Ինչպե՞ս տարբերել սուտը ճշմարտությունից․ Հնարքներ ու ժեստեր, որոնք մատնում են ստախոսին

02/04/2024 21:45

Ինչպե՞ս տարբերել սուտը ճշմարտությունից․ Հնարքներ ու ժեստեր, որոնք մատնում են ստախոսին


Մարդիկ ստում են ամենատարբեր պատճառներով, և շատերին թվում է, թե կյանքում հեշտ է սուտը տարբերել ճշմարտությունից։ Իրականում, սակայն, վարպետացած ստախոսներին բացահայտելն այնքան էլ հեշտ չէ, նրանք տարիների ընթացքում կատարելագործվում են։

Սուտը հատկապես վտանգավոր է, եթե հնչում է քաղաքական գործիչների կողմից՝ հասարակությանը այս կամ այն կարևոր հարցի շուրջ սխալ տեղեկություններ փոխանցելու, մարդկանց մոլորեցնելու կամ մանիպուլացնելու, սեփական արարքները քողարկելու և այլ նպատակներով։

Սուտն իրականությունից տարբերելու հարցում կարող է օգնել մարդու որոշակի ժեստերի ուսումնասիրությունը։ Չէ՞ որ սուտ խոսելիս մարդը, որքան էլ «վարպետ» լինի, ներքուստ, ենթագիտակցական մակարդակում, այնուամենայնիվ, լարվում է, ինչն էլ արտաքուստ արտահայտվում է նրա ժեստիկուլյացիայի միջոով։

Ահա ստախոսների մի քանի հնարքներ ու ժեստեր, որոնք կօգնեն կողմնորոշվել՝ իրականությունը կեղծիքից տարբերելու հարցում։

Մարդու ապրած էմոցիան սինխրոն ու համահունչ է նրա խոսքին։ Ուստի, եթե ստախոսն ասում է, որ ինչ-որ բանից շատ վշտացած է, սակայն նրա դեմքին տխուր արտահայտություն է հայտնվում խոսքից ուշ, ապա նա պարզապես դեր է խաղում։

Ստախոսը միշտ վախենում է, որ կբռնվի, այդ պատճառով էլ խոսքն սկսում է դանդաղ, սակայն աստիճանաբար ավելի ու ավելի արագացնում է խոսքի տեմպը՝ ասածն արագ ավարտելու և լսողի համար պատմածը մինչև վերջ ընկալելի չդարձնելու, նրան խճճելու նպատակով։

Ստախոսը կարող է նաև հակառակ էֆեկտը կիրառել՝ խոսելիս հաճախակի դադարներ անել՝ այն նպատակով, որպեսզի դադարների ընթացքում ստուգի լսողի կամ լսողների ռեակցիան և ըստ այդմ շարունակի իր հետագա շարադրանքը։

Ստախոսը խոսելիս, հատկապես ելույթ ունենալիս, կարող է կտրուկ ընդհատել սեփական խոսքը, անցնել բոլորովին այլ թեմայի։ Դա նույնպես շեղող հնարք է։

Պրոֆեսիոնալ ստախոսը, որպես կանոն, ելույթ ունենալիս նույն արտահայտությունը կամ նույն արտահայտությունները հաճախակի կրկնում է, հարցին պատասխանելուց առաջ դադար է վերցնում՝ հետագա խոսքն իր ուզած ձևով ձևակերպելու համար, իսկ խոսքի տեմպը երբեմն հարթ չի լինում։

Հանկարծակի հայտնված հազը ևս օգնող հնարք է ստախոսի համար։ Որևէ բան այնպես չասելու և տեղի ունեցածը շտկելու համար ստախոսը կարող է սկսել հազալ, ինչը նաև հավելյալ դադար կլինի նրա համար՝ խոսքն իր ուզած ձևով շարունակելու համար։ Հազի միջոցով կարելի է նաև ուշադրություն շեղել։

Հոգեբանները վաղուց նկատել ու ֆիքսել են, որ սուտ խոսելիս՝ մարդը հայացքը զրուցակցից ձախ, ապա՝ ներքև է թեքում՝ իրականությանը հնարավորինս մոտ սուտ ձևակերպելու համար հարմար խոսքեր գտնելու կամ նոր պատմություն հորինելու համար։

 Գիտակցված, կոնկրետ նպատակով սուտ խոսողը դիմացինի աչքերին ամբողջ խոսակցության ընթացքում սովորականից ավելի երկար երկար է նայում՝ 75 տոկոսով՝ նորմ համարվող 50 տոկոսի փոխարեն։ Այսպես ստախոսն ուսումնասիրում է զրուցակցի դեմքի արտահայտությունը՝ «չափելով» իր ստի ընկալման աստիճանը։

Ստախոսին մատնող շարժումներից են՝ մարմնի այս կամ այն մասը քորելը, ինչպես նաև խոսելիս՝ անհանգիստ շարժումներ անելը։

Եթե ստախոսին իր համար տհաճ հարց են տալիս, նա սեղմում է շուրթերը, կարող է նաև ձեռքերով դեպի ինքն իր կողմ ձեռքի շարժումներ անել։

Սուտ խոսողները հաճախ ձեռքով դիպչում են սեփական դեմքին, ամենից հաճախ՝ աչքերին։ Տղամարդիկ, օրինակ, տրորում են աչքերը։ Այսպիսով ստախոսը սահմանափակում է իր հետ զրուցակցի տեսողական կոնտակտը։

Սուտ խոսողը ձեռքը տանում է նաև ականջներին կամ վիզն է քորում։ Ընդ որում, վերջին ժեստը կարող է հաճախակի կրկնվել։

Հոգեբանները խորհուրդ են տալիս ուշադիր լինել՝ ա՞ջ, թե՞ ձախ ձեռքով է ստախոսը բնորոշ շարժումներ անում։ Որպես կանոն, ստախոսը ժեստիկուլյացիայի ժամանակ ավելի շատ ձախ ձեռքն է օգտագործում, ձախ ձեռքով է անում նաև բնորոշ այլ շարժումները՝ վիզը քորելը, աչքերին, քթին, ականջներին դիպչելը կամ տրորելը։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14/04/2024 22:41 Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային. Թաթոյան 14/04/2024 22:39 Շիրակում «Նիվա»-ն վերածվել է մոխրակույտի. վթարի պատճառը հանդիպակաց երթևեկող ավտոփոխադրիչն է եղել 14/04/2024 22:32 Երևանում պարեկներն իրականացրել են ««Ճվճըվ Արո»-ի անուղղելի զավակներին մրցակից է հայտնվել» օպերացիան․ առանց վարորդական իրավունքի «BMW M8»-ի վարորդը հայտնաբերվել է 14/04/2024 22:27 Իրանն ու Իսրայելը ելույթ կունենան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում 14/04/2024 22:19 Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք 14/04/2024 21:26 «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա 14/04/2024 20:55 Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը․ ՊՆ նոր նախագիծը 14/04/2024 20:50 Տիգրան Ավինյանի նոր որոշումը՝ մանկապարտեզների աշխատանքային ռեժիմի և այնտեղ երեխաների մնալու տևողության մասին 14/04/2024 20:27 Հրդեհ՝ Ծաղկունք գյուղում 14/04/2024 19:31 ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Մերձավոր Արևելքում հետագա առճшկատումից խուսափելու համար 14/04/2024 19:23 Բավ է պատերազմը, բավ են հարձակումները, բավ է բռնությունը․ այո երկխոսությանը, այո խաղաղությանը․ Հռոմի Պապ 14/04/2024 19:20 ՀՀ ՆԳՆ-ն դեռևս մտադիր չէ պայքարել ճանապարհներին լուսարձակների շլացնող լույսի դեմ 14/04/2024 19:15 Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող 14/04/2024 18:49 Սանահին -Ակներ ճանապարհի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին 14/04/2024 18:05 Իսրայելը ռմբահարել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը եւ ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտել. վերլուծաբան 14/04/2024 16:23 Ժամկետային զինծառայողը «Nissan»-ով բախվել է կայանված բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց 14/04/2024 16:14 ՄԻՊ-ն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի ուսումնասիրություն 14/04/2024 16:12 Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ 14/04/2024 16:06 Իրանը այս պահին մտադիր չէ շարունակել իր գործողությունները 14/04/2024 16:02 Մայրաքաղաքի և մարզերի մի խումբ աշակերտներ հյուրընկալվել են Ազգային ժողովում 14/04/2024 15:13 Այս հակամարտության արձագանքները լսվելու են նաև Հայաստանում. թյուրքագետ 14/04/2024 15:10 Վանի արքաներն առաջինն էին, որ միավորեցին ամբողջ Հայկական լեռնաշխարհը՝ ստեղծելով մեկ միասնական պետություն. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ) 14/04/2024 13:36 Անակնկալ արձակուրդ զինվորին՝ գերազանց ծառայության համար. Տեսանյութ 14/04/2024 13:31 Մեր միջազգային կապերը կօգտագործենք միայն Հայրենիքի հզորացման համար. արտասահման մեկնող կուրսանտներ . Տեսանյութ 14/04/2024 12:48 Իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում հասկանում են միայն ուժի լեզուն. Ոսկանյան 14/04/2024 12:00 «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը 14/04/2024 11:22 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 14/04/2024 11:18 «Kia»-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 14/04/2024 10:40 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա 14/04/2024 10:36 Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի հարձակումը Իսրայելի վրա 14/04/2024 10:33 Այս պահին Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է 14/04/2024 10:03 Ցանկացած երկիր, որը կբացի իր օդային տարածքը ՝ Իրանի վրա հարձակվելու համար, կստանա մեր ուժեղ և ուժգին պատասխանը․ Իրանի ՊՆ 14/04/2024 10:00 Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար․ Բորելը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա 14/04/2024 09:57 Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ 14/04/2024 09:53 Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ժամանակ առ ժամանակ կանձրևի 13/04/2024 22:16 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանն են 13/04/2024 22:03 Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո 13/04/2024 21:48 Փոշին չի նահանջում Երևանից 13/04/2024 21:31 Հրդեհ Խնձորուտի անտառպետությունում 13/04/2024 21:15 Քանի՞ մարդ է մարտին վարակվել Կորոնավիրուսով ու քանիսը մահացել՝ ըստ ԱՀԿ-ի 13/04/2024 20:54 «Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»․ Քաղաքական հայացքների համար հետապնդվողների լուսանկարները՝ մայրաքաղաքում 13/04/2024 20:32 Հնդկաստանում հիշատակել են պակիստանցիների կողմից Մումբայում 2008-ին իրականացրած տեռորիստական ակտը և հայտարարել՝ ահաբեկչությանը միշտ պետք է հաջորդի պատասխան 13/04/2024 20:11 «Զինված ուժերի կարիքների համար շահագործվող մեքենաների տեխսպասարկման, վերանորոգման և այլ ծախսերը հոգում է նախարարությունը»․ ՊՆ 13/04/2024 19:58 Լեղուղիների հիվանդություն․ Նշանները 13/04/2024 19:43 «Զինվորներն են հաճախ իրենց գումարով մեքենաները նորոգում». վթարից տուժած զինծառայողի մայր («Ազատություն») 13/04/2024 19:27 «Ռուսական զորքերը մարտավարական հաջողության են հասնում»․ Ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Սիրսկի 13/04/2024 19:07 Ավստրալիայի դեսպանը շեշտել է հայկական համայնքի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը 13/04/2024 18:58 Պայքարս չի դադարել և ոչ մի օր․ Եղել եմ, կամ ու կլինեմ այս ազգային գոյամարտի առաջնագծում․ Արմեն Աշոտյան 13/04/2024 18:46 Հյուսիսային «դուրսը» դեռ հաշվարկում է՝ ինչպես Փաշինյանին վերադարձնել «Спасибо, Владимир Владимирович» ռեժիմի, իսկ արևմտյան «դուրսը» Նիկոլից ակնկալում է հակառուսականության ինստիտուցիոնալ ավարտ 13/04/2024 18:31 Քերոբյանը ևս 2 ամիս կմնա տնային կալանքի տակ․ Փաստաբանը հայտնում է՝ գրավ վճարելու հնարավորություն չեն տվել 13/04/2024 18:17 Մեր դեմ իրականացվում էր բացահայտ քաղաքական հետապնդում․ Տարոն Մանուկյան 13/04/2024 18:01 Հայաստանում հայտնի գործարարի տանը դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում 13/04/2024 17:49 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել 13/04/2024 17:35 Երկրաշարժ․ Զգացվել է Երևանում, Գառնիում, Ձորաղբյուրում 13/04/2024 17:29 «Չկա՛ ժամանակ, ձեր դիրքորոշումը հայտնեք․ Չունե՞ք հայրենիք՝ գոյություն չունեք մեր կյանքում»․ Տավուշի թեմի առաջնորդը կոչ ուղղեց 13/04/2024 17:13 Արտաքին ուժերի կողմից ուղղորդվող խումբ է ղեկավարում Հայաստանը 13/04/2024 17:00 Տավուշի թեմի առաջնորդը սահմանապահ գյուղերի բնակիչներին զգուշացրեց՝ իշխանությունները նոր թակարդ են լարում իրենց դեմ՝ հետագայում պատասխանատվությունից խուսափելու համար 13/04/2024 16:45 Ոսկեպարը դարձել է խորհրդանիշ՝ Հաղթանակի խորհրդանիշ․ Տավուշի թեմի առաջնորդ 13/04/2024 16:35 Անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով ամեն օր գալու-գնալու է Ակադեմիական քաղաք․ Փաշինյան 13/04/2024 16:24 Ոսկեպարցին ո՛չ է ասում միակողմանի զիջմանը․ Մենք արդեն գծել ենք սահմանը՝ շփման գիծն է, որտեղ կանգնած է մեր հերոս զինվորը․ գնացե՛ք և թղթի վրա հաստատեք․ Ոսկեպարի գյուղապետ 13/04/2024 16:10 Շատերը համոզված են, որ միակողմանի զիջմամբ ու համակերպվելով՝ հնարավոր է խուսափել պատերազմից, բայց այդպես չէ. Պետրոսյան (Տեսանյութ) 13/04/2024 16:00 Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի (Տեսանյութ) 13/04/2024 15:50 «Շատ խելացի, շատ խելոք, դաստիարակված երեխա էր»․ վթարի հետևանքով զոհված զինծառայող 19-ամյա Արեգի մասին․ Լուսանկարներ 13/04/2024 15:39 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը` Նարեկ Մալյանի դատավճիռը և Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին 13/04/2024 15:19 Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել Տավուշի մի շարք բնակավայրերի բնակիչների հետ 13/04/2024 15:08 «Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ստի ու չարի դեմ պայքար. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին 13/04/2024 14:51 Այս մարդիկ ի վիճակի չեն հայկական շահը պաշտպանել. Դանիելյան (Տեսանյութ) 13/04/2024 14:44 ԱԺ պատգամավորները եռօրյա աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում 13/04/2024 14:23 Փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ԱԺ-ին պետք է ներկայացվի կառավարության անվստահության պահանջ. Անանյան 13/04/2024 14:12 Թամարա Պետրոսյանը և Տարոն Իսպիրյանն ամուսնացել են 13/04/2024 14:05 Նվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը․ դա պետական քաղաքականության արդյունք է․ Հայտարարություն 13/04/2024 14:00 «Հայրենիքից երես թեքելու իրավունք չունենք». կանայք լուծումներ են առաջարկում 13/04/2024 13:28 Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ավստրալիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ի անվտանգային մարտահրավերներին 13/04/2024 13:08 Կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ վթարից զոհված զինծառայողների համար 13/04/2024 13:02 Օդի ջերմաստիճանը ցերեկը 5-7 աստիճանով կբարձրանա 13/04/2024 12:48 Հայտնաբերվել է 36 կգ ոսկի ու մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալը 13/04/2024 12:24 Քանի՞ անգամ են հոգևորականները եղել Ոսկեպարի եկեղեցում․ Տավուշի թեմից արձագանքել են Փաշինյանին (Տեսանյութ) 13/04/2024 12:19 Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը. Փաշինյան 13/04/2024 12:11 Պապիկյանն ու Ավանեսյանը տեսակցել են վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին․ Լուսանկարներ 13/04/2024 12:08 Ողբերգական վթարից զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը ՌԴ-ից էր եկել ծառության համար. նա նշանված էր 13/04/2024 11:44 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության. Տոկաև 13/04/2024 11:29 Երևան կժամանի Ղազախստանի նախագահը 13/04/2024 11:18 Ապրիլի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 13/04/2024 11:09 «Երկու զինծառայող ունեն թեթև մարմնական վնասվածք, որևէ լուրջ բան չկա»․ ՊՆ-ից՝ զինվորական «Կամազի» վթարի մասին 13/04/2024 11:00 ՊՆ ՌՈ-ում տեղի է ունեցել 2024-ի առաջին եռամսյակի աշխատանքների ամփոփում 13/04/2024 10:49 Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, եթե կարիքը կար, պետք էր կրակ բացել. Աբրահամյան 13/04/2024 10:34 Գազօջախը գլխին գցելու հետևանքով, երկու ամյա երեխան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց 13/04/2024 10:16 ԱԳ փոխնախարարը Մինսկում ներկայացրել է Ալմա-Աթայի հռչակագրի և «Խաղաղության խաչմերուկի» կարևորությունը 13/04/2024 10:11 Մեր վշտակցությունը՝ զոհվածների ընտանիքներին. Վեհափառը ցավակցել է զիծառայողների ընտանիքներին 13/04/2024 10:07 Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ 13/04/2024 10:04 «Հրապարակ». ՔՊ-ի համա՞ր են պատմամշակութային հուշարձան համարվող շենքից դուրս հանել մշակութային 3 կազմակերպությունների 13/04/2024 10:02 «Փաստ». Արևմուտքն այլևս չի կարողանում աչքերը փակել իր հովանավորյալ ռեժիմի խայտառակությունների առաջ 13/04/2024 10:00 «Ժողովուրդ». Freedom house-ի զեկույցը՝ Երևանի և համայնքային ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսի ամենամեծ չարաշահումների մասին 13/04/2024 09:55 «Հրապարակ». ՔՊ-ում ապշած են երբեմնի հավասարակշիռ, զուսպ թիմակցի նյարդային ծիկերից 13/04/2024 09:53 «Փաստ». Ոչ թե մեքենայից, այլ Արցախից «խ» տառը թողեցին, 2 տարի անց դա էլ ջնջեցին 13/04/2024 09:51 «Ժողովուրդ». 2018-ին օրինապահ հարկատուի հավաստագիր, իսկ 2023-ին բարձր ռիսկային խումբ. Կա՞ ապագա, թե՞ չկա 13/04/2024 09:48 «Հրապարակ». Վարչապետը խորացնում է իշխանական թիմի կասկածները 13/04/2024 09:44 «Փաստ». Մոսկվայում հիանալի հասկանում են Նիկոլ Փաշինյանի «խաղերը» 13/04/2024 09:42 «Ժողովուրդ». ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար առայժմ Արմեն Դանիելյանն է առաջադրվել 13/04/2024 09:40 «Հրապարակ». Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծի համար ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի