![«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը չպետք է կասկածի տակ դրվի»․ Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում է դատապարտել Իրանի հյուպատոսության վրա հարձակումը](https://www.aysor.am/news_images/752/2253202_1/f660c33de49faa_660c33de49feb.thumb.jpg)
02/04/2024 20:35
«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը չպետք է կասկածի տակ դրվի»․ Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում է դատապարտել Իրանի հյուպատոսության վրա հարձակումը
Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման կապակցությամբ իր մտահոգությունը ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնել է X-ի միկրոբլոգում՝ անելով հետևյալ գրառումը․
«Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի կապակցությամբ և ապաքինում մաղթում վիրավորներին»։