04/04/2024 13:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական պահանջ չի ներկայացվել. Վահան Կոստանյան
ՀՀ սահմանները շատ պարզ են, պարզ է, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, ակնկալում ենք, որ, ի վերջո, ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացվել են 2022 թվականի սեպտեմբերին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանից պահանջում են վերանայել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ փոխնախարարը պատասխանեց.
«Մեզ նման պաշտոնական պահանջ չի ներկայացվել»։