Ազգակործան պատուհասներից Հայաստանն ու Արցախը զերծ պահելու համար էր 2018-ին Սերժ Սարգսյանը համաձայնել առաջադրվել որպես ՀՀԿ թեկնածու՝ ՀՀ վարչապետի պաշտոնի համար․ Արմեն Աշոտյան

05/03/2024 22:14

Ազգակործան պատուհասներից Հայաստանն ու Արցախը զերծ պահելու համար էր 2018-ին Սերժ Սարգսյանը համաձայնել առաջադրվել որպես ՀՀԿ թեկնածու՝ ՀՀ վարչապետի պաշտոնի համար․ Արմեն Աշոտյան


Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 1-ինը գրում էր (ցիտում եմ՝ ըստ հիշողությանս, ոչ թե տառացի). «Մեկ негодяй-ը բավարար է մի ամբողջ ժողովուրդ կործանելու համար»:

Այդպիսի ազգակործան պատուհասներից Հայաստանն ու Արցախը զերծ պահելու համար էր 2018թ.-ին Սերժ Սարգսյանը համաձայնել առաջադրվել որպես ՀՀԿ թեկնածու՝ ՀՀ վարչապետի պաշտոնի համար: Այն, որ Երրորդ նախագահը գնացել էր այդ քայլին հենց Արցախի խնդրի մաքսիմալ հայանպաստ լուծումն ապահովելու համար, հրապարակավ հայտարարվել է  մինչև ապրիլի 17-ին իր՝ վարչապետ ընտրվելը:

Կարելի է, օրինակ, հիշել tert.am-ին ապրիլի 14-ին (2018թ.) իր տված մեկնաբանությունը:

2018թ.-ի իշխանազավթումից հետո այս պարզ իրողությունը հասկանալի դարձավ շատերի համար, իսկ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից այս պատմական փաստը համառորեն մերժելը կա՛մ նեղ քաղաքական շահերի, կա՛մ լայն հիվանդագին երևակայության արդյունք կարող է դիտվել:

2018թ.-ին Սերժն Արցախի համար էր առաջադրվում վարչապետ, իսկ «թավշյա» պերֆորմանսն իր հեղինակների կողմից գծվել էր՝ որպես հակաարցախյան, թեպետ փաթեթավորված էր նման շոուներին բնորոշ դեկորացիաներով և կառուցված էր ժողովրդի հոգնածության և միամտության վրա:

Այս թեման օրերս ակտիվացավ Երրորդ նախագահի կողմից տվյալ հանգամանքը հրապարակավ հիշեցնելուց, 2018թ.-ից հետո ստեղծված իրողությունն արհավիրք կոչելուց հետո: Փաշինյանի բեմադրված արձագանքն այդ բնորոշմանը ոչ միայն ցավագին և ջղաձիգ էր, այլև իր ոճին բնորոշ՝ կռուտիտա-մուտիտային:

Նիկոլը փորձեց թեման ֆռռացնել երկու հարթություններով. Սարգսյանի ասած «արհավիրք» բնորոշումը վրայից գցելու և բանակցությունների վրա պրոյեկտելու, ինչպես նաև «քո հարցերով ինձ գրում էիր, բա մի հատ էլ Արցախից գրեիր» բեսեդկի մակարդակի զեղծարարությամբ:

Նախ, թե ինչ է նշանակում «արհավիրք» բնորոշումը Փաշինյանի 6-ամյա կառավարման դեպքում, բավարար է նայել քարտեզին և/կամ գնալ Եռաբլուր: Այո՛, Նիկո՛լ, արհավիրքը դու ես և քո անփառունակ ղեկավարումը, ոչ թե Արցախի հարցով քեզ փոխանցված բանակցային ժառանգությունը և ժամանակին ամուր և հաղթական Հայկական բանակը, որոնք թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական բաղադրիչներով ապահովում էին հայ ժողովրդի ազգային շահերի իրացումը:

Պակաս զավեշտալի չէր Փաշինյանի կռուտիտի երկրորդ մասը: Իր իշխանազավթման ընթացքում Հանրապետականը հենց սկզբից, երբ նա՝ որպես վարչապետի թեկնածու, եկավ մեզ հետ հանդիպման, բաց տեքստով իրեն ասում էր, ապացուցում, պնդում, որ նրա հնարավոր պաշտոնավարումն աղետ է դառնալու: 2018թ.-ի մայիսի 1-ին ԱԺ-ի ամբիոնից ես, մասնավորապես, հայտարարեցի, որ չեմ ընտրելու նրան, որպեսզի նա չդառնա «Հայաստանի Հանրապետության վերջին կամ կործանման վարչապետը»: Նույն միտքը բարձրաձայնվել է իմ մյուս գործընկերների ելույթներում:

Երբ նա շանտաժով և ուժի ու սպառնալիքների գործադրմամբ երկրորդ փորձից դարձավ վարչապետ, մինչև այդ գումարման ԱԺ-ի աշխատանքների ավարտը, Արցախի հարցով իմ քննադատությունն ու մտահոգությունները մշտապես եղել են Կառավարության հետ հարցուպատասխանի հիմնական թեման: Հանրապետականները նաև մամուլով և սոցիալական ցանցերով էին զգուշացնում Նիկոլին գալիք արհավիրքի մասին:

Դառնալով արտախորհրդարանական ուժ՝ 2019թ.-ից սկսած, իսկ մինչ այդ նախորդած քարոզարշավը 2018թ.-ին նվիրելով բացառապես Արցախի հարցին, մենք շարունակել ենք հիմնավորված, փաստարկված, ապացույցներով ահազանգել մոտեցող աղետի մասին:

Այդ խնդրին է նվիրված եղել ոչ միայն ՀՀԿ-ական ակտիվի, այլև նախագահ Սերժ Սարգսյանի հանրային ակտիվությունը թե՛ ասուլիսով, թե՛ հարցազրույցներով, թե՛ անգամ դիզելի շինծու գործի առիթով, երբ ոմանք չէին հասկանում, թե ինչի Սարգսյանը «լայաղ չի անում խոսել դիզելից», այլ պնդում էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀԿ-ի անունից Էդուարդ Շարմազանովն է պատեհ պահերին փոխանցել Փաշինյանին մեր կարծիքը և տեսակետները ստեղծված իրավիճակի մասին:

Արցախյան թեման կարմիր թելով անցել է թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ՀՀԿ-ի գործունեության մեջ անգամ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ դեռ հնարավոր էր շատ բան փրկել, պահպանել, վերագործարկել:

2018թ.-ից առ այսօր մեր բոլոր ահազանգերը, նախազգուշացումները, առաջարկները Նիկոլի համար եղել են «ձայն բարբառոյ հանապատի», իսկ հիմա այդ նույն անապատի աղվեսը փորձում է խորամանկել, «թե՝ բա մի կես բերան ասեիք» դեմքով և սուտ խոսելու ժամանակ իրեն յուրահատուկ վազվզող աչքերով:

Այո՛, ինչպես մեկ հարբածը կարող է հարամ անել մի ամբողջ մեծ հարսանիք, ինչպես մեկ ձախողակ ֆուտբոլիստը կբերի իր թիմին պարտություն, այնպես էլ մեկ քաղաքական ավանտյուրիստ կարող է կործանել մեր Հայրենիքը:

Հ.Գ. Եթե մյուս ազգերի առողջությանն ու կյանքին սպառնում են ալկոհոլն ու խոլեստերոլը, ապա հայ ժողովրդին՝ նաև Նիկոլը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

04.03.2024թ.

 

Հեղինակ՝ Արմեն Աշոտյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:43 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Այսօր, 15:36 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Այսօր, 15:33 Ռայիսին և վթարի մյուս բոլոր զոհերը նույնականացվել են. զոհերից մեկի մարմինը գրեթե չի այրվել Այսօր, 15:28 Իրանի նախկին ԱԳ նախարարի կարծիքով՝ ողբերգության մեղավորներից է նաև ԱՄՆ-ն Այսօր, 15:14 ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը. Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Այսօր, 15:03 Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:49 Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Այսօր, 14:44 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան Այսօր, 14:36 Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Այսօր, 14:28 Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա Այսօր, 14:21 Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ (Տեսանյութ) Այսօր, 14:11 Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Այսօր, 14:04 Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Իրանի դեսպանատան առջև․ Լուսանկարներ Այսօր, 13:52 Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը Այսօր, 13:46 Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Այս երկրում ոչ մի մարմին չի աշխատում՝ բացի «Հայկական ժամանակ»-ից. Բագրատ Սրբազան Այսօր, 13:24 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը Այսօր, 13:11 Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում Այսօր, 13:08 Ժպտացե՛ք, տղե՛րք, դուք էլ պետք է ազատագրվեք սրանցից. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Այսօր, 13:03 Փաստաբանները վաղը գործադուլ կանեն Այսօր, 13:01 Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին Այսօր, 12:57 Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 12:46 «Սրբազան Հայր, ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները». «Սիթի օֆ Սմայլ»-ից՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:42 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:35 ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Այսօր, 12:33 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան Այսօր, 12:20 Ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու՝ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ամենավառ հիշողությունը. Պուտին Այսօր, 12:10 Երևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը Այսօր, 12:01 «Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Այսօր, 11:58 Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Այսօր, 11:53 Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը. Սասունյան Այսօր, 11:48 Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Այսօր, 11:46 Կիսում ենք ձեր վիշտը. Ալեն Սիմոնյանը պարսկերենով ցավակցել է Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների մահվան կապակցությամբ Այսօր, 11:42 Կիրանցի մուտքը փակվում է Այսօր, 11:40 Իրանում համազգային սուգ է հայտարարվել Այսօր, 11:38 Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից Այսօր, 11:29 Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 11:24 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է Այսօր, 11:19 Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Այսօր, 11:16 Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ Այսօր, 11:06 Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Պետրոսյան Այսօր, 11:00 Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (Տեսանյութ) Այսօր, 10:54 Գազամատակարարման պլանային դադարեցումեր` Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 21-ին և 22-ին Այսօր, 10:51 Իրանի նախագահի և մյուս զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ Այսօր, 10:49 Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:46 Ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում. Արարատ Միրզոյանը՝ Իրանի կառավարությանը Այսօր, 10:42 Կիրանցի մեջ սահմանային հենասյուներ են դրել․ առավոտյան են տեղադրել՝ գաղտնի Այսօր, 10:30 ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Այսօր, 10:23 Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ Դեսպանի հարցազրույցը Այսօր, 10:21 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Այսօր, 10:17 Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:14 Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. գիշերը նրան անակնկալ են արել (Տեսանյութ) Այսօր, 10:10 Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Այսօր, 10:07 Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի Այսօր, 09:53 Ոստիկանական ուժերը՝ Կիրանցում․ Լուսանկարներ Այսօր, 09:46 Արմեն Գրիգորյանը մեկնելու է Դոհա Այսօր, 09:42 Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասին Այսօր, 09:32 Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից. ՀՀ վարչապետ Այսօր, 09:24 Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և նրանց ուղեկցող անձինք զոհվել են 19/05/2024 23:50 Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ գտնվելու վայրը» հայտնաբերվել է․ IRNA 19/05/2024 22:38 Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ 19/05/2024 22:30 Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել 19/05/2024 22:24 Հայտնաբերվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը․ Press TV 19/05/2024 22:21 ԵՄ-ն միանում է Ռաիսիի կործանված ուղղաթիռի տեղորոշման աշխատանքներին 19/05/2024 22:09 Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա 19/05/2024 22:03 Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին 19/05/2024 21:52 Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն․ Իրանի գերագույն առաջնորդ 19/05/2024 21:20 Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ 19/05/2024 20:54 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ 19/05/2024 20:36 Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է 19/05/2024 20:27 Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ Ալիև 19/05/2024 20:20 Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ 19/05/2024 19:58 Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան 19/05/2024 19:54 Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ ու ձև գտեք՝ հանդիպեք․ Սրբազան 19/05/2024 19:45 Արա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց ես եղբայր չեմ ուրացել․ Սրբազան (Տեսանյութ) 19/05/2024 19:29 Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է. Reuters 19/05/2024 19:02 Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․կառավարության պատվիրակությունը մեկնել է դեպքի վայր 19/05/2024 18:33 Փրկարարական ջոկատները հասել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայր, դեռևս կապ չկա Ռաիսիի հետ 19/05/2024 18:05 Անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է․ Վարդան Օսկանյան (Տեսանյութ) 19/05/2024 17:34 Իրանի նախագահը՝ ուղղաթիռի վթարային վայրէջքից հետո (լուսանկարը արխիվային էր) 19/05/2024 17:25 ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին 19/05/2024 17:10 Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB 19/05/2024 17:01 Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով․ Մշակութային գործիչները վերադարձան Երևան 19/05/2024 16:30 Ճանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչ 19/05/2024 16:15 ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար ժամանակավորապես մուտքն արգելված է. ոստիկանության Տավուշի բաժնի պետ 19/05/2024 16:07 Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին 19/05/2024 15:48 Կիրանցի բնակիչներին ակնհայտ բլոկադայի մեջ են պահում. մի քանի պատգամավորներ, չնայած ոստիկանական արգելքին՝ հասել են Կիրանց 19/05/2024 15:34 Սահմանների որոշման գործընթացում դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև 19/05/2024 15:29 Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան 19/05/2024 14:52 Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ 19/05/2024 14:47 Մեր պարտականությունն է գնալ և կիրանցեցիների կողքին լինել, թուրքահպատակ քաղաքականություն են վարում․ Աննա Գրիգորյան (Տեսանյութ) 19/05/2024 14:27 Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին 19/05/2024 14:05 Հրահրում եք, որ բախում լինի՞․ Լարված իրավիճակ՝ Կիրանցում 19/05/2024 13:29 Ցո՛ւյց տվեք հրամանը․ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելում են․ (Տեսանյութ) 19/05/2024 13:20 «Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով»․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում 19/05/2024 13:07 «Դիտմա՞մբ ես եկել»․ միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին 19/05/2024 12:44 Վահագն Չախալյանը ազատության մեջ է 19/05/2024 12:38 Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ 19/05/2024 12:31 Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ 19/05/2024 12:11 Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին (168.am)

Տվյալ բաժնի վերջին նյութերը