![Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը](https://www.aysor.am/news_images/743/2227103_1/43585_b.thumb.jpg)
12/02/2024 17:24
Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է նաև․
«Վարչապետը կրկին շնորհավորել է պարոն Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»: