![Թող որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն․ ՀՀ ԱԳՆ](https://www.aysor.am/news_images/743/2226617_1/fotoram_io_2024_02_11t214116_879.thumb.jpg)
11/02/2024 21:41
Թող որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։
«Ջերմ շնորհավորանքներ մեր հարևան և ուժեղ գործընկեր Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։
Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։
Թող որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը»։