  Փաստացի, մեր զուտ շահույթը վերջին տարիներին աճում է երկնիշ թվով և՛ զուտ տոկոսային, և՛ ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչը վկայում է բանկի կողմից կայուն շահույթ գեներացնելու կարողության մասին: Արդյունքում, շահութաբերության ցուցանիշները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա (բանկի զուտ տոկոսային մարժան կազմել է 6.4%, կապիտալի եկամտաբերությունը՝ 26%, իսկ ակտիվների եկամտաբերությունը՝ 3.6%)` էապես գերազանցելով նաև շուկայական միջին ցուցանիշը:

Նման դինամիկ արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում, և վկայում են այն մասին, որ Ամերիաբանկը շարունակելու է իր փոխակերպման ուղին:  Իրականում, այս առումով բանկի հաջողությունն արտացոլում է դրական մակրոտնտեսական միջավայրը. 2022թ․–ին Հայաստանի տնտեսությունը դրսևորեց ճկունություն և աճի բարձր ներուժ՝. ապահովելով ՀՆԱ-ի 12.6%- աճ` միևնույն ժամանակ պահպանելով տարածաշրջանում ամենացածր գնաճի մակարդակը և ամենակայուն արժույթը։ 

- Բանկի հիմնական դիրքերը պաշտպանելու համար կիրառվե՞լ են արդյոք որևէ հատուկ միջոցներ կամ գործիքներ:

- Ամերիաբանկը մշտապես հետևել է, որ իր կորպորատիվ կառավարումը համապատասխանի միջազգային լավագույն ֆինանսական և ինստիտուցիոնալ փորձին:  Եվ դա կարևոր է բանկի հիմնական դիրքերը և հեղինակությունը ամրապնդելու տեսանկյունից: Բանկի ընդհանուր կառավարման համար պատասխանատու Տնօրենների խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությունն անկախ, ոչ գործադիր տնօրեններ են՝ միջազգային բազմակողմանի փորձով և ֆինանսական ոլորտի խորը գիտելիքներով: Բանկի հաջողությանը նպաստում են նաև փորձառու, բանիմաց, կազմակերպության արժեքներին և գաղափարներին հավատարիմ բաժնետերերը, որոնց կազմում ընդգրկված են նաև միջազգային ֆինանսական հաստատություններ (ՎԶԵԲ և ԱԶԲ):  Ամերիաբանկը կարևորում է էթիկայի ամենաբարձր ստանդարտների և միջազգային պահանջների պահպանումը, ինչը դարձել է բանկի գործունեության բնորոշ հատկանիշը:

Ֆինանսական կայունության մեր ցուցանիշները նույնիսկ ամենադժվար ժամանակներում մնացել են բարձր մակարդակի վրա, իսկ շահութաբերության շարունակական բարելավումը վկայում է բանկի ֆինանսական կայունության մասին: Մասնավորապես, բանկը կատարեց «Բազել 3» համաձայնագրով նախատեսված կապիտալի բուֆերների ներդրման  պահանջները՝ նախապես ապահովելով պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմները:

- Շրջակա միջավայրի պաշտպանությունը, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը վերջին տարիներին էլ ավելի կարևոր են դարձել: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել որպեսզի կազմակերպությունը կարողանա ապահովել իր պարտականությունների կատարումը նշված ոլորտներում: Բախվել եք արդյո՞ք կոնկրետ մարտահրավերների, և եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ստանդարտների լավագույն պրակտիկայի ներդրման ուղղությամբ մենք շուկայում միշտ եղել ենք միտումներ ձևավորող:

- Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ընդհանուր գաղափարներին մեր հանձնառությունը մշտապես եղել է երկարաժամկետ զարգացման մեր անկյունաքարերից: Էկոլոգիապես կայուն զարգացման կերտումըմեր մոլորակը և գալիք սերունդներին պաշտպանող ապագայի ապահովմանն ուղղված ներդրումները պահանջումեն, որ ֆինանսական հաստատությունները առանցքային դեր ստանձնեն այդ գործում: Ամերիայում մենք պատասխանատու գործելակերպ ենք ներդրել և ներդրումային որոշումների կայացման ժամանակ հետևողականորեն առաջնահերթություն ենք տալիս էկոլոգիապես կայուն զարգացմանը: Կանաչ ներդրումները, վերականգնվող էներգետիկան և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնախնդիրները ոչ միայն մարտահրավեր են, այլև` հնարավորություն, որն Ամերիան մտադիր է լիարժեք օգտագործել: Դեռևս 2020թ. մենք հանդես եկանք որպես կանաչ պարտատոմսերի առաջին թողարկողը Հայաստանում և շարունակում ենք կարևորել բանկի կանաչ ակտիվների պորտֆելի հետագա ընդլայնումը։

Որպես Հայաստանի առաջատար բանկ`  մենք ստանձնել ենք մեր համայնքներին աջակցելու պատասխանատվություն` օգնելով նրանց, ում առավելապես անհրաժեշտ է մեր աջակցությունը, այդ թվում՝ վերջերս տեղահանված մեր հայրենակիցներին: Մենք խոշոր ներդրումներ ենք կատարել մեր համայնքների զարգացման ուղղությամբ։

- Հաշվի առնելով նշված խնդիրները, ինչպես նաև արհեստական բանականության, թվային արժույթների և նմանատիպ այլ հանգամանքների ազդեցության ներքո փոփոխվող միջավայրը, ի՞նչ աշխատանք եք կատարել կազմակերպությունն ապագա մարտահրավերներից պաշտպանելու և հաճախորդներին հետագայում նույնպես բարձրորակ պրոդուկտներ առաջարկելու համար:

Բանկի բոլոր մակարդակներում  մեր մտահորիզոնը և ստեղծագործական մոտեցումն ապահովել են փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակություն:   Մենք եղել ենք տարածաշրջանում թվային փոխակերպումը խթանող առաջին հաստատություններից մեկը` ապահովելով ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման 69% գործակից և  կանխիկ գործառնությունների բեռնաթափման 84% ցուցանիշ ինչը վկայում է մեր ռազմավարական զարգացման նշանակալի հաջողությունների մասին:

Թվային փոխակերպումը մենք դիտարկում ենք որպես բանկային ոլորտի սահմաններից դուրս նոր հորիզոններ բացելու հնարավորություն. զարգացման այս արդյունավետ հարթակները մենք կարող ենք առաջարկել տարբեր ոլորտներին, շուկաներին և պոտենցիալ հաճախորդների լայն շրջանակին:  Առողջապահությունից մինչև ճամփորդություն ու մինչև ֆինտեխ կրթություն, որտեղ տվյալների և հնարավորությունների համապարփակ կիրառումը կարող է նոր հեռանկարներ ստեղծել և տարբերակներ ներկայացնել, մենք այս ուղղությամբ համագործակցում ենք առանցքային դերակատարների հետ՝ մեր տեխնոլոգիական փորձառությունն առավել արդյունավետ օգտագործելու և շուկայում ներկայացնելու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:48 «Զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ»․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Այսօր, 16:36 Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Այսօր, 16:29 Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ Այսօր, 16:22 Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղը Այսօր, 16:20 «Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները»․ Միրզոյանն՝ Ալմաթիում Այսօր, 16:19 ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան Այսօր, 16:08 Այն հավատքով եմ, որ այս երիտասարդության հետ հասնելու ենք Արցախ. Գայա Արզումանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Միրզոյանն ասել է, որ Բայրամովի հետ հանդիպման նպատակը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելն է Այսօր, 15:53 Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից Այսօր, 15:50 Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այսօր, 15:40 Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Այսօր, 15:33 Արամոն վստահ է և հավատում է, որ մտավորականները դեռ կմիանան շարժմանը Այսօր, 15:18 Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ. Սամվել Բաբայան Այսօր, 15:06 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս Սրբազանի կողքին է (Տեսանյութ) Այսօր, 14:48 Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է Այսօր, 14:34 Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ Այսօր, 14:33 Մարդիկ պատրաստ են իրենց հայրենիքի համար անազատության մեջ գտնվել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:22 Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը. Արցախի ՄԻՊ-ի կոչը՝ ուսանողներին Այսօր, 14:20 Միրզոյանն ու Բայրամովը մեկնարկում են բանակցությունները Այսօր, 14:11 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Այսօր, 14:09 «Սա կրթական հաստատություն է, հո շուկա՞ չի». Բրյուսովի ռեկտորը՝ բուհի դռները փակելու մասին (Տեսանյութ) Այսօր, 14:02 Ալեն Սիմոնյանը 2018 թ. շարժման ժամանակ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց, բայց այսօր քննադատում է այդ եկեղեցին. Դավիթ Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:56 Չեն կարող որևէ կոմպրոմատով փորձել ՔՊ պատգամավորներին դեպի իրենց տանել, ՔՊ-ն բավականին ամուր է․ Բաքոյան Այսօր, 13:48 «Ամաչում ենք Ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանին Այսօր, 13:36 Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ Այսօր, 13:23 Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ Այսօր, 13:17 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ վարչապետի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան Այսօր, 13:11 Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում Այսօր, 13:09 Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ Այսօր, 13:08 Ժողովուրդն այլևս անտարբեր չէ, Նիկոլը լեգիտիմ չէ, չունի ժողովրդի աջակցությունը․ Շարմազանով Այսօր, 13:04 «Ձեր արածն ուղղակի սխալ է». Բագրատ Սրբազանը՝ համալսարանի դռները փակած Բրյուսովի համալսարանի ռեկտորին Այսօր, 13:01 Հայաստանի ղեկավարը սրտում պետք է հայրենիք ունենա ու չլինի պոպուլիստ. Բագրատ Սրբազան Այսօր, 12:57 Հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին (Տեսանյութ) Այսօր, 12:52 Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:40 Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը երթով անցնում է համալսարաններով, նրանց են միանում ուսանողները Այսօր, 12:28 ԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնում Այսօր, 12:22 Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Այսօր, 12:19 Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ Այսօր, 12:18 Բլոգեր Միկա Բադալյանին բերման են եթարկել (Տեսանյութ) Այսօր, 12:16 Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Այսօր, 12:13 Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է. ՔԿ Այսօր, 12:10 Բելգիայի հայերի կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 12:08 Սյունիքում «Սուր էգզոգեն թունավորում`գազի արտահոսքից» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ Այսօր, 12:06 Դիլիջանում ևս դասադուլ է Այսօր, 12:04 Հակակոռուպցիոն դատարանը փոփոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց Այսօր, 11:56 Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 11:53 Երևանում և մարզերում մի շարք ճանապարհներ քաղաքացիները փակել են (Լուսանկարներ) Այսօր, 11:51 Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում (Տեսանյութ) Այսօր, 11:40 Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Այսօր, 11:37 ԵՊՀ արհմիությունը կոչ է անում բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և անհնազանդության խաղաղ միջոցառումներին Այսօր, 11:34 Այս իշխանությունները մեզ տանում են դեպի անդունդ. պետք է խենթ լինել. ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 11:30 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց. Թյուրքագետ Այսօր, 11:26 Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում, Կապանում, Երևանում մայիսի 13-ին, 14-ին և 15-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն Այսօր, 11:19 2024 թ. «Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Այսօր, 11:12 ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային Այսօր, 11:04 Գերմանիայում էի, բայց տեսնելով՝ ինչ է կատարվում այստեղ, եկել եմ. Կամո Ունանյանը միացել է Սրբազանի շարժմանը Այսօր, 11:00 Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց, թե ինչ են քննարկել Բագրատ Սրբազանի հետ Այսօր, 10:57 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ շարժումը երթով գնում է դեպի ԵՊՀ․ կոչ արվեց ժամը 18։30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում Այսօր, 10:54 LIVE. ԵՊՀ-ում դասադուլ է: ԵՊՀ Ուսանողական խորհուրդը միանում է շարժմանը Այսօր, 10:48 Աշխարհի խոշորագույն պարբերականներն անդրադարձել են Հայաստանում սկսված շարժմանը Այսօր, 10:45 ՔՊ-ից իրենց նախաձեռնությամբ որոշ կոնտակտներ եղել են․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:29 Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել է Միշուստինի թեկնածությունը Այսօր, 10:27 Տավուշի մարզի Բերդավան համայնքում բացվել է երիտասարդական-մշակութային կենտրոն Այսօր, 10:25 Ոչ մի հիասթափություն, ընդհակառակը՝ ճնշման մեծացում․ Թյուրքագետ Այսօր, 10:22 Ամեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Այսօր, 10:18 Հովհաննես Ազոյանի խորհուրդը՝ հեղափոխություն անել ցանկացողներին Այսօր, 10:15 Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում՝ ձեր սիրած ու չսիրած. Բագրատ Սրբազան Այսօր, 10:12 Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան Այսօր, 10:10 ԵՊՀ-ում դասադուլ է․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Տեսանյութ) Այսօր, 10:07 Կեղծիքը ՔՊ-ականների վարքագիծն է, հայտնվել ենք ստի ու կեղծիքի հիմնարկում. Բագրատ Սրբազան Այսօր, 10:00 «Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլում է․ ելույթ կունենա 19-րդ համարի ներքո Այսօր, 09:51 Լույս չի լինելու Այսօր, 09:43 Այսօր Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը թիմակիցներին sms շփումներով հանդարտեցրել է՝ ասելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի Այսօր, 09:12 «Հրապարակ». Վեց տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ վեց տարի անց Նիկոլին են հայհոյում Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում Այսօր, 09:06 «Հրապարակ». Սրբազանի դեմ վարույթ են սկսել․ քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը Այսօր, 09:04 «Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքն ավելի ազդեցիկ է, քան օրենքի պահա՞նջը Այսօր, 08:56 «Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի Այսօր, 00:49 Մեր նպատակից, օրակարգից չպետք է շեղվենք․ Բագրատ Սրբազանը՝ Հանրապետության հրապարակում 09/05/2024 23:43 Կապ է հաստատվել «Խոսնակ.ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ խորհրդական 09/05/2024 22:11 «Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով»․ ՔԿ-ն՝ Հանրապետության հրապարակում հայտնված բեռնատարի վարորդի գործողությունների մասին 09/05/2024 21:54 Հրապարակ մտած բեռնատարի վարորդին ձերբակալել են․ «Սպուտնիկ Արմենիա» 09/05/2024 21:45 Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 09/05/2024 21:36 ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության աջակիցներին մեղադրել է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մեջ 09/05/2024 21:22 Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին՝ մեր քաղաքացիների առողջությունը կարևորելու և մեր հակածխախոտային պայքարին միանալու համար. Արսեն Թորոսյան 09/05/2024 21:17 Փաշինյանի կուսակցությունը պատասխանել է Բագրատ Սրբազանին 09/05/2024 21:15 Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է, բայց նաև քաղաքական, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է․ Մելիք-Շահնազարյան 09/05/2024 21:08 Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ 09/05/2024 20:56 Հանրապետության հրապարակն՝ այսօր․ Ֆոտոշարք 09/05/2024 20:49 Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) 09/05/2024 20:24 Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան 09/05/2024 20:12 «Կստիպենք»․ Սրբազանը ասաց՝ ինչ քայլեր են անելու՝ հասնելու համար Փաշինյանի հրաժարականին (Տեսանյութ) 09/05/2024 20:06 Ավելի քան համոզված եմ՝ Բագրատ Սրբազանի հաշտության օրակարգը հաղթելու է ստի, կեղծիքի ու դավաճանության դեմ պայքարում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 09/05/2024 19:59 Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ․ «Հայկական ժամանակ» 09/05/2024 19:53 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին 09/05/2024 19:47 Բագրատ Սրբազանը Փաշինյանին հիշեցրեց հրապարակում հավաքվելու իր խոստումը և հրաժարականի համար ժամանակ տվեց՝ մինչև 20։00-ն 09/05/2024 19:41 Ավանդական լուսանկար՝ Հայրենական պատերազմի մասնակից պապիկիս տարեդարձին. Սուրեն Պապիկյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը