04/04/2024 13:05
ԵՄ-ն մտադիր է էականորեն աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքերի հարցում. ՀՀ-ում ԵՄ դեսպան
ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքերի հարցում. «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները․ սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին»,-ասաց նա՝ նշելով, որ ԵՄ-ն շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին։