16/05/2024 14:27
ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միջազգային գործընկերության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մարյետա Յագերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպամանը մասնակցել են նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, պաշտոնատար այլ անձինք։
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝ հաշվի առնելով , որ ԵՄ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և ՀՀ կառավարության պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ։
Տերտերյանը օրակարգային հարցերից բացի խոսել է էներգետիկ ոլորտում մի շարք ընթացիկ, սպասվող և հեռանկարային ծրագրերից՝ այս համատեքստում ընդգծելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ)-ի կարևորությունը և նշանակությունը ՀՀ-ի համար։
Մարյետա Յագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ողջունել ՀՀ կառավարության ներդրած ջանքերն էներգետիկ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի հետագա շահագործման, արդիականացման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումից, կարիքներից և կարևոր այլ հարցերից։
Նախարարի տեղակալը ներկայացրել է իրավիճակը, խոսել է ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության զարգացման հեռանկարներից, ՀԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործմանն ուղղված աշխատանքներից և կարևորել է հյուրերի այցը ՀԱԷԿ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքների արդյունքներին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա համագործակցությունը ոչ միայն ֆինանսական, այլ նաև մեթոդական, միջազգային գիտական փորձը փոխանցելու ուղղությամբ։