![Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է մեր թատրոնի մուտքի դուռը․ «Գոյ»](https://www.aysor.am/news_images/751/2252630_1/73.thumb.jpg)
01/04/2024 22:02
Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է մեր թատրոնի մուտքի դուռը․ «Գոյ»
«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել․
«Ինչպես հայտնի է, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։
Վաղը` ապրիլի 2-ին, ժամը 12։00-ին «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ, որից հետո կտրվի մամուլի ասուլիս»։