«2018 և 2021 թվականներին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ»․ Փաշինյանի ուղերձը

24/05/2024 21:41

«2018 և 2021 թվականներին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ»․ Փաշինյանի ուղերձը


Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ուղերձը․

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Այսօրվանից` 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։

Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Սահմանազատման այս գործընթացը հասկանալիորեն վերջին ամիսների ամենաքննարկվող թեման է, և կարևոր եմ համարում, որ մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր քաղաքացի հստակ պատասխան ունենա հետևյալ հարցերի. ի՞նչ է կատարվում մեր երկրում, ի՞նչ է կատարվում մեր երկրի հետ, ինչու՞ է կատարվում այդ ամենը և որո՞նք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները:

Առանցքային գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարությունն է, որ ՀՀ կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին: Դա Իրական Հայաստանի ռազմավարությունն է, այն Հայաստանի ռազմավարությունը, որի ոսկեգույն քարտեզ-պատկերն ամեն առիթով բոլորիդ ցույց եմ տալիս: Ահա, այս Հայաստանի մասին է խոսքը:

Իսկ ինչու պիտի այս քարտեզը բանավեճեր հարուցի, կրքեր բորբոքի: Մի պարզ պատճառով. ոչ միայն նախորդ 33 տարում, այլև դրանից առաջ էլ մեր սոցիալ-հոգեբանության օբյեկտը, նպատակն ու նպատակակետն ա՛յս Հայաստանը չի եղել:

Ու սրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ: Այդ պատճառներից առանցքայինը դարերով պետություն չունենալու մեր ազգային դժբախտությունն է, որն ինքնին պիտի մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ վառ պահեր պետականությունը վերականգնելու երազանքը, ինչը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է եղել:

Բայց պետություն երազելիս՝ մենք հենվել ենք այն հիշողությունների վրա, որոնք բխել են նախկինում մեր ունեցած պետական ավանդույթից. Երվանդունիների Հայաստան, Արտաշեսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան: Այդ Հայաստաններն իրենց տարածքով, երբեմն աշխարհագրական դիրքով նույնական և համադրելի չեն եղել իրար հետ, ինչը Հայաստանի մասին մեր պատկերացումների կոնկրետացման և առարկայացման օբյեկտիվ խոչընդոտ է դարձել:

Սա կարող է էական չթվալ, բայց պատկերացրեք՝ դուք ուզում եք տուն կառուցել, բայց վստահ չեք, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն եք ուզում կառուցել: Մինչև այս հարցերում ձեր պատկերացումները չկոնկրետանան, դուք չեք կարող կառուցել այդ տունը և շինարարությանն ուղղված ձեր ջանքերը երբեք չեն առարկայանա: Առավելագույնը, որ կունենաք՝ քաոտիկ գործողություններն են, որովհետև դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե որ տարածքում եք ուզում տուն կառուցել, ինչ դիրքով, ինչ չափի:

Առաջին Հանրապետության գոյության կարճ ընթացքում, մենք չհասցրեցինք կոնկրետանալ Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներում:

Երկրորդ Հանրապետությունը սովետականն էր, որն ինքնիշխան պետություն չէր, այլ ԽՍՀՄ կազմում գտնվող երկիր, և այս փաստի բերումով թշնամական միջավայր էր անկախության և անկախ Հայաստանի մասին մտածելու համար: Նման մտքեր ու մտածումներ ունեցողները ենթարկվում էին քրեական հետապնդման և սպառնալիք էին Խորհրդային Միության անխախտության համար:

Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ Խորհրդային Միության մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր, երբեմն աշխարհքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն որպես հայոց պետականության վերստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով: Խորհրդային Միությունը խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերիս շրջանում:

Այս և մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը: Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձևն անվնաս էր Խորհրդային Միության համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր Հայկական ԽՍՀ-ից, երբեմն ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ Խորհրդային Միությունը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում:

Իսկ նրանք, ովքեր հայոց պետականության զգացումները փորձում էին կապել Խորհրդային Հայաստանի հետ, որպես հակասովետական գործունեության կրողներ, հայտնվում էին բանտերում և քաղաքական լուսանցքներում, այսինքն՝ նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում:

Ահա այս, հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ:

Այստեղ է, որ հայտնվեցինք վերը նկարագրված վիճակում, երբ այնքան էլ վստահ չենք ինչ տարածքի վրա ենք ուզում պետություն կառուցել, ինչ դիրքով ենք ուզում կառուցել և ինչ չափերով:

Եվ հայրենիքի փնտրտուքը վերահաստատվեց որպես Երրորդ Հանրապետության առանցքային սոցիալ-հոգեբանություն:

Երրորդ Հանրապետության խորքային պրոբլեմների մի հսկայական մասը կապված է հենց սրա հետ:

Չեմ կարող պարծենալ, թե այս ըմբռնումն ունեցել և հայեցակարգային այս նրբությունները գիտակցել եմ միշտ կամ իմ վարչապետության ողջ ընթացքում: Այս օրակարգին համակարգված ձևով առնչվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ խորությամբ և գործնականում տեսնելով այն սպառնալիքները, որ կախված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա, այլև ընդհանրապես մեր պետության գոյության վրա:

Եվ հետևաբար, հայեցակարգային հարցը, որի լուծումը կենսական եմ համարել որպես վարչապետ, հետևյալն է՝ ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել Հայաստանի Հանրապետության հարատև ու բարեհաջող ապագան:

Ահա այս հարցերի շուրջ ռազմավարական մտածումներն են ինձ հանգեցրել Խաղաղության օրակարգին և Իրական Հայաստանի տեսլականին, որոնք խորապես կապված են մեկը մյուսի հետ:

Եթե մեր ռազմավարական տեսլականն Իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու, որովհետև մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք և հետևաբար, ամեն ինչ անելու է մեր պետականությունը կամ ֆիզիկապես ոչնչացնելու, կամ նրա զարգացումը թույլ չտալու համար:

Եվ երկրորդը, երբ մեր սահմանափակ ռեսուրսներն ու էներգիան չենք ծախսում Իրական Հայաստանի ռազմավարական կարիքների վրա, չենք ունենում այն արդյունքները, որ կարող էինք ունենալ, և Հայաստանի զարգացումը, մեր երեխաների ապագան խոչընդոտվում է կրկնակի: Եվ խաղաղությունը, որ այնքան հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, դառնում է առավել անհասանելի:

Այս պայմաններում էականորեն վնասվում է մեր երկրի ինքնիշխանությունը, որովհետև երբ հայրենիքի մասին քո պատկերացումները ճշգրտորեն չեն նույնականանում քո երկրի միջազգայնորեն լեգիտիմ սահմանների հետ, դու ստիպված ես բացել ճանապարհն ուրիշների անհամաչափ ազդեցությունների համար, որովհետև քեզ թվում է, թե այդպիսով ուժ և աջակցություն ես ստանում առաջ մղելու քո լեգիտիմ սահմանների հետ չհամընկնող օրակարգերը:

Այսպիսով, ահա, կրկին հայտնվում ենք հայրենասիրության Խորհրդահայ մոդելի մեջ: Հենց այս մոդելն է, որ հայրենիք հասկացությունը տարանջատել է պետություն հասկացությունից՝ լուծելով գործնական խնդիրը, որ հայ ժողովուրդը Հայկական ԽՍՀ-ն, թեկուզ ոչ լիարժեք, բայց պետությունը հայրենիք չհամարի, որովհետև այդ պետությունը հայրենիք համարելու հաջորդ քայլը, անկախության գիտակցության խորացումն էր լինելու:

Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան:

Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձևերի վրա, այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո: Ու մտածումներս ինձ բերել են միանշանակ համոզման, ինչպես ապագայի ու ապագա սերունդների, այնպես էլ այսօրվա ու այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար Իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ:

Եվ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:

Մենք անցնում ենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհի վերջում մեր Ավետյաց երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը, և այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը: Այսօր մեր երկիրը կատարյալ չէ, նաև այն պատճառով, որ Ավետյաց երկրում Ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեզ թույլ չի տալիս կոնկրետանալ և ձևակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել, և սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձևակերպում սյուն առ սյուն:

Ու մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, որն այո՛, ուղեգորգով չի պատված, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դեպի իրական Ավետյաց երկիր, Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն: Սա վճռորոշ ճանապարհ է. փիլիսոփաներից մեկն ասում է, որ լավագույնն այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս: Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ, որտեղ մենք կանք՝ Հայաստանի Հանրապետություն, և հնարավորություն է տալիս մեր իրականությանը նայել բոլորովին այլ դիտանկյունից: Եվ այդ, միայն այն դիտանկյունից է, որ երևում է ապագան և դեպի այդ ապագան գնալու երթուղին:

Այդ ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է. համաժողովրդական իմացություն և առաքելության համոզմունք քաղաքական առաջնորդության շրջանում:

Մեր քաղաքական թիմը և ես ապրում ենք այդ առաքելությամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձև, որը պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը և այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլև մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգևորել այդ տեսլականով ու բանաձևով, որովհետև սա մի բանաձև է, մի շարժում է, որ մեզ տանում է դեպի իրական անկախություն և ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն: Սա բանաձև է, որ մեր տաղանդավոր ժողովրդին, բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, հնարավորություն է տալու կոնկրետացնել և վայելել սեփական աշխատանքի արդյունքը՝ ի դեմս ազատ, արդար, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի:

Ինչպե՞ս, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ենք հասնելու այս նպատակին, մանրամասն ներկայացրել եմ ս/թ մայիսի 7-ի ասուլիսում, այլ ելույթներում ու այս ձևաչափով նույնը կրկնելու կարիքը չեմ տեսնում:

Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, մեր երկրի հետ, և թե ինչու՞ է դա տեղի ունենում:

Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ: Դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք: Դա անկախության և ինքնիշխանության շարժում է, որը մենք պետք է հասցնենք իր հանգրվանին, և ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը: Մեր առաքելությունն է պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն և ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է իրեն:

Թե 2018 և թե 2021 թվականին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու Հայաստանի Հանրապետության ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:28 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Սոյունգ Յունը Այսօր, 12:11 Մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ Այսօր, 12:01 Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն Այսօր, 11:50 2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ Այսօր, 11:44 Ամրակից գյուղում բնակելի տունն ամբողջովին այրվել է Այսօր, 11:40 Այսօրվա հավաքը շատ կարևոր է. 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում. «Սրբազան պայքար» Այսօր, 11:37 «Հորովելի» մեծ ընտանիքը կմասնակցի Սրբազան Շարժման հանրահավաքին Այսօր, 11:34 Գեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները Այսօր, 11:32 ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին Այսօր, 11:27 Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը. Հայտարարություն Այսօր, 11:23 «Նյութապես շահագրգռել է մի խումբ անձանց». ՔԿ-ն Գերասիմ Վարդանյանի գործով մանրամասներ է ներկայացրել Այսօր, 11:18 15 րոպեն այն առավելագույն ժամկետն է, որից հետո վթարված ավտոմեքենաները պետք է դուրս գան երթևեկելի հատվածից. Ավինյան Այսօր, 11:12 Աղձքում ամփոփված են ոչ միայն Արշակունի, այլև նրանց նախորդած հայկական դինաստիաների հայ արքաների աճյունները. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:04 Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Այսօր, 11:00 Բաղրամյանում հավաքի մասնակից 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է․ ՔԿ Այսօր, 10:52 Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը. Հովհաննիսյան Այսօր, 10:45 Գիտեմ, որ կանգնած ավտոբուսներ ունենք. ձեր թվերը ճշգրիտ չեն, իրական թվերը ներկայացրեք. Ավինյան Այսօր, 10:43 Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր Այսօր, 10:39 Սպառվեց տնային կալանքիս ժամկետը. կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, դուստրս ինձ պարգևեց առաջին թոռնուհուս. Վահան Քերոբյան Այսօր, 10:32 Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Արարատի մարզի Նշավան բնակավայրերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Այսօր, 10:22 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ եկեղեցականների հետ Այսօր, 10:20 «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»․ ՔՊ-ական պատգամավորը սահմանի լուսանկարն է հրապարակել Այսօր, 10:10 Անի Սամսոնյանը դադարեցնում է «Լուսավոր Հայաստանին» անդամակցությունը Այսօր, 09:57 Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Այսօր, 09:54 Որոշ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 09:52 Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա Այսօր, 09:49 Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի․ Աբրահամյան 16/06/2024 23:57 Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ 16/06/2024 23:11 ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստում 16/06/2024 22:09 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ Առաքելյան 16/06/2024 21:50 Շոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես Ազոյան 16/06/2024 21:41 1 ամսով կալանավորվեց ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը. փաստաբան 16/06/2024 21:02 Վաղը կտեսնենք ևս մեկ անգամ՝ ցույց տալու, որ անկախ բռնաճնշումներից՝ շարժումը կենսունակ է և հասնելու է իր տրամաբանական եզրահանգման. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/06/2024 20:36 Կիևը պատրաստ է հենց վաղը բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ պայմանով. Զելենսկի 16/06/2024 19:56 Հարկերից խուսափելու հատկանիշներով քրվարույթը նախաձեռնվել է դեռևս 2023թ.-ին, «GG» ընկերության հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ 16/06/2024 19:23 Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից 16/06/2024 19:18 Արմեն Գրիգորյանը Ուկրաինայի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները 16/06/2024 19:11 Մեր գյուղացիք քեզ են ընտրել, քեզ հավանում են, ամեն հարցում կողքիդ ենք. Փաշինյանը՝ Ծավում է (Տեսանյութ) 16/06/2024 19:04 Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով 16/06/2024 18:40 Սահմանազատում պետք է անենք, որ գիշերները մարդիկ հանգիստ քնեն. Փաշինյանը՝ Ներքին Հանդի բնակիչներին (Տեսանյութ) 16/06/2024 18:04 «Ջիջի»-ի դեմ հարուցված անօրինական քրվարույթի միակ դրդապատճառն ընկերության հիմնադիր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է․ հայտարարություն 16/06/2024 17:39 ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանը 16/06/2024 17:00 «էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում». Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ) 16/06/2024 16:46 Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 3 վիրավոր 16/06/2024 16:18 Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագրին չեն աջակցել 11 երկիր, այդ թվում Հայաստանը 16/06/2024 15:44 Երևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ Օգաննեսյան 16/06/2024 15:01 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այսինքն՝ էդտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակտենի բնակիչներին (Տեսանյութ) 16/06/2024 14:30 Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել․ «Հետք» 16/06/2024 14:20 «Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ փաստաբան 16/06/2024 14:05 Ազգային-ժողովրդավարական Բևեռը հանդիպել է Բագրատ Սրբազանին 16/06/2024 13:39 Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար. Աբրահամյան 16/06/2024 13:12 «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. Նա 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել.shamshyan.com 16/06/2024 13:04 Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել են 16/06/2024 12:32 Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվեց, ինչը բողոքարկվելու է, ուզում են ասեն արի ապացուցիր, որ դու ուղտ չես. Փաստաբան (Տեսանյութ) 16/06/2024 12:12 Աբրահամ Գասպարյանը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում 16/06/2024 11:53 Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրման, ապա՝ թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին (Տեսանյութ) 16/06/2024 11:40 ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է 16/06/2024 11:15 Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր 16/06/2024 10:39 Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ.-ի. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Գեղամա լեռներից 16/06/2024 10:20 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով կբարձրանա 16/06/2024 10:01 Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում 16/06/2024 09:56 GG ընկերությունը միշտ սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ, չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը. Արտակ Բեգլարյան 16/06/2024 09:34 Կալանավորվել է հինգ մարդ, իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված, ո՛չ էլ կալանավորված. փաստաբան 15/06/2024 23:35 Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել 15/06/2024 22:56 Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ 15/06/2024 22:44 Սերն է պակասել բոլորին. Սիրուշոն 15/06/2024 22:29 Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել 15/06/2024 21:54 Նիկոլն անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ տղա եք՝ կանխեք ինձ. գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․ Աշոտյան 15/06/2024 21:15 Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան (Տեսանյութ) 15/06/2024 21:06 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» (Լուսանկարներ) 15/06/2024 21:02 Առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, հիմա իշխանության վերջին ճիգերն է, ուրիշ ճար չունեն. Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց 15/06/2024 20:45 Բաղրամյան պողոտայում ձերբակալված քաղաքացիներն ազատ արձակվեցին (Լուսանկարներ) 15/06/2024 19:48 Զելենսկու գրասենյակի ղեկավարն արձագանքել է ՌԴ-ի հետ խաղաղության ծրագրի առաջարկին 15/06/2024 19:24 Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը, «KamAZ» և «MAZ» մակնիշի բեռնատարները. կա 4 վիրավոր 15/06/2024 18:49 Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը 15/06/2024 18:15 Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն, չնայած քաղաքական բնույթի են որակում. ՔԿ 15/06/2024 17:59 37թիվ. ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում հայրենիքն ու արժանապատվությունը. Տիգրան Աբրահամյան 15/06/2024 17:46 «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը. Արսեն Բաբայան 15/06/2024 17:15 Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ Դանիելյան 15/06/2024 17:10 Մասիս Մելքոնյանը 2 ամիս ժամանակով կալանավորեց ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանին, բա էդ անձն ուրիշ ինչի համար է նշանակվել. փաստաբան 15/06/2024 16:56 Արցախցիներս ոչ միայն տուն ենք կորցրել, այլ ամենաթանկը՝ հայրենիք, մարդկային կյանքեր. դրանք որևէ կերպ չեն կարող փոխհատուցվել 15/06/2024 16:31 Ռուսաստանը վերականգնել է տարերքից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և արտաքին աշխարհի միջև 15/06/2024 16:22 Մարդկանց բացատրենք, որ թակարդում չհայտնվեն. երկու արևմտամետ բլոկ կա, երկուսն էլ խարդախներ են, հույսի վաճառականներ (Տեսանյութ) 15/06/2024 16:00 Փաշինյանը պետք է հեռանա ոչ միայն այն ամենի համար, ինչ արել է, այլ նաև այն ամենի համար ինչ պատրաստվում է անել (Տեսանյութ) 15/06/2024 15:19 Գերասիմ Վարդանյանին ձերբակալելու որոշում կա (Տեսանյութ) 15/06/2024 14:48 Մեսիջ են ուղարկում գործարարներին՝ «չհամարձակվեք կանգնել շարժման կողքին, տեսեք՝ ինչ հետևանքներ կարող են լինել»․ Փաստաբանը՝ GG-ի խուզարկության մասին (Տեսանյութ) 15/06/2024 14:32 ՀՀ ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. Փաստաբան 15/06/2024 14:04 Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 15/06/2024 13:55 Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով 15/06/2024 13:48 Հրահանգները տրվել են ԱԺ ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ․ Բագրատ Սրբազանը հունիսի 12-ի մասին (Տեսանյութ) 15/06/2024 13:28 Հունիսի 15-ը Հայաստանի պետական խորհրդանշանների օրն է 15/06/2024 13:23 Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը 15/06/2024 13:03 ՀՀ-ում բնակչության մի խոշոր հատված հոգնել է ապրել թշնամու կողմից համազգային նվաստացման, մեր հայրենիքի՝ մաս-մաս կլանման պայմաններում․ Ոսկանյան 15/06/2024 12:52 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար (Տեսանյութ) 15/06/2024 12:41 «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ (Ձայնագրություններ) 15/06/2024 12:11 Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության ժողովրդին՝ բարեկեցություն և բարօրություն․ Փաշինյանը շնորհավորել է Սունակին 15/06/2024 12:02 Հայտնի է 11 անձի ձերբակալության մասին, իսկ ոստիկաններին, հավանաբար, պարգևատրում են․ Մելիքյան (Տեսանյութ) 15/06/2024 11:49 Որոշել ենք վերաձևակերպել շարժման տրամաբանությունը․ Սրբազան 15/06/2024 11:44 ՔԿ-ն խուզարկություն է կատարում «GG» տաքսի ծառայության գրասենյակու 15/06/2024 11:37 Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ պնդումները, որ ոստիկանությունը հնարավոր է անհարկի կամ չափից դուրս ուժ է կիրառել․ Amnesty

Տվյալ բաժնի վերջին նյութերը