![50-ամյա տղամարդու պայուսակում ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել](https://www.aysor.am/news_images/743/2226767_1/picture_thumb.thumb.jpg)
12/02/2024 11:46
50-ամյա տղամարդու պայուսակում ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները փետրվարի 9-ի կեսգիշերին Հրազդանի կիրճում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 50-ամյա մի տղամարդու:
Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է CZP-07 տիպի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, որոնք լիցքավորված էին 9,17մմ տրամաչափի ընդհանուր 24 փամփուշտներով:
Կատարվում է նախաքննություն: