![Մինչև 2030 թվականը Ռուսաստանը պետք է լինի աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող 4 երկրներից մեկը․ Պուտին](https://www.aysor.am/news_images/751/2252577_1/f660ad3f1c6a97_660ad3f1c6ad6.thumb.jpg)
01/04/2024 19:34
Մինչև 2030 թվականը Ռուսաստանը պետք է լինի աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող 4 երկրներից մեկը․ Պուտին
Ռուսաստանի կառավարությունը պետք է ապահովի, որ Ռուսաստանի տնտեսությունը գնողունակության համարժեքությամբ աշխարհում ամենամեծ տնտեսությունն ունեցող երկների շարքում լինի առնվազն չորրորդ տեղում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կառավարությունը պետք է երկրի նախագահին այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին զեկուցի մինչև 2025 թվականի մարտի 31-ը, այնուհետև տարեկան հաշվետվություններ ներկայացնի։
Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է մինչև 2030 թվականը ավելացնել մշակող արդյունաբերության համախառն ավելացված արժեքի մակարդակը առնվազն 40 տոկոսով՝ 2022 թվականի համեմատ, նաև նվազեցնել ներմուծման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում մինչև 17%-ով։
Կառավարությունը պետք է աստիճանաբար կրճատի նաև ցածր բյուջետային ապահովվածություն ունեցող շրջանների թիվը։