![ՀՀ ԱԳՆ-ն ցանկանում է համագործակցել հնդկական ուղեղային կենտրոնի հետ](https://www.aysor.am/news_images/751/2252617_1/f660aebb209e09_660aebb209e49.thumb.jpeg)
01/04/2024 21:22
ՀՀ ԱԳՆ-ն ցանկանում է համագործակցել հնդկական ուղեղային կենտրոնի հետ
ԱԳՆ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Ապրիլի 1-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել «Observer Research Foundation» (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Observer Research Foundation»-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները»: