
02/04/2024 13:21
Ներքին Չարբախի գերեզմանատանը հորեղբոր տղաների վեճի հետևանքով վիրավոր կա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 31-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Գ.-ն և հայտնել, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը կռիվ է, այնուհետև ոստիկանություն է զանգահարել Անահիտ Գ.-ն և հայտնել, որ Դավիթ Գ.-ի ընտանիքի անդամները թույլ չեն տվել իր որդուն՝ Սուրեն Գ.-ին մուտք գործել գերազմանատուն և նրանց միջև ծեծկռտուք է եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Գ.-ն, ով վնասվածքը ստացել է Ներքին Չարբախի գերեզմանատանը՝ ծեծի հետևանքով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։