![Ավշարում 10–ամյա երեխաներ են վրաերթի ենթարկվել](https://www.aysor.am/news_images/752/2253213_1/f660c39fc29b78_660c39fc29bbd.thumb.jpg)
02/04/2024 21:01
Ավշարում 10–ամյա երեխաներ են վրաերթի ենթարկվել
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավշար գյուղում բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել 10-ամյա Հ․ Մ․-ին և Ա․ Ա․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։
Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրության վիճակում են, գտնվում են բուժկենտրոնում։
Ականատեսներն ասել են, որ երեխաները սովորում են Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և դասից վերադառնում էին տուն։