![Դու գնալու ես, և վերջ, Նիկո՛լ](https://www.aysor.am/news_images/761/2281762_1/f6650d976d3e0b_6650d976d3e4b.thumb.jpg)
24/05/2024 22:16
Դու գնալու ես, և վերջ, Նիկո՛լ
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին։
«Նիկոլի ուղերձն ավելի շատ նման էր Էրդողանի ու Ալիևի դեսպանի վերջնագրի։
Նիկոլ Փաշինյան, դու ստում ես։
Քեզ ու քո ՔՊ-ին որևէ մեկը ձայն չի տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և հայաթափելու համար։
Քեզ որևէ մեկը ձայն չի տվել Կիրանցի կեսը թշնամուն հանձնելու համար։
Քեզ որևէ մեկը ձայն չի տվել՝ հակադրելու մեր ամբողջական սրբազան պատմության տարբեր շրջանները՝ բաժանելով Հայաստանը «պատմականի» և «իրականի»։
Դու քեզ պահում ես ոչ թե ՀՀ ղեկավարի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի հավատարմատարի նման։
Դու գնալու ես, և վերջ, Նիկոլ»։