16/05/2024 11:58
Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Ինձ համար վարչապետի ամենաընկալելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է. հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Վարչապետի նախընտրելի թեկնածուն այս պահին անցումային իրավիճակում ինձ համար պետք է լինի Բագրատ Սրբազանը։ Սրբազանն ինչ ասաց, որ չպետք է լինի կուսակցական, նախկիններից, այդպիսի մարդ ես ընկալում եմ Սրբազան հորը»,-ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը նաև նշեց, որ ամբողջ գործիքակազմն օգատագործվելու է գործընթացը վերջնարդյունքի հասցնելու համար՝ իմպիչմենտ, ժողովրդական ճնշում, և այլն։
«Գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են պայքարին։ Երեկ հանդիպում ենք ունեցել Սուրեն Սուրենյանցի կուսակցության հետ, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Հայաքվեի», նաև եզդիների կազմակերպության հետ»,-ասաց նա։