29/02/2024 12:46
Արտառոց դեպք՝ Երևանում․ հարազատ եղբայրները հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում՝ դանակով
Երեկ՝ փետրվարի 28-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկում եղբայրների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում օգտագործելով դանակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել նույն տան բնակիչներ 56-ամյա Ստեփան Գ․-ի և 58-ամյա Արմեն Գ․-ի միջև, որի ժամանակ միմյանց մարմնի տարբեր մասերին հասցրել են հարվածներ։
Պարեկները տեղում նաև բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնց վրա հայտնաբերվել է արնանման հետքեր, ապա ժամանած բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։