05/05/2024 16:40
Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը
Մայիսի 5-ին` ժամը 13:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փակվել է հարևան տան ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 5 քմ)՝ մասամբ փակելով ճանապարհը դեպի հարևան տներ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը: