Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

07/05/2024 16:29

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: 

Ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ներկայացվել են մանրամասներ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության այցի շրջանակում առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել, որ նման միջոցառումներ ընդունելու պատմության ընթացքում սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու իրավունքը տրվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի և գործկոմի Թայլանդում կայացրած որոշմամբ՝ հաշվի առնելով նման միջոցառումների անցկացման և Ծանրմարտի Եվրոպայի առաջնության անցկացման Հայաստանի փորձը: «Ես բոլորիս շնորհավորում եմ այս առիթով: Իրականում վերջին տարիներին մենք նման մեծ իրադարձությունների անցկացման արդեն պատմություն ունենք. դա և՛ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն է, և՛ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, Սամբոյի աշխարհի առաջնությունը, օրեր առաջ Հայաստանում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը, և եզրափակիչ խաղը մեծ տոնախմբություն էր մարզահամալիրում: Մենք ուզում ենք այս ավանդույթը շարունակել, որովհետև այն լուրջ ազդեցություն ունի մեր մարզական ոլորտի զարգացման, տնտեսության զարգացման համար, որովհետև ապահովում է Հայաստանի տեսանելիությունը: Օրինակ՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը շուրջ 200 երկրում օլիմպիական մարզալիքի միջոցով հեռարձակվել է, Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը՝ մոտ 70 երկրում: Անընդհատ Հայաստանն այս ոլորտում և այս դաշտում երևում է, և մենք շատ ուրախ ենք այդ առիթով:

Եվս մի շատ կարևոր բան կա՝ մենք տեսնում ենք, որ տասնամյակներ շարունակ մեր մարզիկները գնացել են այլ երկրների մեծ միջոցառումների և տեսել են, թե դա ինչպես է տեղի ունենում այդ երկրներում, ինչպես են երկրպագուները գալիս և իրենց մարզիկներին երկրպագում հենց մարզահամալիրներում: Հիմա նրանք տեսնում են, որ Հայաստանը նույնպես նման մեծ միջոցառումներ է կազմակերպում և նման հնարավորություններ է ստեղծում մեր մարզիկների համար, իսկ արդյունքները լավագույնս խոսում են դրա մասին: Մենք անցած առաջնությանը Երևանում աննախադեպ արդյունք ցույց տվեցինք՝ ծանրամարտից 36 մեդալ մեր մարզիկները նվաճեցին»,-ասել է Արայիկ Հարությունյանը և ընդգծել, որ սա նույնպես լավ երևույթ է և, ցանկանալով այդ երևույթը շարունակական դարձնել, արդեն իսկ մեկնարկում են 2027 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները:

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է տեսահոլովակ, որով Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտ է տրվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդն իր հերթին նշել է. «Այն, ինչ ես տեսա Եվրոպայի առաջնության ժամանակ, ցույց տվեց, որ Հայաստանն ամենաուժեղ երկրներից մեկն է՝ կազմակերպելու որևէ մեծ միջոցառում, հատկապես՝ ծանրամարտի գծով»: Մուհամմեդ Ջալուդի խոսքով, ծանրամարտը Հայաստանում տարածված մարզաձև է, և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և Հայաստանի կառավարության հետ համատեղ 2027 թվականին կկազմակերպի լավագույն առաջնությունն ու վարկանիշային մրցաշարը: «Սա պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ Հայաստանը կկազմակերպի աշխարհի առաջնություն և վարկանիշային մրցաշար Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի համար»,-ասել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը:

Շարունակելով Մուհամմեդ Ջալուդի խոսքը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է, ինչը նշանակում է, որ հյուրընկալվելու են ուժեղագույն հավաքականներ և ուժեղագույն մարզիկներ, և իհարկե, սա լրացուցիչ պատասխանատվություն և շատ կարևոր հանձնառություն է՝ բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու առաջնությունը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն իր խոսքում նշել է. «Եվրոպայի առաջնության կազմակերպումը մեծ հեղափոխություն էր ծանրամարտի կազմակերպչական ոլորտում, և կարծում եմ, որ դա լավագույն եվրոպական առաջնությունն էր վերջին 10 տարիների կտրվածքով: Դա նշանակում է, որ խոշոր միջոցառում կազմակերպելու Հայաստանի հնարավորություններն ու կարողությունները, իրոք, շատ մեծ են»:  Անտոնիո Ուրսոն ընդգծել է, որ 2027 թվականին ավելի քան 600 ծանրամարտիկ կգա Հայաստան և ավելի քան 120 պետություն ներկայացված կլինի:

Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ասուլիսը 2027 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ առաջին միջոցառումն էր և ընդգծել, որ առաջիկա երեք տարիների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ կլինեն խոսելու 2027 թվականի առաջնության մասին և ներկայացնելու այն աշխատանքները, որոնք կատարվելու են: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:34 Իրանի նախագահը՝ ուղղաթիռի վթարային վայրէջքից հետո (Լուսանկար) Այսօր, 17:25 ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Այսօր, 17:10 Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Այսօր, 17:01 Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով․ Մշակութային գործիչները վերադարձան Երևան Այսօր, 16:30 Ճանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչ Այսօր, 16:15 ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար ժամանակավորապես մուտքն արգելված է. ոստիկանության Տավուշի բաժնի պետ Այսօր, 16:07 Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին Այսօր, 15:48 Կիրանցի բնակիչներին ակնհայտ բլոկադայի մեջ են պահում. մի քանի պատգամավորներ, չնայած ոստիկանական արգելքին՝ հասել են Կիրանց Այսօր, 15:34 Սահմանների որոշման գործընթացում դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև Այսօր, 15:29 Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Այսօր, 14:52 Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ Այսօր, 14:47 Մեր պարտականությունն է գնալ և կիրանցեցիների կողքին լինել, թուրքահպատակ քաղաքականություն են վարում․ Աննա Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 14:27 Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Այսօր, 14:05 Հրահրում եք, որ բախում լինի՞․ Լարված իրավիճակ՝ Կիրանցում Այսօր, 13:29 Ցո՛ւյց տվեք հրամանը․ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելում են․ (Տեսանյութ) Այսօր, 13:20 «Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով»․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Այսօր, 13:07 «Դիտմա՞մբ ես եկել»․ միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին Այսօր, 12:44 Վահագն Չախալյանը ազատության մեջ է Այսօր, 12:38 Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ Այսօր, 12:31 Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ Այսօր, 12:11 Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին (168.am) Այսօր, 11:45 Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:26 Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը Այսօր, 11:06 Լույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Այսօր, 10:56 Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա Այսօր, 10:51 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Այսօր, 10:43 Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 10:25 Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ 18/05/2024 22:19 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Էդգար Ղազարյանն ու Լուսինե Հարոյանն են 18/05/2024 21:55 «Էդպես ասաց, նայեց դեմքիս, թողեց, գնաց»․ Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (Տեսանյութ) 18/05/2024 21:27 «Անընդունելի է»․ Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին՝ Աշոտյանին, Ասլանյանին, Մալյանին, Սամսոնյանին, Սաղաթելյանին, մյուսներին 18/05/2024 21:09 Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է 18/05/2024 20:55 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ, ֆեյք-մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա 18/05/2024 20:37 Հստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան 18/05/2024 20:17 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ 18/05/2024 20:02 Մի շարք ոստիկաններ անչափահասների ծնողներին սպառնալիքներ են հնչեցրել՝ կապված նրանց երեխաների հետ․ Փաստաբանն զգուշացրեց․ «Խելքներդ գլուխներդ հավաքեք, ամեն ինչ արձանագրվում է» 18/05/2024 19:44 Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց 18/05/2024 19:26 Ուկրաինայում և Գազայի հատվածում պատերազմ չէր լինի, եթե ԱՄՆ-ում իշխանության ղեկին «հիմար մարդիկ» չլինեին․ Թրամփ 18/05/2024 19:07 Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) 18/05/2024 18:56 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18/05/2024 18:45 Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 18/05/2024 18:29 Սև ծովում նավ է խորտակվել 18/05/2024 18:14 Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան 18/05/2024 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 18/05/2024 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան 18/05/2024 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան 18/05/2024 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ 18/05/2024 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում 18/05/2024 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան 18/05/2024 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին 18/05/2024 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից 18/05/2024 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին 18/05/2024 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան 18/05/2024 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա 18/05/2024 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18/05/2024 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան 18/05/2024 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է 18/05/2024 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ 18/05/2024 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) 18/05/2024 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան 18/05/2024 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) 18/05/2024 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) 18/05/2024 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան 18/05/2024 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի 18/05/2024 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել 18/05/2024 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» 18/05/2024 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով 18/05/2024 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 18/05/2024 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն 18/05/2024 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին 18/05/2024 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ 18/05/2024 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին 18/05/2024 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին 18/05/2024 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել 18/05/2024 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան 18/05/2024 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան 18/05/2024 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան 18/05/2024 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ 18/05/2024 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին 18/05/2024 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) 18/05/2024 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ 18/05/2024 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 18/05/2024 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին 18/05/2024 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած 18/05/2024 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան 18/05/2024 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան 18/05/2024 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ 18/05/2024 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների 18/05/2024 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է 18/05/2024 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ 18/05/2024 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել 18/05/2024 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել 18/05/2024 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին 18/05/2024 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին 18/05/2024 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ 18/05/2024 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին 18/05/2024 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը