![Բրազիլիայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվեց դեսպան՝ Կոլումբիայում](https://www.aysor.am/news_images/743/2227137_1/f65ca229266cbe_65ca229266d02.thumb.jpg)
12/02/2024 17:52
Բրազիլիայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվեց դեսպան՝ Կոլումբիայում
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Բրազիլիայի դեսպան Արմեն Եգանյանին համատեղության կարգով նշանակել Կոլումբիայում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։