![Հրդեհ՝ ավտոմեքենայում. ժամանել են հրշեջներն ու պարեկները․ shamshyan](https://www.aysor.am/news_images/743/2226821_1/fotoram_io_2024_02_12t115926_241.thumb.jpg)
12/02/2024 12:35
Հրդեհ՝ ավտոմեքենայում. ժամանել են հրշեջներն ու պարեկները․ shamshyan
Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի շրջանաձև երթևեկելի գոտու հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արեն Շահվերդյանը քաղաքացիների հետ պայքարել է «Rover» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։