28/03/2024 15:06
Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակիչը հաճախակի ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Նշված գյուղ են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ անչափահասի մայրը հայտնել է, որ մարտի 22-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ամուսինը իրենց տանը ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը, ձեռքերով 3 անգամ հարվածել է մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ մարտի 14-ին իրենց տանը փորձել է սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր դստեր հետ:
Ոստիկանները նույն օրը գյուղից հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել այդ տղամարդուն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։