Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

10/02/2024 11:17

Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և նրա տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ինչպես նաև 2023 թ.-ի բյուջեի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունը և համապարփակ տեղեկատվությունը։ Ներկայացվել է, որ ոլորտային գործառույթները Երևանում և մարզերում կազմակերպվում են Ծառայության 49 տարածքային կենտրոնների միջոցով։

Նախորդ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ Ծառայության միջոցով սոցիալական աջակցություններից օգտված կամ դրա համար Ծառայություն դիմած «ակտիվ» շահառուների թիվը կազմել է 501 329 անձ, որը 21.3%-ով կամ 87 966 անձով ավելի է, քան 2022-ին է եղել։

Նշվել է, որ Ծառայությունը շարունակում է ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելու կամ վատթարացումը կանխելու նպատակով ընտանիքների անապահովության գնահատման հիման վրա տրամադրել ընտանեկան, սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն։

Անդրադարձ է կատարվել անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստ նշանակված ընտանիքների վերաբերյալ 2021, 2022 և 2023 թթ․ վիճակագրությանը, ինչը ցույց է տալիս, որ 2023 թ․ նպաստառու ընտանիքների թիվն ավելի քիչ է (ընդհանուր առմամբ 2021-23 թ․ տարբերությունը կազմում է -18.1% (15 799 ընտանիք)։ Նվազման միտումը պայմանավորված է ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացման կամ կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազմամբ, այլև տարածքային կենտրոնների առավել թիրախային և մասնագիտական աշխատանքով։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ավելի կոնկրետ ինչի հաշվին է նվազել նպաստառու ընտանիքների թիվը: «18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- նշել է վարչապետը։

Պատասխանատուները նշել են, որ 2021 թվականից նվազել է թիվը մինչև 82 հազարի, ու այսպես դինամիկան պահպանվել է: Նշվել է, որ 7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։ «Այսինքն` մարդիկ ամեն տարի, որ պետք է գան, դիմեն, որ փաստագրվեն, ենթադրվում է, որ հասկացել են, որ իմաստ չունի դիմելը»,- ասել է ծառայության պետը:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Բայց դե այդ էլ եկեք նայենք, հարգելի գործընկերներ, լավ ասենք, ենթադրենք` մի տարի 5.5 տոկոս է տնտեսական աճը, մի տարի 12 տոկոս, մի տարի 8 տոկոս, դա պետք է մի ձևով արտահայտվի։ Օբյեկտիվ տվյալներ կան, ասենք, օրինակ՝ պետական բյուջեի եկամուտները, դա օբյեկտիվ տվյալ է և այդ օբյեկտիվ եկամուտների աճն այստեղ որևէ ձևով պետք է արտահայտվի։ Իհարկե, շատ դեպքերում, ցավոք, ոչ այն ծավալով, որ իրենք էլ, մենք էլ կուզեինք, բայց այնուամենայնիվ, պետք է արտահայտվի։ Նկատի ունեմ` դուք այդ տեսանկյունից եք նայում, ասում եք` մտածել են իմաստ չունի, որ դիմեն։ Այսինքն` դա ուրիշ բան էլ է նշանակում, որ գնահատող խումբը կգա, կտեսնի, որ իզուր է դիմել քաղաքացին։ Այսինքն` նայած ինչ դիտանկյունով նայենք»։

Պատասխանատուները նշել են, որ փաստագրման համար բոլորը պարտավոր են յուրաքանչյուր տարի դիմել՝ նպաստ ստանալու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 8 հազարով դիմող անձանց թվի նվազումը ևս մեկ տվյալ է, որը կրկին տնտեսական աճի արտահայտման մասին է խոսում:

Նշվել է նաև, որ Ծառայության 49 տարածքային կենտրոնների կողմից իրականացվել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 48,614 հրատապ առաջնային կարիքների գնահատում։ Տարածքային կենտրոնների համակարգմամբ գործել են 2 կոորդինացիոն կենտրոններ՝ Շենգավիթի տարածքային կենտրոնում և Փարաքարի մշակույթի տանը՝ Վաղարշապատի Տարածքային կենտրոնի համակարգմամբ։ Տվյալ կենտրոններում իրականացվել են տեղահանվածների կարիքների գնահատման աշխատանքներ, աջակցության ծրագրերի վերաբերյալ տրամադրվել խորհրդատվություն և ժամանակավոր կեցության վայրի տեղափոխում։

Սահմանամերձ համայնքներում 16 մլն դրամի տրամադրման միջոցով բնականների կառուցման ծրագրին փետրվարի 8-ի դրությամբ արդեն հաստատվել է 419 հայտ, որակավորվել է 214-ը։

Վարչապետը նշել է, որ այժմ այդպիսի միտում էլ կա, այլ բնակավայրերից մարդիկ գնում են սահմանամերձ գյուղում հող ձեռք բերում և ցանկանում դառնալ ծրագրի շահառու։

Պատասխանատուները նշել են, որ սահմանափակում չկա:

«Ընդ որում՝ ես, որ շփվում եմ մարդկանց հետ, սա բազմակողմ էֆեկտներ ունի, որը չգիտեմ ինչքանով ենք մենք հաշվարկել, բայց առաջինը՝ նախ մարդիկ գյուղերում չեն թողնում, որ իրենց ժողովուրդը գնա արտագնա աշխատանքի։ Ասում են` պիտի մնաք, մեր տները կառուցեք։ Երկրորդը, տնտեսական ակտիվություն է բերում, որովհետև այն ժամանակ, երբ մի տուն է կառուցվում գյուղում, մարդիկ գնում են մարզկենտրոնից, կամ Երևանից, այսպես ասած, իրենց անհրաժեշտ առևտուրն անում են, բերում գյուղ։ Հիմա, քանի որ գյուղերում մի քանի տուն է կառուցվում, արդեն ծառայություններ և բիզնեսներ են ի հայտ գալիս: Մանրածախը գալիս է գյուղ, որովհետև տեսնում է, որ պրոցեսներ կան։ Եվ նաև այդ պրոցեսները ես շատ կարևոր և օգտակար եմ համարում։ Նույնիսկ եթե իրենք հովեկի կարգավիճակով են այդ տունը կառուցում, ամառվա ընթացքում, տարվա ընթացքում մի քանի անգամ գնացին գյուղ՝ հավ են առնելու, ձու են առնելու, միս են առնելու, մածուն են առնելու, և դա կարող է գյուղի տնտեսական ակտիվացման շատ էական էֆեկտ ունենալ։ Եվ այո, հյուրատներ էլ են կառուցում, որը նորմալ է։ Կարծում եմ, որ այո, մենք այդ ծրագիրը պետք է հնարավորինս արդյունավետ իրականացնենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացվել է նաև 114 թեժ գիծ ծառայության 2022-2023 թթ․ կատարած աշխատանքը․ 2022 թ․ համեմատությամբ՝ 2023 թ․ արձանագրվել է ստացվող զանգերի 202% աճ, այն է՝ եթե 2022 թ․ ստացվել է 350,238 զանգ, ապա 2023 թ․ զանգերի կենտրոնը ստացել է 1,057,829 զանգ։

Մանրամասներ են ներկայացվել նաև սոցիալական աջակցության ոլորտում նախատեսվող բարեփոխումների, մասնավորապես՝ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, վերջինիս առավելությունների, դեպքի վարման համատեքստում սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, 114 թեժ գծի լավարկման, ԼՂ-ից տեղահանված ընտանիքների կարիքների խորքային գնահատման գործընթացների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել կառույցի կողմից զբաղվածության ուղղությամբ 2021-2023 թվականներին իրականացված աշխատանքներին։ Մասնավորապես նշվել է, որ 2023-ի ընթացքում ՄՍԾ տարածքային կենտրոններում 86 842 աշխատանք փնտրող ստացել է խորհրդատվություն՝ զբաղվածության ծառայությունների վերաբերյալ: Միասնական սոցիալական ծառայությունը համագործակցել է 18 268 գործատուի հետ: Թեև գործող օրենսդրությունը գործատուի համար չի սահմանում թափուր աշխատատեղը ՄՍԾ-ին տրամադրելու պարտադրող նորմ, այնուամենայնիվ, ձևավորված գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև գործատուի սոցիալական պատասխանատվության արդյունքում հավաքագրվել է 12 421 թափուր աշխատատեղ, որից 1 317-ը նոր ստեղծված աշխատատեղեր են: Հավաքագրված թափուր աշխատատեղերի թիվը 2021-ի համեմատ աճել է շուրջ 50%-ով:

Գործատուների և գործընկերների հետ համագործակցության արդյունքում 2023-ին հարմար աշխատանքի առաջարկ է ստացել 16 933 մարդ, որը 2021-ի համեմատ աճել է 110%-ով: Իրականացված աշխատանքների արդյունքում նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 10 878 անձ, ինչը 2021-ի համեմատ աճել է 7.5%-ով: Հարկ է նշել, որ աշխատանքի տեղավորվածների մեջ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածների թիվը կազմում է 3 792, որից 2 961-ը ստանում է ընտանեկան նպաստ: Նշվել է, որ զբաղվածության ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել 3 733 մարդ։

Արձագանքելով ՄՍԾ-ի աջակցությամբ քաղաքացիների աշխատանքի տեղավորման գործընթացին՝ վարչապետը նշել է. «Որևէ ձևով ծառայության հետ գործ ունեցած 10 878 մարդ է ընդունվել աշխատանքի, որից 3 733-ը՝ զբաղվածության ծրագրի միջոցով։ Նաև սեզոնայինի դեպքում մենք իրենց աշխատանքի ենք տեղավորում, այսինքն` գրանցված աշխատատեղերի մասի՞ն է խոսքը»։

Ի պատասխան՝ նշվել է, որ սեզոնային դեպքում քաղաքացին իր հողամասն է մշակում։

«Մենք ունենք ծրագրի հետ կապված հետազոտություն, շուրջ 1100 շահառուներից ներկայացված տվյալները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր ծախսած գումարը հավելյալ 3 անգամ` 300 տոկոս արժեք է ստեղծել։ Տեսականորեն մենք իրեն տվել ենք 4 հազար դրամ, իրենք միջին հաշվարկով աշխատել են 12 հազար դրամ՝ յուրաքանչյուր ծախսի հատվածով»,- ասել է ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը։

Վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք նորից արժեք ենք ստեղծում, բայց կարծում եմ, որ այստեղ պետք է մի նոր բաղադրիչ էլ մտցնենք։ Դա խորհրդատվության բաղադրիչն է, որ մարդկանց օգնեն կողմնորոշվել` ինչ աճեցնել և ինչպես աճեցնել։ Սա շատ կարևոր բան է՝ ելնելով տվյալ տարածքի կլիմայական առանձնահատկություններից և այլնից»:

Անդրադարձ է կատարվել նաև զբաղվածության ոլորտի ընթացիկ և առաջիկա նախաձեռնություններին, այն է՝ զբաղվածության գործառույթների ավտոմատացված տեղեկատվական համակարգի արդիականացում, զբաղվածության մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացում, զբաղվածության ծրագրերի իրականացում և գործատուների հետ համագործակցություն:

Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, աջակցող միջոցներով ապահովման վերաբերյալ նշվել է, որը 2023 թ․ հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 38 182 քաղաքացի, որից առաջին անգամ անձի ֆունկցիոնալության գնահատմամբ՝ 9 611 անձ, աջակցող միջոցներ ստանալու համար տրամադրվել է 24,024 պետական հավաստագիր, որոնց հնարավորություն ընձեռնել՝ ստանալու անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ, լսողական սարք և այլն։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը կարո՞ղ ենք համարել հիմնադրված։

Պատասխանատուները դրական պատասխան են տվել և նշել, որ 2024 թվականի հունվարի 1-ից արդեն սկսել ենք կրկնակի փորձաքննություններն անցկացնել նոր համակարգով։

Անձի ֆունկցիոնալության ներդրման արդյունքում ընդունվող հիմնական որոշումը գրեթե ամբողջությամբ ինքնաշխատ է, և մարդու միջամտությունը նվազեցրած է գրեթե զրոյի։ «Այսինքն` այս տարի, ովքեր ԱՖԳ-ով են գնահատում անցել, ճանաչվել է ուղեգրվածների ընդամենը 68 տոկոսը։ Դա անհավանական ցուցանիշ է։ Օրինակ, մենք մեծ պայքար ենք տարել՝ նաև քրեաիրավական տիրույթում, մեծ թվով մարդիկ ենք ազատել, ճշգրտությունով հասել ենք 80 տոկոսի»,- ասել է ՄՍԾ պետը։

Ներկայացվել են սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքները: Նշվել է, որ 2021, 2022 և 2023 թթ. Միասնական սոցիալական տարածքային կենտրոններում ընդունված դիմումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023-ին ընդունված դիմումներն ավելի շատ են, ինչը պայմանավորված է 2023 թ․-ին իրականացված մի շարք օրենսդրական փոփոխություններով (այդ թվում՝ հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու իրավունքից օգտվեցին նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակից թոշակառուներին նշանակվում է նաև պարգևավճար 5000 դրամի չափով և այլն):

Խոսվել է նաև ոլորտում իրականացված վարչարարության պարզեցման և առաջիկա նախաձեռնությունների մասին: Զեկուցվել է, որ արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 22 000 անձի հաստատվել և վճարվել է կենսաթոշակները, ինչպես նաև շուրջ 1200 անձի՝ նպաստները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:01 «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա» Այսօր, 14:49 Վիգեն Մեսրոպյանն Արգիշտի Քյարամյանի կողմից պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով Այսօր, 14:38 Ցավոք, Բագրատ Սրբազանը չի տեսնում, որ իրեն «ժերտվա» են տալիս. համակարգն արդեն «ճաքեր է տալիս». Սուրեն Պետրոսյան Այսօր, 14:25 Տավուշի մարզի Լճկաձոր, Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերում հոկտեմբերի 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 14:03 Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ Այսօր, 13:59 Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները Այսօր, 13:56 Իշխանությունը չներեց Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին. Տիգրան Աբրահամյան Այսօր, 13:44 Ես անձամբ չեմ առաջադրվել, չեմ էլ ուզել, որ ինչ-որ մեկն ինձ առաջադրի. Սիսակ Գաբրիելյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին Այսօր, 13:39 Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք այս վտանգավոր խաղերը. Ալիև Այսօր, 13:36 Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով․ մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինի (Տեսանյութ) Այսօր, 13:24 Ես կողմ եմ Արփի Դավոյանի թեկնածությանը. նա շուտով իրավաբանական դիպլոմ է ստանալու. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:09 Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անուններն Իլհամ Ալիևին քուն ու դադար չեն տալիս, բայց որ Հայաստանում էլ կան նման մարդիկ, դա է խնդիրը. Շարմազանով Այսօր, 12:53 Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է Այսօր, 12:29 Արտոնյալ ապառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց՝ Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. Ալեքսանդր Բորտնիկով Այսօր, 12:22 Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Այսօր, 12:00 Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ Այսօր, 11:58 Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է. «Խոսրովի Անտառ»-ի «բնակիչները»՝ ֆոտոթակարդների նկարահանած տեսանյութում Այսօր, 11:37 Վերցրել էին մարիխուանայով 70 փաթեթ ու ապակյա տարաներով հաշիշի յուղեր, որ տեղադրեն Գյումրիում Այսօր, 11:28 Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին Այսօր, 11:25 Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի մտահոգիչ բացակայություն. Սարգիս Խանդանյան Այսօր, 11:23 ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել Այսօր, 11:21 Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները Այսօր, 11:19 Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա պետք է հոդված դնել․ Դանիելյան Այսօր, 11:05 Հայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս Պետրոսյան Այսօր, 11:00 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան Այսօր, 10:56 Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Այսօր, 10:54 ՌԴ գլխավոր դատախազը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին Այսօր, 10:45 ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարում ծրագրի նախագիծը Այսօր, 10:42 Պատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն Աշոտյան Այսօր, 10:38 Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. կա վիրավոր Այսօր, 10:35 Վահե Հովհաննիսյան. «Մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ» Այսօր, 10:31 Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Այսօր, 10:27 «Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն Էրեբունի համայնքում խաչերթ կանցկացնի Այսօր, 10:23 ՊԵԿ-ը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Այսօր, 10:20 ՀՀ-ն պետք է ցույց տա իր «իրական հավատարմությունն» արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը․ Հաջիև Այսօր, 10:10 Միրզոյանն ու մավրիտանացի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները Այսօր, 10:06 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց. ոստիկանները սահման են պահո՞ւմ, թե՞ ջարդուփշուր են անում Այսօր, 09:56 «Հրապարակ». ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլև մարդ, որը կարող է որևէ հիմնարկ ղեկավարել Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Ինչ թեկնածուներ են քննարկվում ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում Այսօր, 09:47 «Հրապարակ». Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց Այսօր, 09:42 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը Հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի Այսօր, 09:40 «Հրապարակ». Կապանի համայնքապետի կրտսեր եղբայրը հրավիրվել է հարցաքննության Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Որքան գումար են նախատեսել Երևանի քաղաքապետարանում մանկավարժներին պարգևատրելու համար Այսօր, 09:35 «Հրապարակ». Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը 03/10/2024 22:22 Ով է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում 03/10/2024 22:02 Փաշինյանն այցելել է Փարիզի 16-րդ թաղամաս, տեսել ՀՀ դեսպանության համար 23 միլիոն եվրոյով ձեռք բերված շենքը 03/10/2024 21:48 Կատարի էմիրը կոչ է արել արդար լուծում տալ պաղեստինյան խնդրին 03/10/2024 21:29 Փաշինյանը Փարիզից վիրտուալ այց է կատարել Հայաստան 03/10/2024 20:56 Ռուսական կողմը ամբողջական վերահսկողություն է սահմանել Ուգլեդար քաղաքի նկատմամբ 03/10/2024 20:39 «Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար 03/10/2024 20:15 Ակտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում 03/10/2024 19:53 Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի վարչապետի հետ է հանդիպել 03/10/2024 19:39 Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է՝ սահման հանդիսացող պատի մոտ․ Այս խաղահրապարակում երեխաները չեն խաղում 03/10/2024 19:22 Բլեֆարիտ՝ կոպաբորբ․ կրկնվելու հակում ունի 03/10/2024 19:07 Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները 03/10/2024 18:52 Մաշտոցի պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարը պոկվել, ընկել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա 03/10/2024 18:44 Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվի 03/10/2024 18:25 Հայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ Մակրոնին 03/10/2024 18:16 «Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն Արսենյան 03/10/2024 17:58 Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում առաջատարներից մեկը Արամ Կասպարովն է 03/10/2024 17:46 Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը 03/10/2024 17:32 ՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվում 03/10/2024 17:16 ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Ուկրաինայում է 03/10/2024 17:02 Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի հետախուզության և պետական անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ 03/10/2024 16:50 Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆ 03/10/2024 16:39 Վանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն 03/10/2024 16:30 Քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար. երկուսի մոտ դանակ է հայտնաբերվել 03/10/2024 16:28 ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ 03/10/2024 16:23 Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը 03/10/2024 16:01 Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպում (Տեսանյութ) 03/10/2024 15:45 Տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. երկու անձ է կալանավորվել 03/10/2024 15:27 Ասեք՝ ինչ կարող ենք մենք անել Ադրբեջանի համար, և մենք ամեն ինչ կանենք, այդպես եղել է մինչ այս ու լինելու է հետագայում. Լուկաշենկոն՝ Ադրբեջանի վարչապետին 03/10/2024 15:12 Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը. Լուսանկարներ 03/10/2024 15:08 Դեպի Դուբայ. Նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար 03/10/2024 15:01 Դավթաշենում քաղաքացին բարդի տեսակի 45 ծառ է հատել 03/10/2024 14:52 Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա․ Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է հայտնել 03/10/2024 14:45 ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով. Ավինյան 03/10/2024 14:35 Անհետ կորած համարվող 23 զինծառայողների ընտանիքներին ևս 2 ամիս 300 հազար դրամ աջակցություն կտրամադրվի 03/10/2024 14:27 Փաշինյանը ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն (Տեսանյութ) 03/10/2024 14:21 Սպասվում է առանց տեղումների եղանակ 03/10/2024 14:06 Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Մհեր Գրիգորյան 03/10/2024 13:55 Աննա Վարդապետյանն ընդունել է Տաջիկստանի գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդին 03/10/2024 13:42 Եթե Հայաստանի ղեկը փոխանցեն Անահիտի արձանի ձեռքերին, իսկ գլուխը որոշումներ կայացնի, ավելի քիչ վնաս կտա մեր երկրին, քան այսօրվա իշխանությունը. Աշոտյան 03/10/2024 13:33 Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ․ Լուսանկարներ (Տեսանյութ) 03/10/2024 13:27 Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է 03/10/2024 13:03 Մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշում․ ԱՆ 03/10/2024 12:52 Ալլա Պուգաչովան երգ ուներ՝ «Нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы бօлтаем». Աշոտյանը՝ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի մասին 03/10/2024 12:49 Աշոտյանի խափանման միջոցի ընտրության հարցը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան վկաներ կհասցնեն հարցաքննել. Փաստաբան 03/10/2024 12:44 Պետրոս Ղազարյանը ստում էր ուղիղ եթերում, ինձ 5 տարի չեն հրավիրել եթեր. Արմեն Աշոտյան 03/10/2024 12:33 Քննարկումների ընթացքում հնչում են թեկնածուների անուններ. երբ որոշում լինի, պաշտոնապես կհայտարարենք. Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուի մասին 03/10/2024 12:29 Էսկալացիայի վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել. ԱԳ փոխնախարար 03/10/2024 12:27 Այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպե՞ս խուսափել այդ անդառնալի աղետից. Վարդան Օսկանյան 03/10/2024 12:22 Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու Հայաստանը. Վահան Կոստանյան 03/10/2024 12:19 Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար 03/10/2024 12:14 ՔՊ-ական պատգամավորը վստահ չէ, որ «Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա 03/10/2024 12:09 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան 03/10/2024 12:01 Ռուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ մի օր էլ ՔՊ-ականներն իր դեմ ստորագրահավաք կանեն 03/10/2024 11:59 Քանի դեռ մենք չունենք «Խաղաղության պայմանագիր», պատերազմի ռիսկերի մասին չպետք է մոռանալ. Հովհաննիսյան 03/10/2024 11:54 Թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին․ Իրանի ԱԳ նախարար

Տվյալ բաժնի վերջին նյութերը