![Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել](https://www.aysor.am/news_images/751/2252807_1/fotoram_io.thumb.jpg)
02/04/2024 11:22
Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել
Ապրիլյան մարտական գործողություններից 8 տարի է անցել։
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների ու Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: