Պահանջում ենք ապահովել մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար

20/03/2024 22:26

Պահանջում ենք ապահովել մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար


Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հայտարարությունը, որն ընթերցվել է այսօրվա հանրահավաքի ժամանակ․

«Հանրահավաքի միասնական հայտարարություն՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու կարիքների ապահովման վերաբերյալ

20.03.2024թ.   

Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը, որի հետևանքով 2020-2023թթ. Արցախի բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական և բռնի տեղահանման ու հայրենազրկման.

Ընդգծելով, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել միջազգային հանրության՝ ցեղասպանությունները կանխելու և ժողովուրդներին պաշտպանելու պատասխանատվության բացարձակ ձախողման ու անգործության պայմաններում.

Շեշտադրելով, որ նույն ցեղասպանական քաղաքականության հարուցած գոյաբանական վտանգների և միջազգային պաշտպանության մեխանիզմների պատշաճ չկիրառման պատճառով Արցախի ժողովուրդը դեռևս ի վիճակի չէ վերադառնալ սեփական Հայրենիք՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն, որը, ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում.

Կարևորելով, որ Արցախի ժողովրդի մոտ առկա է կամք հավաքական կերպով վերադառնալու և անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում ապրելու Արցախում.

Բարձր գնահատելով Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ցուցաբերած համապարփակ աջակցությունը և արձանագրելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի կարևորությունը, չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայությանն առ այսօր.

Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման և այլ ծրագրերի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները.

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ու միջպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, որն էլ ճանաչվել է միջազգային հանրության տարբեր ձևաչափերում.

Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է բռնի տեղահանված (ներառյալ՝ փախստական) անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը.

Կարևորելով Հայաստանի մեր կարիքավոր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների լուծումը նույնպես՝ միևնույն ժամանակ ընդգծելով Արցախի ժողովրդի կարիքների ու կարգավիճակի, դրանց պատճառների, այդ կարիքների բավարարման ֆինանսավորման աղբյուրների և ՀՀ ստանձնած պարտավորությունների առանձնահատկությունների գիտակցման անհրաժեշտությունը.

Արտացոլելով Արցախի ժողովրդի լայն շրջանակների ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ ունեցած քննարկումների արդյունքում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները՝

 

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից 2024թ. Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի մասնակիցներս ամրագրում ենք մեր դիրքորոշումներն ու առաջարկները Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ու հրատապ կարիքների ապահովման վերաբերյալ՝

1.     Հայաստանի Հանրապետությունից և միջազգային հանրության բոլոր անդամներից պահանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար:

2.    ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. Դեկտեմբերի 7-ի ու 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի համաձայն՝ երաշխավորել Արցախում մեր հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից:

3.    Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից՝ լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ապահովման տեսանելի հեռանկարները:

4.    Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը:

5.   Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը, մի կողմից, բավարարեն Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, իսկ, մյուս կողմից, նպաստեն նրա արտագաղթի կանխմանը, միասնականության ապահովմանն ու ինքնության պահպանմանը՝ սպասարկելով հավաքական վերադարձի տեսլականին հասնելու ջանքերին:

6.    Հայաստանի Հանրապետությունում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման ու իրավունքների պաշտպանության համար՝ ըստ այդմ առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով:

7.    Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը՝ սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցություն կառուցապատման աշխատանքներին:

8.   Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ՝ հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները:

9.   Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի՝ առանց գումարի վերադարձելիության պահանջի՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը:

10. Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից ու հաշվառումից՝ ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան:

11.  Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության գործող ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաև 2020թ. տեղահանված անձանց:

12.  Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու անհայտ կորածների, առաջին խմբի հաշմանդամների և բազմազավակ ընտանիքների համար:

13. Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար:

14.  Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման և հաշվի առնել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության և Արցախի Հանրապետության պետական մարմինների մտահոգություններն ու առաջարկները: Հանրային քննարկումները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը:

15.  Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ: Մենք հետևողական ենք լինելու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցերում՝ կիրառելով օրինական բոլոր միջոցներն այդ ճանապարհին և զերծ մնալով հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որևէ քայլից»:

 

 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:28 Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները Այսօր, 22:04 Պուտինն ու Թրամփը կհանդիպեն երրորդ երկրում Այսօր, 21:46 Ամենայն Հայոց Հովվապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Այսօր, 21:24 Փաշինյանը Մյունխեն մեկնելուց առաջ Գյումրու քաղաքապետի ընտրությունների հարցն է քննարկել ՔՊ-ականների հետ Այսօր, 20:59 Այս «չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ․ Արշավիր Ղարամյան Այսօր, 20:39 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն Այսօր, 20:24 Թշնամու ցինիզմը․ դատական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանին մեղադրել են «ահաբեկչություն» կազմակերպելու, «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում» բնակություն հաստատելու մեջ Այսօր, 20:07 Արցախյան շարժման առաջամարտիկները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտությունները Այսօր, 19:46 Ազգադավ կեցվածք է, սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ․ Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Այսօր, 19:33 Ազդարարվեց Firdus Prime Residence պրեմիում դասի բնակելի համալիրի «Լոտ 14» շենքի կառուցման կարևորագույն փուլերից մեկի ավարտը (Տեսանյութ) Այսօր, 19:17 Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է Այսօր, 19:02 Բանակցությունները դեռ չսկսած՝ Թրամփը զիջումներ արեց Ռուսաստանին․ Գերմանիայի պաշտպանության նախարար Այսօր, 18:44 Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջին փուլին․ Երկրորդ փուլին չեն մասնակցի, քանի որ կայանալու է Բաքվում Այսօր, 18:30 Շիրակի փողոցում բախվել են 6 մարդատար ու մեկ բեռնատար․ վարորդներից մեկին հիվանդանոց են տեղափոխել (Լուսանկարներ) Այսօր, 18:18 Լևոն Տեր-Պետրոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը Այսօր, 18:07 Պապոյանն ԱՄՆ դեսպանի հետ արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 17:50 ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 17:34 «Երկու բարեկիրթ մարդկանց խոսակցություն էր, որն ապշեցրեց շատերին»․ Լավրովը՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին Այսօր, 17:20 Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:05 «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը» թեմայով վարժանք ու գործնական պարապմունք՝ Տավուշում ու Շիրակում Այսօր, 16:48 Վահագն Հովակիմյանն ու խորհրդականը 6 օր առաջ Կոսովո են մեկնել Այսօր, 16:33 ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը Այսօր, 16:04 Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 15:52 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել Այսօր, 15:38 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում փոփոխություն է կատարվել Այսօր, 15:35 Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառումներ են կազմակերպվել Այսօր, 15:28 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գյումրիում. տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին և անգիտակից կին Այսօր, 15:20 Կառավարությունն ընդլայնել է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը Այսօր, 15:15 Ուսանողները կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին․ պահանջում են հստակեցնել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարո՞ւմ է համապետական և համազգային շահ Այսօր, 14:59 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Թուլսի Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը Այսօր, 14:39 Մարզերում և Երևանում ձյուն է սպասվում Այսօր, 14:28 Հրաչիկ Պողոսյանը Քննչական կոմիտեի նախագահի հորեղբոր որդին չէ. հերքում Այսօր, 14:10 Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու ցուցումներ այս պահին չկան. Ավանեսյան Այսօր, 14:06 Պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը. Աննա Վարդապետյան Այսօր, 14:03 Վերջին շրջանում 44-օրյայի զոհերի չհուղարկավորված մարմինների հուղարկավորության փոքրաթիվ դեպքեր կան․ Նախարար Այսօր, 13:46 ՊԵԿ-ը խստացնում է պայքարը ստվերային տնտեսության դեմ. բացահայտվել են խախտումներ և ապօրինի գործունեության դեպքեր Այսօր, 13:42 Թալանել են «Վեոլիա ջրի» ավտոմեքենան. տարել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքեր Այսօր, 13:37 ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահեցնում է՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ Այսօր, 13:33 Այս պահին Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ քննարկում չկա Այսօր, 13:26 7-8 դպրոցի տնօրեններ ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից, դա հանցագործությու՞ն է. ՔՊ պատգամավոր Այսօր, 13:07 Զենք ձեռք բերելով՝ Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները. Վահան Կոստանյան Այսօր, 13:05 Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 12:56 Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին Այսօր, 12:54 Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Այսօր, 12:45 Մեղրիի փոխանակում, որ ասում են, դահլիճի կեսն էդ տարիներին ծնված երեխեք են, հարցնես՝ ինչ բանակցություններ են, չեն էլ իմանա․ հուշաթերթիկ են տալիս․ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:27 Գեղամ Մանուկյանը չբացառեց, որ հնարավոր է ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է առանց ստուգումների Հայաստանով բեռներ անցկացնել (Տեսանյութ) Այսօր, 12:12 Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա Այսօր, 12:08 Որպես չորս երեխայի հայր՝ տրանսպորտով կարող էի անվճար երթևեկել, չեմ իմացել ու վճարել եմ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:04 Փաշինյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացվել (Տեսանյութ) Այսօր, 11:58 Լաչառությունը քաղաքական կատեգորիա է դառնում. Աբրահամյանը՝ Սիմոնյանի և Փաշինյանի հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:56 Հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի կարող են իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում. Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Էդմոն Մարուքյանը Լոռվա բարբառը փոխարինել է ռուսական ակցենտով՝ մեծ, կանաչ կոկորդիլոսն էլ դոշին. Ալեն Սիմոնյան Այսօր, 11:49 Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին Այսօր, 11:47 ՊԵԿ փոխնախագահը Փաշինյանին վստահեցրեց՝ Հայաստանում բոլորն անկանխիկ են աշխատավարձ ստանում (Տեսանյութ) Այսօր, 11:44 Մեր տված հարկերի հաշվին իրենք ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում՝ գնում են ընտանիքներով. տնտեսվարողների բողոքի ցույցը շարունակվում է (Տեսանյութ) Այսօր, 11:40 Մտահոգիչ է ԳՇ պետի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը. նրանք հանդուրժում են ՊԲ-ի նկատմամբ անարգանքը. Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Ուշիի ոլորաններում բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Այսօր, 11:19 ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է «մի որոշակի վերահսկողության ենթարկվի». ՔՊ-ական պատգամավորը՝ ադրբեջանական բեռների մասին Այսօր, 11:13 Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը զրույց է ունեցել ազատազրկված անձանց հետ Այսօր, 11:10 2024-ին Արարատում նախաձեռնվել է 4375 քրեական վարույթ, կայացվել է 1276 հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում. մարզի դատախազ Այսօր, 11:05 LIVE. Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց Այսօր, 11:00 Կարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլև մարդկանց հետ աշխատանքը. ՄԻՊ-ը նամակներ է հրապարակել Այսօր, 10:56 Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:50 Եղել է Արցախում, աջակցել է Կոնգրեսում հայկական շահերին. Թուլսի Գաբբարդը՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Այսօր, 10:40 Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրն է այսօր Այսօր, 10:31 Մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը մոնտաժի միջոցով լրագրողի նյութը լրիվ այլ բովանդակությամբ է ներկայացրել Այսօր, 10:25 Մահացել է Արարատ Միրզոյանի տատիկը Այսօր, 10:13 Մարդկանց ձայնը պետք է լսել. Գագիկ Ծառուկյան Այսօր, 09:58 Արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:47 Գեղարքունիքում 26-ամյա տղան սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ Այսօր, 09:27 Լարսի ճանապարհը բաց է Այսօր, 09:17 «Հրապարակ». Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին Այսօր, 09:15 «Փաստ». Երկրի վիճակն էլ է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Մհեր Սահակյանի մահվան դեպքից անցել է 1 ամիս, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ կատարվեց նրա հետ Այսօր, 09:07 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստերն իր գրաֆիկի՞ն է հարմարեցնում Այսօր, 09:06 «Փաստ». «Գարնանային թեժացում». ինչպե՞ս պետք է պայքարել Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը չի մորթվել սպանդանոցում Այսօր, 09:03 «Հրապարակ». Առանց խափանման միջոցի փոփոխության, «օրենքով գողը» մեկուկես տարի է՝ գտնվում է մենախցում Այսօր, 09:02 «Փաստ». Թուրք-ադրբեջանական քարոզչության հիմնական փորացավն այն է, որ «իրենց» Փաշինյանին հանկարծ ձեռք չտան Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում Այսօր, 08:56 «Ժողովուրդ». 783 հազար քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի, սակայն 1.5 ամսում անգամ 5 տոկոսը հայտարարագիր չի ներկայացրել Այսօր, 08:50 «Հրապարակ». Ինչու «Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում 12/02/2025 22:26 «Զելենսկին այնպես, ինչպես Պուտինը, խաղաղություն է ցանկանում»․ Թրամփը հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ 12/02/2025 22:12 «Այդ դրոշի տակ այդ մարդիկ կռվում էին, այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և՛ զոհվածների մեջ»․ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը՝ ռադիոտան մոտից Արցախի դրոշը հեռացնելու մասին 12/02/2025 21:49 «Ուղեղի մշուշ»․ Ինչի՞ հետևանք է 12/02/2025 21:31 Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից 12/02/2025 21:18 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են մահվանից 3 օր անց․ Armlur.am 12/02/2025 21:06 Թրամփը զանգահարել է Պուտինին, երկար զրուցել են 12/02/2025 20:55 «Ձեր ականջին օղ արեք. մյուս անգամ չհամարձակվեք գաք էստեղ, տակից, գլխից դուրս տաք». Փաշինյանը հունից դուրս եկավ (Տեսանյութ) 12/02/2025 20:44 Գործող իշխանությունները ծառայում են Հայաստանի դեմ թշնամական տրամադրություններ ունեցող ուժերին և քարոզում նրանց գաղափարախոսությունը․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե 12/02/2025 20:38 «Ամեն տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի». Փաշինյանը կարծում է՝ օտարեկրացիների մասնակցությամբ տեսանյութը բեմադրել են 12/02/2025 20:24 «Տո, Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Սերժ Սարգսյանն ո՞վ ա, որ ինձ իշխանություն տան կամ չտան». Փաշինյան (Տեսանյութ) 12/02/2025 20:11 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ Հարավարևմտյան թաղամասի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել 12/02/2025 20:00 Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հետ կապված վարույթը ՄՊՀ-ն կարճել է 12/02/2025 19:49 Արցախցիներն ամաչելու պատճառ չունեն․ Մովսես Հակոբյան 12/02/2025 19:34 Հայ հրաձիգներրը ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում 12/02/2025 19:20 «Շարժվում ենք խաղաղության օրակարգով»․ Խաչատուրյանը՝ Ուրուգվայի դեսպանին 12/02/2025 19:06 Զելենսկին պնդում է՝ իր դեմ մահափորձ է իրականացվել 12/02/2025 18:51 Կա ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների որակի դինամիկա, որը պետք է պահել ու զարգացնել. Փաշինյան