Մոցարտի հնչյունների ներքո կնոջը կրքոտ գիշեր խոստացած տղամարդիկ ձերբակալվել են. Նոր մանրամասներ

12/02/2024 14:24

Մոցարտի հնչյունների ներքո կնոջը կրքոտ գիշեր խոստացած տղամարդիկ ձերբակալվել են. Նոր մանրամասներ


ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության և ԵՔՔՎ Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
 
Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ:
 
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 30-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում Կոտայքի մարզի հիշյալ բնակիչները պայմանավորվել են մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ՝ հյուրանոցներից մեկում գումարի դիմաց սեռական բնույթի ծառայություն մատուցելու շուրջ: Սակայն ավտոմեքենա նստելուց հետո նշված անձինք ավտոմեքենան վարել են ոչ թե դեպի հյուրանոց, այլ՝ դեպի Ջրվեժ գյուղի դաշտամիջյան հատված։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է ավտոմեքենայի հետնամաս, որից հետո ավտոմեքենայի դռները փակել են՝ կնոջը թույլ չտալով ավտոմեքենայից դուրս գալ։ Այնուհետև երիտասարդը կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ 34-ամյա տղամարդը, ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, կնոջն ստիպել է իր մոտ եղած գումարը՝ 48 000 ՀՀ դրամ, տալ իրենց, որից հետո, վերջինիս թողնելով դաշտամիջյան հատվածում, հեռացել են:
 
Դեպքից ժամեր անց՝ 05:30-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 34-ամյա տղամարդը ձերբակալվել և վերջինիս կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենով հանդերձ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին:
 
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել Կոտայքի մարզի վերոհիշյալ անձանց կողմից նշված դեպքից օրեր առաջ նույնաբնույթ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ ևս, որի կապակցությամբ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
 
Ըստ նշված վարույթի նյութերի՝ վերոհիշյալ անձինք 2024 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվող մեկ այլ կնոջ հետ ձեռք են բերել վերջինիս կողմից գումարի դիմաց իրենց սեռական բնույթի ծառայություն մատուցելու պայմանավորվածություն: «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նրան տարել են Ջրաշեն թաղամաս, որտեղ ծեծել են, հայհոյել, սպառնալով վերցրել նրա հեռախոսը և 47.000 դրամ գումարը:
 
Որոշում է կայացվել, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, նշված քրեական վարույթները միացնելու և համատեղ քննությունը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարելու վերաբերյալ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում, 2024 թվականի փետրվարի 1-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 25-ամյա երիտասարդը:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: 34-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել են նաև դեպքերի վայրերի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-252-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 25-ամյա երիտասարդին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 191-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։
 
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ին, ժամը 02։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա մի կին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Ջրվեժում գործող «Ռիչ» հյուրանոցային համալիրի մոտ 2 տղամարդ առևանգել են իրեն, իրենից հափշտակել իր մոտ եղած գումարը և ատրճանակով սպառնացել։

Կինը դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել էր, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայում իրեն են մոտեցել  անծանոթ 2 տղամարդ և պայմանավորվել, որ 30 հազար դրամի դիմաց գնան «Մոցարտ» հյուրանոցային համալիր, որտեղ Մոցարտի հնչյունների ներքո սեռական հարաբերություններ կունենան «ամենագժական ձևով»։ 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:32 Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ Այսօր, 16:23 ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են Մոլդովա՝ դիտարկելու նախագահական ընտրություններն ու հանրաքվեն Այսօր, 16:21 Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրվեցին Վիգեն Քոչարյանը և Հայկ Գրիգորյանը Այսօր, 16:09 Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են և բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցության շահերից, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը․ Զաքարյան Այսօր, 15:56 Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Այսօր, 15:48 «Միսս Տիեզերք»-ից պարզաբանել են՝ ինչու Իրինա Զախարովան չի կարող մրցույթում Հայաստանը ներկայացնել և կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին Այսօր, 15:41 Անձրևը 4-րդ հարկից հասել է 2-րդ հարկ․ պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. Կոնսերվատորիայից հայտարարություն են տարածել Այսօր, 15:32 Իրանի նախագահը ԲՐԻԿՍ-ին առաջարկել է էներգակիրների տարանցման համար նոր ցանց ստեղծել Այսօր, 15:18 Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ Այսօր, 15:17 Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակվել են 2025-ի հունվարի 26-ին Այսօր, 15:09 ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ միջազգային օրենքների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա. Դանիելյան Այսօր, 14:53 Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել Այսօր, 14:41 «Քամի ցանողը փոթորիկ է հնձելու», «վաղը թիկնազորը, եթե չլինի, մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի ներողություն խնդրելու կոչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը հորդորեց չսպառնալ (Տեսանյութ) Այսօր, 14:19 Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենաներով Այսօր, 14:07 «Ներողություն խնդրեք, հակառակ դեպքում՝ փողոցային բարքերին համապատասխան շատ ավելի վատ սցենարներ կարող են լինել». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «կխնդրեմ չլքեք դահլիճը» (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացին Այսօր, 13:46 Մոպեդների մասնակցությամբ պատահարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին Այսօր, 13:42 «Հաղթանակ» զբոսայգում չշահագործվող սրճարանում հրդեհ է բռնկվել Այսօր, 13:41 Օկուպացված Արցախում կրկին ադրբեջանցի զինծառայող է զոհվել Այսօր, 13:37 ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանն օկուպացրել է շուրջ 207 քառ.կմ տարածք. խնդիր չենք դրել այն ռազմական ճանապարհով հետ վերցնելու. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 13:29 Գարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել Այսօր, 13:26 Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 13:23 Բարձր ստանդարտներ են դրվում՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը. Կոնջորյանը՝ Արդարադատության նախարարի փնտրտուքների մասին Այսօր, 13:19 Կարևորում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Կոնջորյան Այսօր, 13:04 Ավետ Պողոսյանն ընտրվեց ՀՌՀ անդամ Այսօր, 13:02 Ադրբեջանը ՀՀ-ից ճանապարհ ուզելով և ինչ-որ բան պարտադրել փորձելով` սերմանում է այն ռեևանշիզմը, ինչն այսօր հայ ժողովրդի մեջ չկա. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:56 Դիլիջանի մի շարք հասցեներում հոկտեմբերի 25-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 12:50 Մեր դիրքորոշումը բազմիցս ասել եմ, թե հետագայում ինչ կլինի՝ չեմ ուզում կանխատեսել, ուլտիմատումներով խոսել և բացառումներ անել. Սիմոնյանը՝ Սահմանադրության փոփոխության հավանականության մասին (Տեսանյութ) Այսօր, 12:47 Պուտինի նախագահությամբ Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը Այսօր, 12:44 Սուրեն Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները Այսօր, 12:42 Արարատյան դաշտում այս գիշեր բացասական ջերմաստիճան կգրանցվի Այսօր, 12:40 Գլխավոր նպատակը խաղաղության պայմանագիր կնքնելն է, որից հետո մեր հարևանների հետ առևտուր ենք անելու, փոխայցեր են լինելու և բոլոր հարցերը լուծվելու են. Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:34 Հիմա դուք ուզում եք՝ ես ձեզ զորամիավորումների կոորդինատներ տամ հա՞, լո՞ւրջ եք ասում. Ալեն Սիմոնյանը կրկնեց՝ սահմանին ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր՝ Ադրբեջանը (Տեսանյութ) Այսօր, 12:24 ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան Այսօր, 12:13 Ադրբեջանը շարունակում է ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 12:12 LIVE. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը Այսօր, 12:08 Ռեկորդակիր «Տոյոտա Քեմրի»-ի նոր մոդելը պատրաստ է նոր նվաճումների. կայացավ Էլեգանտ, հուսալի ու գերհարմարավետ «Քեմրի»-ի շնորհանդեսը (Տեսանյութ, Լուսանկարներ) Այսօր, 12:01 Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը Այսօր, 11:56 Բերքաբերի վերևի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ Այսօր, 11:54 Պարտք-ՀՆԱ հարաբերակացության ցուցանիշն այս տարվա վերջում կմոտենա 50 տոկոսին. Ֆինանսների նախարար Այսօր, 11:43 Կարևոր զննումներ, որ տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար. ԱՆ Այսօր, 11:36 Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը Այսօր, 11:31 Պարեկային ծառայության գործարկումից ի վեր կայացվել և արձանագրվել է 1 մլն․ 673 հազար իրավախախտում, բողոքարկվել է մոտ 37 հազար որոշում. ՆԳ փոխնախարար Այսօր, 11:22 Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են․ առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք Այսօր, 11:11 Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին Այսօր, 11:03 Կասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը Այսօր, 11:01 «Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը Այսօր, 10:55 Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը, բոյկոտել Բաքվում կայանալիք COP29-ը Այսօր, 10:48 Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը՝ փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումն իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ Այսօր, 10:43 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան Այսօր, 10:39 Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով Այսօր, 10:35 ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը (Տեսանյութ) Այսօր, 10:25 Բացահայտվել է ՄԱԿ-Ադրբեջան համաձայնագրի տեքստը՝ Բաքվում կայանալիք կլիմայի գագաթնաժողովի համար Այսօր, 10:17 Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 10:16 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 10:11 Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:04 Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում Այսօր, 10:01 ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբայրն այլևս կապ չունի՞ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ Այսօր, 09:54 «Հրապարակ». Աղազարյանից բացի, հարցաքննության է կանչվել Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանը Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Ինչո՞վ է զբաղված թաղապետը, երբ իր ղեկավարած թաղապետարանում խմբով կաշառք ստանալու գործով են մեղադրվում Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Անգրագիտության մակարդակը համատարած է դարձել Հայաստանում Այսօր, 09:41 «Հրապարակ». Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին Այսօր, 09:39 «Հրապարակ». Բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Հերթը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանինն է Այսօր, 09:34 «Հրապարակ». Գորիսի ոստիկանապետ «Բիչոկի» գլխին մութ ամպեր են կուտակվել 22/10/2024 23:00 Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ աշխարհի չեմպիոն 22/10/2024 22:35 Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում մեքենաների կանգառը կարգելվի 22/10/2024 22:19 «Օսկար» փոթորկի հետևանքով 6 մարդ է զոհվել Կուբայում 22/10/2024 22:02 Սյունիքում ձյուն է տեղում, Կապան-Սիսիան ճանապարհը փակ է բեռնատարների համար 22/10/2024 21:45 Ըմբշամարտիկ Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն 22/10/2024 21:22 Պետություն, Հայրենիք, Ընտանիք․ Արժեքները սրանք են, որոնց ծառայության է կոչված կյանքը․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 22/10/2024 21:12 Օրթոստատիկ հիպոտենզիա․ Պատճառները 22/10/2024 20:53 Կիմ Չեն Ընի քույրը Հարավային Կորեային և Ուկրաինային անվանել է «ԱՄՆ-ում բուծված անդաստիարակ շներ» 22/10/2024 20:34 «Ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը, որը վերջ կդնի դարավոր հակամարտությանը»․ Բայդենի նամակը՝ Փաշինյանին 22/10/2024 20:18 ԵՄ դեսպանը հայտարարել է՝ Վրաստանի հետ հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել 22/10/2024 19:56 Գանձասարի վանքի բանալիները հանձնել են Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ հայրենի Արցախ վերադարձի մաղթանքով ու հավատով 22/10/2024 19:37 Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակում (Տեսանյութ) 22/10/2024 19:21 Քարփենթերը Փաշինյանին նամակ է փոխանցել Բայդենից 22/10/2024 19:12 «Քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը»․ ԱԽ գրասենյակը՝ Գրիգորյան-Քարփենթեր հանդիպման մասին 22/10/2024 18:55 Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, և մարդկանց թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են․ Արցախի ՄԻՊ 22/10/2024 18:41 Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն․ «Բալասանյան դաշինքը» պատրաստվում է վայր դնել մանդատները 22/10/2024 18:26 Միրզոյանը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրենի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 22/10/2024 18:14 Վենդետայի չհաջողված փորձ՝ Աշտարակում 22/10/2024 18:00 35 և 31 տարեկան օտարեկրացիները թմրամիջոց են իրացրել Երևանում․ հայտնաբերվել է մի քանի տասնյակ փաթեթ 22/10/2024 17:47 Վեհափառ Հայրապետը հորդորել է եկեղեցականներին հետամուտ լինել ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը և այդ արժեքներով ազգի զավակների կրթությանը 22/10/2024 17:34 Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչ այլևս գոյություն չունի, կա Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նախկինում հաստիքային էր, հիմա՝ արտահաստիքային. Մամիջանյան 22/10/2024 17:25 Ուկրաինայում քննադատել են Գուտերեշին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար 22/10/2024 17:11 Վթար Այգավան գյուղի կամրջի մոտ․ տուժել են ուղևորները 22/10/2024 16:58 Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում Հայաստանի գործող կառավարիչներին և անընդհատ սեղմելու է օղակը․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 22/10/2024 16:47 Այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում (Տեսանյութ) 22/10/2024 16:35 ՀՀ-ն դեռ հետևում է ԲՐԻԿՍ-ի գործունեությանը, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն հայտ են ներկայացրել 22/10/2024 16:22 ԱՍՀ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ու զբաղվածության հարցերը 22/10/2024 16:09 ՀՀԿ ԳՄ-ն տարակուսելի է համարում այն, որ փաստաթուղթը անցկացվում է պայմանագրի վավերացման ընթացակարգով 22/10/2024 16:00 Իրանի քաղաքացին կալանավորվել է իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով 22/10/2024 15:56 Ճամբարակ տանող ճանապարհը միջին նորոգման է ենթարկվում 22/10/2024 15:53 Փաշինյանի որոշմամբ Սիմոն Մանուկյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար 22/10/2024 15:39 Բաքվում հեղեղումների հետևանքով զոհեր կան 22/10/2024 15:27 Ընդդիմադիր պատգամավորները որևէ բանի ընդունակ չեն, բացի փող ստանալուց. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ) 22/10/2024 15:19 ՀՀ-ն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ

Տվյալ բաժնի վերջին նյութերը