![«Ժողովուրդ». Փաշինյանը կրկին փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ](https://www.aysor.am/news_images/751/2252658_1/photo_2022_08_23_10_51_15_2.thumb.jpg)
02/04/2024 09:53
«Ժողովուրդ». Փաշինյանը կրկին փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին փակ հանդիպում է նախատեսում ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Օրակարգում կրկին առաջիկայում սպասվող սահմանազատման աշխատանքներն են լինելու և ԵՄ անդամակցության հարցը: Բանն այն է, որ երկու հարցերի մասով էլ դեռ շատ տարաձայնություններ կան իշխանական թևի մեջ:
ԱԺ-ում մարտի 7-ին տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ էլ ՔՊ-ականներին շատ հարցերի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ուստի որոշել են, որ նման ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու, մինչև բոլոր հարցականները պարզված լինեն:
Թեև, մյուս կողմից, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանել է բազմիցս իր թիմի առաջ, որ ոչ մի երկու քարտեզ չկա, որ համապատասխանեն իրար. յուրաքանչյուրն ունի իրենը ու բացառիկ ռելիեֆով»։