Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է․ Մեծ պահքի շրջանը սկսվել է

12/02/2024 09:52

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է․ Մեծ պահքի շրջանը սկսվել է


Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:28 Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները Այսօր, 22:04 Պուտինն ու Թրամփը կհանդիպեն երրորդ երկրում Այսօր, 21:46 Ամենայն Հայոց Հովվապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Այսօր, 21:24 Փաշինյանը Մյունխեն մեկնելուց առաջ Գյումրու քաղաքապետի ընտրությունների հարցն է քննարկել ՔՊ-ականների հետ Այսօր, 20:59 Այս «չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ․ Արշավիր Ղարամյան Այսօր, 20:39 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն Այսօր, 20:24 Թշնամու ցինիզմը․ դատական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանին մեղադրել են «ահաբեկչություն» կազմակերպելու, «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում» բնակություն հաստատելու մեջ Այսօր, 20:07 Արցախյան շարժման առաջամարտիկները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտությունները Այսօր, 19:46 Ազգադավ կեցվածք է, սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ․ Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Այսօր, 19:33 Ազդարարվեց Firdus Prime Residence պրեմիում դասի բնակելի համալիրի «Լոտ 14» շենքի կառուցման կարևորագույն փուլերից մեկի ավարտը (Տեսանյութ) Այսօր, 19:17 Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է Այսօր, 19:02 Բանակցությունները դեռ չսկսած՝ Թրամփը զիջումներ արեց Ռուսաստանին․ Գերմանիայի պաշտպանության նախարար Այսօր, 18:44 Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջին փուլին․ Երկրորդ փուլին չեն մասնակցի, քանի որ կայանալու է Բաքվում Այսօր, 18:30 Շիրակի փողոցում բախվել են 6 մարդատար ու մեկ բեռնատար․ վարորդներից մեկին հիվանդանոց են տեղափոխել (Լուսանկարներ) Այսօր, 18:18 Լևոն Տեր-Պետրոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը Այսօր, 18:07 Պապոյանն ԱՄՆ դեսպանի հետ արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 17:50 ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 17:34 «Երկու բարեկիրթ մարդկանց խոսակցություն էր, որն ապշեցրեց շատերին»․ Լավրովը՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին Այսօր, 17:20 Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:05 «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը» թեմայով վարժանք ու գործնական պարապմունք՝ Տավուշում ու Շիրակում Այսօր, 16:48 Վահագն Հովակիմյանն ու խորհրդականը 6 օր առաջ Կոսովո են մեկնել Այսօր, 16:33 ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը Այսօր, 16:04 Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 15:52 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել Այսօր, 15:38 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում փոփոխություն է կատարվել Այսօր, 15:35 Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառումներ են կազմակերպվել Այսօր, 15:28 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գյումրիում. տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին և անգիտակից կին Այսօր, 15:20 Կառավարությունն ընդլայնել է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը Այսօր, 15:15 Ուսանողները կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին․ պահանջում են հստակեցնել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարո՞ւմ է համապետական և համազգային շահ Այսօր, 14:59 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Թուլսի Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը Այսօր, 14:39 Մարզերում և Երևանում ձյուն է սպասվում Այսօր, 14:28 Հրաչիկ Պողոսյանը Քննչական կոմիտեի նախագահի հորեղբոր որդին չէ. հերքում Այսօր, 14:10 Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու ցուցումներ այս պահին չկան. Ավանեսյան Այսօր, 14:06 Պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը. Աննա Վարդապետյան Այսօր, 14:03 Վերջին շրջանում 44-օրյայի զոհերի չհուղարկավորված մարմինների հուղարկավորության փոքրաթիվ դեպքեր կան․ Նախարար Այսօր, 13:46 ՊԵԿ-ը խստացնում է պայքարը ստվերային տնտեսության դեմ. բացահայտվել են խախտումներ և ապօրինի գործունեության դեպքեր Այսօր, 13:42 Թալանել են «Վեոլիա ջրի» ավտոմեքենան. տարել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքեր Այսօր, 13:37 ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահեցնում է՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ Այսօր, 13:33 Այս պահին Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ քննարկում չկա Այսօր, 13:26 7-8 դպրոցի տնօրեններ ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից, դա հանցագործությու՞ն է. ՔՊ պատգամավոր Այսօր, 13:07 Զենք ձեռք բերելով՝ Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները. Վահան Կոստանյան Այսօր, 13:05 Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 12:56 Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին Այսօր, 12:54 Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Այսօր, 12:45 Մեղրիի փոխանակում, որ ասում են, դահլիճի կեսն էդ տարիներին ծնված երեխեք են, հարցնես՝ ինչ բանակցություններ են, չեն էլ իմանա․ հուշաթերթիկ են տալիս․ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:27 Գեղամ Մանուկյանը չբացառեց, որ հնարավոր է ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է առանց ստուգումների Հայաստանով բեռներ անցկացնել (Տեսանյութ) Այսօր, 12:12 Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա Այսօր, 12:08 Որպես չորս երեխայի հայր՝ տրանսպորտով կարող էի անվճար երթևեկել, չեմ իմացել ու վճարել եմ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:04 Փաշինյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացվել (Տեսանյութ) Այսօր, 11:58 Լաչառությունը քաղաքական կատեգորիա է դառնում. Աբրահամյանը՝ Սիմոնյանի և Փաշինյանի հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:56 Հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի կարող են իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում. Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Էդմոն Մարուքյանը Լոռվա բարբառը փոխարինել է ռուսական ակցենտով՝ մեծ, կանաչ կոկորդիլոսն էլ դոշին. Ալեն Սիմոնյան Այսօր, 11:49 Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին Այսօր, 11:47 ՊԵԿ փոխնախագահը Փաշինյանին վստահեցրեց՝ Հայաստանում բոլորն անկանխիկ են աշխատավարձ ստանում (Տեսանյութ) Այսօր, 11:44 Մեր տված հարկերի հաշվին իրենք ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում՝ գնում են ընտանիքներով. տնտեսվարողների բողոքի ցույցը շարունակվում է (Տեսանյութ) Այսօր, 11:40 Մտահոգիչ է ԳՇ պետի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը. նրանք հանդուրժում են ՊԲ-ի նկատմամբ անարգանքը. Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Ուշիի ոլորաններում բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Այսօր, 11:19 ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է «մի որոշակի վերահսկողության ենթարկվի». ՔՊ-ական պատգամավորը՝ ադրբեջանական բեռների մասին Այսօր, 11:13 Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը զրույց է ունեցել ազատազրկված անձանց հետ Այսօր, 11:10 2024-ին Արարատում նախաձեռնվել է 4375 քրեական վարույթ, կայացվել է 1276 հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում. մարզի դատախազ Այսօր, 11:05 LIVE. Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց Այսօր, 11:00 Կարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլև մարդկանց հետ աշխատանքը. ՄԻՊ-ը նամակներ է հրապարակել Այսօր, 10:56 Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:50 Եղել է Արցախում, աջակցել է Կոնգրեսում հայկական շահերին. Թուլսի Գաբբարդը՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Այսօր, 10:40 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրն է այսօր Այսօր, 10:31 Մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը մոնտաժի միջոցով լրագրողի նյութը լրիվ այլ բովանդակությամբ է ներկայացրել Այսօր, 10:25 Մահացել է Արարատ Միրզոյանի տատիկը Այսօր, 10:13 Մարդկանց ձայնը պետք է լսել. Գագիկ Ծառուկյան Այսօր, 09:58 Արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:47 Գեղարքունիքում 26-ամյա տղան սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ Այսօր, 09:27 Լարսի ճանապարհը բաց է Այսօր, 09:17 «Հրապարակ». Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին Այսօր, 09:15 «Փաստ». Երկրի վիճակն էլ է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Մհեր Սահակյանի մահվան դեպքից անցել է 1 ամիս, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ կատարվեց նրա հետ Այսօր, 09:07 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստերն իր գրաֆիկի՞ն է հարմարեցնում Այսօր, 09:06 «Փաստ». «Գարնանային թեժացում». ինչպե՞ս պետք է պայքարել Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը չի մորթվել սպանդանոցում Այսօր, 09:03 «Հրապարակ». Առանց խափանման միջոցի փոփոխության, «օրենքով գողը» մեկուկես տարի է՝ գտնվում է մենախցում Այսօր, 09:02 «Փաստ». Թուրք-ադրբեջանական քարոզչության հիմնական փորացավն այն է, որ «իրենց» Փաշինյանին հանկարծ ձեռք չտան Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում Այսօր, 08:56 «Ժողովուրդ». 783 հազար քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի, սակայն 1.5 ամսում անգամ 5 տոկոսը հայտարարագիր չի ներկայացրել Այսօր, 08:50 «Հրապարակ». Ինչու «Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում 12/02/2025 22:26 «Զելենսկին այնպես, ինչպես Պուտինը, խաղաղություն է ցանկանում»․ Թրամփը հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ 12/02/2025 22:12 «Այդ դրոշի տակ այդ մարդիկ կռվում էին, այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և՛ զոհվածների մեջ»․ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը՝ ռադիոտան մոտից Արցախի դրոշը հեռացնելու մասին 12/02/2025 21:49 «Ուղեղի մշուշ»․ Ինչի՞ հետևանք է 12/02/2025 21:31 Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից 12/02/2025 21:18 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են մահվանից 3 օր անց․ Armlur.am 12/02/2025 21:06 Թրամփը զանգահարել է Պուտինին, երկար զրուցել են 12/02/2025 20:55 «Ձեր ականջին օղ արեք. մյուս անգամ չհամարձակվեք գաք էստեղ, տակից, գլխից դուրս տաք». Փաշինյանը հունից դուրս եկավ (Տեսանյութ) 12/02/2025 20:44 Գործող իշխանությունները ծառայում են Հայաստանի դեմ թշնամական տրամադրություններ ունեցող ուժերին և քարոզում նրանց գաղափարախոսությունը․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե 12/02/2025 20:38 «Ամեն տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի». Փաշինյանը կարծում է՝ օտարեկրացիների մասնակցությամբ տեսանյութը բեմադրել են 12/02/2025 20:24 «Տո, Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Սերժ Սարգսյանն ո՞վ ա, որ ինձ իշխանություն տան կամ չտան». Փաշինյան (Տեսանյութ) 12/02/2025 20:11 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ Հարավարևմտյան թաղամասի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել 12/02/2025 20:00 Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հետ կապված վարույթը ՄՊՀ-ն կարճել է 12/02/2025 19:49 Արցախցիներն ամաչելու պատճառ չունեն․ Մովսես Հակոբյան 12/02/2025 19:34 Հայ հրաձիգներրը ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում 12/02/2025 19:20 «Շարժվում ենք խաղաղության օրակարգով»․ Խաչատուրյանը՝ Ուրուգվայի դեսպանին 12/02/2025 19:06 Զելենսկին պնդում է՝ իր դեմ մահափորձ է իրականացվել 12/02/2025 18:51 Կա ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների որակի դինամիկա, որը պետք է պահել ու զարգացնել. Փաշինյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը