![Մարտունիում ձերբակալել են 47-ամյա Մարատին, որի նկատմամբ Ռուսաստանը հետախուզում էր հայտարարել](https://www.aysor.am/news_images/751/2252785_1/1130961.thumb.jpg)
02/04/2024 11:08
Մարտունիում ձերբակալել են 47-ամյա Մարատին, որի նկատմամբ Ռուսաստանը հետախուզում էր հայտարարել
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 1-ին Մարտունի համայնքում ծառայություն իրականացնելիս Զիրոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մարտունու բաժին են տեղափոխել 47-ամյա Մարատ Վ.-ին:
Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: