16/05/2024 11:52
Քաղաքացիներին ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման ենթարկեց, թե ինչո՞ւ՝ Ջոմարդյանը և Խուդինյանը չպարզաբանեցին (Տեսանյութ)
Կառավարության առջև հավաքված քաղաքացիներից ոմանց ոստիկանությունը բերման ենթարկեց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուժային կառույցների ղեկավարներից պահանջեց պարզաբանել, թե ինչու են քաղաքացիներին ուժ կիրառելով բերման ենթարկել։
«02 լրատվական, որ դիմեք՝ կասեն»,-ասաց Կարմիրբերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը նշեց, թե ոստիկանությունը հաղորդում կտա, թե ինչու։
Հավաքվածները տեղյակ չեն՝ քանի անձ է բերման ենթարկվել։