![Telegram-ի աշխատանքում խափանումներ են եղել](https://www.aysor.am/news_images/746/2235004_1/d70677e479c6d5c7177ed1ff772822e8_l_thumb.thumb.jpg)
27/02/2024 15:30
Telegram-ի աշխատանքում խափանումներ են եղել
Telegram-ի ռուսաստանաբնակ օգտատերերը հայտնել են՝ մեսենջերի աշխատանքում խափանումներ են եղել։ Այս պահին բողոքների թիվը գերազանցում է 5,7 հազարը, գրում է ТАСС-ը։
Խափանումները նկատվել են Մոսկվայի ժամանակով 12։30-ի սահմաններում։ Նշվում է, որ բողոքների զգալի մասը՝ 34 տոկոսը, ստացվել է Մոսկվայի օգտատերերից, ևս 15 տոկոսը՝ Սանկտ Պետերբուրգի օգտատերերից։ Բացի այդ, բողոքներ են ստացվել նաև Կրասնոդարի երկրամասից, Մոսկվայի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի, Չելյաբինսկի, Նովոսիբիրսկի, Սվերդլովսկի մարզերից, Թաթարստանից և այլ շրջաններից։