02/02/2024 12:02
ՀՀ-ն հավերժ տրտնջացողից, բողոքողից պետք է վերափոխվի լուծումներ առաջարկող օգտակար պետության և սուբյեկտի. ԲՏԱ նախարար
Վախերը, որոնք նույնիսկ պետական ապարատում կան, մենք պետք է կոտրենք, որովհետև ես՝ ինքս այլ կերպ չեմ պատկերացնում, քան հենց արհեստական բանականության և տեխնոլոգիական նոր լուծումների միջոցով այդ թռիչքաձև աճի ապահովումը. «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին հայտարարեց Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Հասկանալի է, որ հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումներ պետք է լինեն, բայց մեր առաջնորդությունը չափազանց կարևոր է, որ մենք կոտրենք այդ վախերը։ Դրանք կոտրելով, վստահ եմ, որ ՀՀ-ն աշխարահում լինելու է մրցունակ։ Միայն այդ ճանապարհով է, որ ՀՀ-ն կարող է ամբիցիաներ ունեցող երկիր դառնալ և աշխարհին, մոլորակի մարդկանց ինչ-որ լուծումներ առաջարկելով՝ փոխել ՀՀ-ի և հայ մտածողի, արարողի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը։ ՀՀ-ն հավերժ տրտնջացողից, բողոքողից պետք է վերափոխվի լուծումներ առաջարկող օգտակար պետության և սուբյեկտի»,-ասաց նա։