![Խոշոր վթար՝ Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ](https://www.aysor.am/news_images/761/2280938_1/fotoram_io_2024_05_23t135718_407.thumb.jpg)
23/05/2024 14:09
Խոշոր վթար՝ Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ
Մայիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արցախի Պողոտա-Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Բ-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Լևոն Բ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 26-ամյա Գայանե Բ-ն, 2-ամյա Ռուզաննա Վ.-ն և 11-ամյա Ավետիս Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: