02/02/2024 17:55
ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումները վոլեյբոլի առաջնության են մասնակցում․ Խաղին հետևել է Սուրեն Պապիկյանը
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ից փետրվարի 9-ը անցկացվում է վոլեյբոլի առաջնություն` ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։
Փետրվարի 2-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հաջորդ շաբաթ կամփոփվեն առաջնության արդյունքները և մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով»: