«Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են հարցի լուծում․ թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»․  Փաշինյանի գլխավորությամբ  Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ էր

12/02/2024 18:23

«Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են հարցի լուծում․ թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»․ Փաշինյանի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ էր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը:

Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը: Մենք այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել: Կան տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ, տեսակետներ, թե ինչպես պետք է առնչվենք այս թեմայի հետ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևաչափն ամենահարմարն է այս հարցով ամբողջական և վերջնական եզրակացության գալու համար:

Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Նախ զեկուցվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության ոլորտը կարգավորող իրավական կարգավորումների վերաբերյալ: Կարգավորումները սահմանված են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով: Նշվել է, որ ներկայացված կարգավորումների վերլուծությունից բխում է, որ օրենքի առկա կարգավորումները հստակ սահմանում են արգելք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար, այն է՝ զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: 2022 թվականի օրենսդրական կարգավորումներով բացառություն է սահմանվել ավագանու անդամների համար, որոնց հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարագավորման ոլորտային համապատասխան օրենքներով: Արդյունքում՝ ստացվում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավահարաբերությունը պետք է դիտարկվի երկկողմանի, քանի որ նույն իրավահարաբերության մասով առկա է մի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքը, մյուս կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքները: Այսինքն՝ ավագանու անդամը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքով, կարող է զբաղեցնել որևէ նախարարությունում որևէ պաշտոն, բայց միևնույն ժամանակ՝ որևէ նախարարության պաշտոնյա պաշտոնը զբաղեցնելիս պետք է դիտարկի իր նկատմամբ սահմանվող սահմանափակումները՝ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, որով նաև արգելվում է զբաղեցնել որևիցե պաշտոն, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Արդյունքում՝ 2022 թվականի փոփոխություններից հետո, առկա է օրենքների միատեսակ մեկնաբանման, որոշակիության և կիրառման խնդիր, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ վեր է հանել շահերի բախման իրավիճակներ և դեպքեր ու իշխանությունների տարանջատման սկզբունքի խաթարման ռիսկեր:

Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է. «Իմ զուտ քաղաքական ընկալումը հետևյալն է, որ ինչքան շատ մարդ ներգրավված լինի կառավարմանը, այնքան ավելի լավ ժողովրդավարության համար»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հակված է այն տեսակետին, որ ավագանու անդամները պետք է չլինեն հանրային ծառայող: Նիկոլ Փաշինյանի խոսքով, իշխանության մոնոպոլիզացիան վատ բան է, և եթե նույն շրջանակը և՛ հանրային ծառայող է, և՛ ավագանու անդամ, ապա ներգրավվածություն չի ապահովվում: «Մենք փոխանակ գնանք ներկայացուցչականությունը մեծացնելու ճանապարհով, գնում ենք ներկայացուցչականությունը փոքրացնելու ճանապարհով: Եվ այն ժամանակ, երբ խարտիան վավերացրել ենք, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել և կողմ եմ քվեարկել խարտիայի վավերացմանը, և իմ ընկալումը եղել է այն, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- հավելել է Կառավարության ղեկավարը:

Խորհրդի անդամները, քննարկելով օրակարգի հարցը, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է, որ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանդիսանում է շահերի բախման կանխարգելումը, իշխանության տարանջատման զսպումների և հակակշիռների ապահովումը: Խորհրդի անդամները համակարծիք են եղել, որ համայնքի ավագանու անդամի անահամատեղելիության առկա պահանջները կարգավորող երեք օրենքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց միատեսակ մեկնաբանությունը և կիրառումը հնարավոր չէ: Ինչ վերաբերում է 2022 թվականի փոփոխություններին, ապա դրանք նպատակ են հետապնդել սահմանել առանձնահատուկ կարգավորումներ համայնքի ավագանու անդամի համար՝ դրա ոչ վճարովի լինելու հաշվառմամբ, սակայն հաշվի չեն առնվել հանրային ծառայության օրենքով ներդրված անհամատեղելիության պահանջների առկա ընդհանուր կառուցակարգերը:

Ներգրավվածության ապահովման շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև նշել է. «Բիզնեսն այսօր, որ բողոքում է, ամենաշատ տեղական ինքնակառավարման մարմիններից է բողոքում: Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են որևէ հարցի լուծում, թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»: Կառավարության ղեկավարի խոսքով, եթե հարցերը վատ ձևով լուծվեն, ապա նաև էթիկայի կանոններ պետք է գոյություն ունենան, այդ էթիկայի կանոնների շրջանակում կարող են քննվել և հասկանալ՝ ավագանու անդամն էթիկայի կոռեկտության սահմանում է գործել, թե ոչ:

Ծավալված քննարկումների արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամները եկել են մեկ ընդհանուր դիրքորոշման, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն առանց տարընթերցումների հնարավորությունների՝ սահմանելով, որ այս պահին այն ավագանու անդամներին, ովքեր անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, պայմանականորեն ասած, համաներում է տրվում, հաջորդ պահից տեղի ունեցող բոլոր ընտրությունները տեղի կունենան՝ բացարձակ արգելք սահմանելով հանրային և պետական ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնողների համար»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:20 ԱՄՆ կգործուղվի պատվիրակություն՝ մասնակցելու Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի նիստին Այսօր, 15:15 Ջանիկ Բազեյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Այսօր, 15:07 Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը Այսօր, 15:00 Սպասվում են տեղումներ Այսօր, 14:58 Ադրբեջանը Բրիտանիային ընտրել է բարեկամ, պետք է պրոֆեսիոնալ կամ գոնե ոչ տհաս կառավարություն. Դանիելյան Այսօր, 14:48 Քննարկվել է Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը Այսօր, 14:42 Aeroflot Open 2024․ Հայաստանի երկու ներկայացուցիչ ունի հարյուր տոկոսանոց արդյունք Այսօր, 14:39 «Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ Այսօր, 14:36 Հայաստանում 2023-ին արձանագրվել է կարմրուկի 545 դեպք, 2024-ին՝ արդեն իսկ 120 դեպք. 5-ը հոսպիտալացված են Այսօր, 14:28 Մակունցը հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը Այսօր, 14:20 Հայաստանում հակառուսականության այս ալիքն ունենալու է հետևանք, որը կանխատեսել պարզապես հնարավոր չէ. ԱԱԾ նախկին տնօրեն Այսօր, 14:12 Նիկոլական Հայաստանը ոչ թե ժողովրդավարության փարոս է, այլ ավտորիտար ախոռ. Արմեն Աշոտյան Այսօր, 14:04 ՄԱԿ-ը բնապահպաններին լռեցնելու դեմ դատական հայցերի հիման վրա հարցեր է ուղղել ՀՀ-ին, «Լիդիան Արմենիային», ԶՊԿ-ին, բանկերին. միայն ՀՀ-ն է «աբսուրդ» պատասխան ուղարկել Այսօր, 13:55 Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին ազատել է պաշտոնից Այսօր, 13:53 Արթուր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Այսօր, 13:48 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին Այսօր, 13:41 Հայաստանը չպետք է ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու գնով ստանա վիզային ռեժիմի ազատականացում. հարցում Այսօր, 13:38 Հարցված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատելու համար Այսօր, 13:33 Ինչ բաժնեմասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը՝ և՛ «Լիդիան»-ի, և՛ ԶՊԿ-ի գործողություններում վարքագծի կտրուկ փոփոխություն կա ընդդեմ բնապահպանների. Ենոքյան Այսօր, 13:26 Արտառոց դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը Այսօր, 13:19 Զրպարտության մեղադրանքով բնապահպանների դեմ դատական հայցեր ներկայացնելու պրակտիկան ձևավորվել է կառավարության կողմից ԶՊԿ-ում մասնաբաժին ստանալուց հետո. Օլեգ Դուրգարյան Այսօր, 13:12 Պուտինի ծրագրերում դեռևս Փաշինյանի հետ շփումներ չկան. Պեսկով Այսօր, 13:09 Անցած տարվա ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում է իրականացվել 698 256 բաժանորդի մոտ Այսօր, 13:07 «Ականները շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել». Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա» Այսօր, 13:02 Քաղաքացիները կարծում են, որ ապագայում նոր պատերազմ կսկսվի. հարցում Այսօր, 12:51 Վարչապետին, քաղաքապետին հարգում եմ, պահ ա եղել՝ քաղաքապետի առջև խոնարհվել եմ, հիմա էլ եմ խոնարհվում. Նորքի բնակիչ Այսօր, 12:45 Մեր ղեկավարներին հարգում, սիրում ենք, իրանց համար պայքարել ենք, թող մեր հետ խուլիգանի պես չվարվեն. Նոր Նորքի բնակիչ Այսօր, 12:42 Ինձ մեղավոր չեմ ճանաչում. ես հնարավորություն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու. Տիրան Խաչատրյան Այսօր, 12:36 ՀՀ-ում հարցման մասնակիցների մոտ 58 տոկոսը կարծում է, որ ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության սառեցումը չի բխում մեր շահերից Այսօր, 12:22 Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ժամանեց Հայաստան Այսօր, 12:19 Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին և անվտանգային իրավիճակին Այսօր, 12:14 Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց Այսօր, 12:12 130 դպրոցի տնօրենի լիազորությունները, հնարավոր է՝ կասեցվեն. յուրացումների գործը Հակակոռուպցիոն կոմիտեում է Այսօր, 12:08 LIVE. Ինչու՞ են հետապնդվում բնապահպանները Այսօր, 12:00 Ղազախստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 11:54 LIVE. Ինչ է սպասվում ՀԱՊԿ - Հայաստան հարաբերություններում Այսօր, 11:49 Ոստիկանների ցուցմունքների արժանահավատությունը պետք է ավելի խորությամբ ստուգվի, որովհետև նրանք իշխանության ներկայացուցիչներ են. Փաստաբան Այսօր, 11:42 Արարատում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրօգտագործումը Այսօր, 11:40 Միայն փետրվարին հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք Այսօր, 11:39 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes-Benz»-ը, «Nissan»-ը և «Toyota»-ն․ տուժածը հոսպիտալացվել է Այսօր, 11:37 Կա՛մ հավաքեք ձեր իրերը, ձեր երեխաներին՝ գնացեք այս երկրից, կա՛մ էլ պայքարեք ձեր երկրի համար, մեզ փալասի տեղ չպետք է դնենք. Հրանտ Բագրատյան Այսօր, 11:33 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները Ֆրանսիայում հանդիպել են Սենատի անդամներին Այսօր, 11:28 Գերմանիայի իրավապահների կողմից մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Այսօր, 11:22 Մոսկվան ելնում է այն կանխավարկածից, որ ցանկացած պահի, երբ անհրաժեշտ կհամարի միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, լուրջ խոչընդոտներ չի ունենա. Դավիթ Անանյան Այսօր, 11:18 «Վանաձոր» ՔԿՀ կալանավորին այցի գնացած քաղաքացու կոշիկների մեջ հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և USB լարեր Այսօր, 11:10 Կրակի հետ խաղ մի՛ արեք, վերջին անգամ եմ զգուշացնում. Տիգրան Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 11:01 Արցախի խորհրդարանի գմբեթն ընկավ, իսկ Նիկոլն ու Ալենը դեռ զբոսնում են ու զբոսնում են Հյուսիսային պողոտայով, երևի` փնտրելով Երևանի գլխավոր խորհրդանիշը. Բլեյան Այսօր, 10:55 Վստահեցնում եմ՝ հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել. Ավինյանը՝ հանրային տարածքների մասին (Տեսանյութ) Այսօր, 10:50 Ողբերգական դեպք՝ Շիրակում․ Գյումրիում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը Այսօր, 10:42 Կողոպուտ՝ Մանկական երկաթուղում. ռուս զբոսաշրջիկից պայուսակ գողացողը հայտնաբերվել է. shamshyan Այսօր, 10:36 Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային համալիրը և Կասկադի վերին հատվածը Այսօր, 10:32 Արցախյան հիմնախնդիրը շատ ավելի ընդգրկուն և բովանդակալից է, քան Փաշինյանի և Ալիևի նեղ անձնական շահը Այսօր, 10:23 Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի Այսօր, 10:03 Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են խորհրդարանի շենքը. Լուսանկար (Տեսանյութ) Այսօր, 09:59 Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտում կանանցից գումար չի գանձվի Այսօր, 09:43 Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա Այսօր, 09:35 Հունաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 03/03/2024 22:10 Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Իտալիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 03/03/2024 21:36 Իշխան Սաղաթելյանը Ջերմուկում ՀՅԴ ՀՀ և Արցախի երիտմիությունների հետ քննարկել է երկրի իրավիճակը 03/03/2024 21:09 Սուրեն Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվերը 03/03/2024 20:22 Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ 03/03/2024 20:16 Հայ ժողովրդի իղձերը պետք է լինեն նույնը՝ դրսում, թե ներսում. չի կարելի Սփյուռքին առանձնացնել. Շիրակի թեմի առաջնորդ 03/03/2024 19:56 Հայ ժողովրդի հիվանդությունը փողի երկրպագության մեջ է. մինչև չբուժվենք, չենք ունենա ուժեղ պետություն. Շիրակի թեմի առաջնորդ (Տեսանյութ) 03/03/2024 19:44 Կայացել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը 03/03/2024 19:03 Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ 03/03/2024 18:49 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները չտրամադրելու մեջ 03/03/2024 18:22 Հայաստանն աշխարհում առաջինն է կանանց զբաղվածության ցուցանիշով 03/03/2024 17:10 Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի հովվի երկու ոտքը կտրվել է․ 2020թ․-ից ականների պայթյունների զոհ է դարձել 346 ադրբեջանցի 03/03/2024 16:46 ՀՀ որ գյուղերն են այս կամ այն ​​կերպ վերահսկվում Ադրբեջանի ԶՈւ կողմից 03/03/2024 16:40 Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ 03/03/2024 16:02 Մարտի 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով 03/03/2024 15:55 Անահիտ Ավանեսյանը ԱՄՆ-ում գագաթնաժողովի ժամանակ ներկայացրել է Հայաստանում առողջապահության իրավիճակը և Սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները 03/03/2024 15:47 Հուսով ենք, որ Երևանը գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ 03/03/2024 15:18 Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ 03/03/2024 15:10 Ֆիդանը և Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը 03/03/2024 14:44 Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր 03/03/2024 14:27 Վարչապետ Փաշինյանը ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 03/03/2024 14:24 Կապանի օդանավակայանի մոտ բախվել են Howo և «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարները. Կողաշրջված բեռնատարի վարորդը տեղափոխվել է ԲԿ 03/03/2024 13:43 Ադրբեջանը ձևափոխում է Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալшնում Արցախի ԱԺ շենքը. Հայքի մշակույթի օմբուդսմեն 03/03/2024 13:33 Հրդեհ Նորամարգ գյուղում 03/03/2024 13:00 Այսօր նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը (Լուսանկարներ) 03/03/2024 12:25 Մգացված ապակիներով ավտոմեքենաների համար վարչական պատասխանատվության են ենթարկվել «օլիգարխներ», օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ․ shamshyan 03/03/2024 12:01 ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 03/03/2024 11:55 Ռիհաննան, Ցուկերբերգը, Իվանկա Թրամփը, Բիլ Գեյթսը մասնակցել են Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին (լուսանկարներ) 03/03/2024 11:13 Հայիթիում զինված ավազակախումբը հարձակվել է գլխավոր բանտի վրա և հարյուրավոր բանտարկյալների ազատել 03/03/2024 10:36 Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տնտեսի կիրակին 03/03/2024 10:32 Խոշոր ավտովթար Կոտայքում. Մայակովսկի գյուղի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը, կան վիրավորներ 03/03/2024 10:28 Երևանի 84 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 03/03/2024 10:24 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է 03/03/2024 10:21 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 02/03/2024 21:30 Պնևմակոկային վարակ. Ամենից շատ տարածված է մինչև 6 տարեկան երեխաների շրջանում 02/03/2024 21:02 Միրզոյանն Անթալիայում Ուգանդայի արտգործնախարարի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր 02/03/2024 20:52 Նիկոլական իշխանությունը գլխատեց հայկական դիվանագիտական ընտանիքը, անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը․ Գեղամ Մանուկյան 02/03/2024 20:28 Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն․ Վահե Հովհաննիսյան 02/03/2024 20:16 Եթե չազատվենք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը․ Արմեն Աշոտյան 02/03/2024 20:06 Հունաստանը բացառել է Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը 02/03/2024 19:44 Նշագեղձերի հեռացում․ Ի՞նչ է պետք իմանալ 02/03/2024 19:26 «Զոհված զինծառայողների բոլոր այն ծնողները, որոնք արյունավաճառությամբ չեն զբաղվում, այս իշխանություններին չեն քծնում, հայտնվում են թիրախում»․ Տաթև Վիրաբյան («Հրապարակ») 02/03/2024 19:12 «Վստահ եմ՝ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր յուրովի առաքելությունը»․ Միրզոյանի շնորհավորանքը դիվանագետներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը