![Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը](https://www.aysor.am/news_images/761/2281327_1/fotoram_io_2024_05_24t105211_208.thumb.jpg)
24/05/2024 11:05
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը
Բիշքեկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը։ Դրան մասնակցում են Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և համագործակցության այլ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ:
Մասնակիցները կսահմանեն ԱՊՀ երկրներում իրավիճակի ապակայունացման նպատակով արտասահմանում մարտական պատրաստություն անցած անձանց հայտնաբերման համատեղ միջոցառումներ:
Հայաստանից մասկանցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ Ադրբեջանը ներկայացնում է Ադրբեջանի ԱԱԾ պետ Ալի Նագիևը։