Ես երբեք հայրենասիրության մասին չեմ խոսում, չեմ հասկանում այն արվեստագետներին, ովքեր խելոք հայացք ընդունած` ճառեր են ասում եթերից. Էդուարդ Թոփչյան

24/05/2024 13:12

Ես երբեք հայրենասիրության մասին չեմ խոսում, չեմ հասկանում այն արվեստագետներին, ովքեր խելոք հայացք ընդունած` ճառեր են ասում եթերից. Էդուարդ Թոփչյան


ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հարցազրույց է տվել ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին:

-Պարո՛ն Թոփչյան, վերջերս Դուք այցելեցիք մեր բանակի զինվորներին, շփվեցինք նրանց հետ, տեսաք նրանց կենցաղը, ապրելակերպը, շոշափեցիք տրամադրությունը: Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները:

-Կարգապահության, կազմակերպվածության շունչը զգացվում էր զորամաս մտնելու առաջին պահից: Զորամասը նորոգ էր, կոկիկ, խնամված: Զինվորները ձիգ էին, մարզված, ինքնավստահ: Նույնիսկ ինձ թվաց՝ բոլորը բարձրահասակ են ու թիկնեղ: Զինվորների սնունդը բազմազան էր ու որակով: Ինձ հաճելիորեն զարմացրեց աղջիկների ստորաբաժանումը և այն իրողությունը, որ զինվորական կանայք նույնքան մարտական էին տրամադրված, որքան տղամարդիկ: Ես տպավորված էի ու ոգևորված:

-Երկրի հաջողությունը յուրաքանչյուր բնագավառի, յուրաքանչյուր քաղաքացու հաջողությունների հանրագումարն է: Ձեր անցած ճանապարհը, Ձեր կենսագրությունը մեծ հաջողության պատմություն է: Ինչպե՞ս է այն տրվում:

-Քրտնաջան աշխատանքով: Որտեղ կա նվիրում ու տքնանք, այնտեղ ծնվում է հաղթանակը: Հաջողությունը այցելում է նրան, ով չի բավարարվում անգամ երևելի ձեռքբերումներով, կանգ չի առնում, այլ շարժվում է առաջ՝ համոզված, որ առջևում միշտ էլ չնվաճված բարձունքներ կան, ու կատարելությունը սահման չունի:

-Բարձունքներ նվաճած եւ վաստակ ունեցող մարդկանց կենսագրությունը միշտ էլ հետաքրքիր է եւ ուսանելի, Ձերը՝ առավել եւս, քանի որ ծնվել եք ճանաչված արվեստագետների ընտանիքում, եւ Ձեր մանկության, պատանեկության մասին պատմելիս, բնականաբար, պիտի հիշատակենք նաեւ նրանց՝ Ձեր պապին՝ Էդուարդ Թոփչյանին, հորը՝ Ստեփան Թոփչյանին…

-Պապիս մասին շատ բան չեմ կարող պատմել. ցավոք, ես փոքր էի, երբ նա մահացավ, ու շատ բան չեմ հիշում։ Գրականագետ Էդուարդ Թոփչյանի մասին լսել եմ հորիցս, հորեղբայրներիցս, բարեկամներից, ծանոթներից։ Պապիս անվանակիցն եմ, ու նաև այս հանգամանքն է հաճախ պատճառ դառնում, որ ինձ հետ շփվելիս հիշեն նրան սիրով, ակնածանքով, ջերմությամբ եւ երախտագիտությամբ։ Պապս 30 տարի ղեկավարել է Գրողների միությունը։ Սա արդեն անուրանալի վաստակ է, գործ, հայրենասիրություն: Կարծում եմ` բոլորս էլ բնավորության ինչ-ինչ գծեր ժառանգել ենք մեր նախնիներից։ Ուստի, պիտի հիշեմ նաև մորական տատիս՝ գրականագետ, պրոֆեսոր Արշալույս Բաբայանին, որի բնավորության ամենաշեշտված գիծը արդարամտությունն էր։ Մինչ օրս նրա ուսանողները հիշում են, թե որքան ազնիվ ու անկաշառ էր նա։ Այդ գիծն իմ խառնվածքում էլ կա։ Աշխարհում ոչ մի ուժ չի կարող ստիպել ինձ դեմ գնալ խղճիս եւ արդարությանը։

-Ձեր ընտանիքում գրեթե բոլորը գրականագետներ էին, իսկ ինչպե՞ս եղավ, որ Դուք երաժշտությամբ տարվեցիք։

-Մեր ընտանիքում սիրում էին արվեստ։ Միշտ լսում էին գեղեցիկ, բարձր երաժշտություն, հետաքրքրվում էին նկարչությամբ, թատրոնով։ Մի խոսքով՝ կենցաղը արվեստով էր ներծծված։ Սակայն ես երազում էի օդաչու դառնալ։ Ինչ ակունք ուներ այդ երազանքը, հիմա չեմ հիշում, բայց երկինքը, բարձրությունը, թռիչքը ձգում էին։ Ինչպես հիմա, այնպես էլ փոքր ժամանակ, իմ կերպարը հեռու է եղել երաժշտի, ջութակահարի դասական կերպարից՝ նուրբ, խաղաղ, ժամերով պարապող, ուսման ծարավ… Ես ճարպիկ, աշխույժ երեխա էի, բակի տղա, ընկերներ ունեի հասարակության ամենատարբեր խավերից… Ես անցա բակային կյանքի դպրոցը՝ իր ողջ վայրիվերումներով։ Ես երաժշտական դպրոց ընդունվեցի երաժիշտ մորս նախաձեռնությամբ, բայց, այդուհանդերձ, չթողեցի ֆուտբոլի պարապմունքները։ Երաժշտականի ուսուցիչներս կանչում էին մորս եւ հորդորում հետեւել ինձ, որ ավելի շատ պարապեմ, քանի որ երաժշտական տվյալներս ակնառու են, ու ուսուցիչներս փայլուն «երաժշտական» ապագա էին կանխորոշում ինձ համար։ Ֆուտբոլիս մարզիչն էլ իր հերթին խորհուրդ էր տալիս թողնել ջութակը ու աշխարհը նվաճել ֆուտբոլով։

-Իսկ ո՞րն էր Ձեր ընտրությունը…

-Ես գնում էի իմ ճանապարհով։ Երաժշտության ասպարեզում բոլոր մեծ ու փոքր հաջողությունները ինձ տրվում էին թեթեւ ջանքերով, ակտիվորեն մասնակցում էի բակային առօրյային եւ հաճախում էի ֆուտբոլի խմբակ։

Անկեղծ ասած՝ ես առանձնակի հոգս չէի պատճառում ծնողներիս։ Փոքրուց ղեկավարելու, առաջնորդելու հակում եմ ունեցել, ինքս էի իմ հետեւից տանում, ոչ թե հետեւում էի ուրիշներին, ազդեցությունների չէի ենթարկվում, այդ պատճառով էլ մեծ պրոբլեմներ չէի ունենում։ Անգամ ամենափոքր տարիքում հայրս ինձ հետ խոսում էր հասուն մարդու պես, այնքան լուրջ ու մեծավարի, որ ծիծաղ էր հարուցում։ Ես նույն կերպ վերաբերվել եմ իմ տղային։ Ձայնը բարձրացնելու առիթ չի եղել, դիտողություն հազվադեպ եմ արել, ու հենց դա է պատճառը, որ խոսքս նրա համար կարեւոր է, ազդեցիկ։ Երբ ես ընդունվում էի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, գերազանց հանձնեցի բոլոր մասնագիտական քննությունները, սակայն հայերենին լավ չէի պատրաստվել, ավելի կոնկրետ՝ անգիր բանաստեղծությունների մի մասը չէի սովորել։ Խնդրեցի հորս օգնել։ Մեկ հեռախոսազանգը բավական էր, որ ես հեշտ ու հանգիստ հաղթահարեի այդ արգելքը, սակայն հայրս մերժեց։ Սովորիր՝ ասաց։ Դու այդ 64 բանաստեղծություններն անգիր գիտե՞ս՝ փորձեցի պաշտպանվել։ Ժամանակին իմացել եմ՝ պատասխանեց հայրս, ու թեման փակվեց։ Հիմա մտածում եմ, որ նա ճիշտ վարվեց։ Առանց այդ օգնության էլ ես ընդունվեցի ուսումնարան, հետագայում սովորեցի նաեւ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Այդ տարիներին ստեղծվեց «Սերենադ» կամերային նվագախումբը։ Երիտասարդ նվագախումբ էր, ամենատարիքովը 23 տարեկան էր։ Ինձ հրավիրեցին որպես դիրիժոր։ Սկզբում ինձ համար մի քիչ անսովոր էր. ես ջութակահար էի, սակայն փորձեցի ու ստացվեց։ «Սերենադը» հաջողություն ունեցավ՝ համերգներ, ճամփորդություններ։ Հասկացա, որ դիրիժորությունն իմ կոչումն է։ Ես հաջողակ երաժիշտ եմ, 26 տարեկանից ղեկավարել եմ եվրոպական լավագույն նվագախմբերը, ունեցել եմ հեղինակավոր հրավերներ, արժանացել եմ համաշխարհային հռչակ ունեցող մասնագետների բարձր գնահատականներին։

-Դուք հեռացել էիք հայրենիքից, ապրում, ստեղծագործում էիք Ցյուրիխում, հետո վերադարձաք ու ստանձնեցիք ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի աշխատանքը։

-Նախ՝ ես երբեք հայրենիքից չեմ հեռացել։ Այո՛, ես աշխատել եմ Ցյուրիխում, սակայն երբեք կապը չեմ կտրել Հայաստանի հետ, միշտ եղել եմ հայրենիքում, համերգներ եմ ունեցել։ Երբ իմացա, որ Լորիս Ճգնավորյանը հեռանում է Հայաստանից, ու հայտարարված է մրցույթ գլխավոր դիրիժորի թափուր տեղի համար, որոշեցի մասնակցել։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հեռանալով երկրից՝ լիովին ձուլվում են եվրոպական մշակութային կյանքին ու այլեւս հետ չեն նայում։ Գուցե երաժշտական կարիերայի, առավել եւս՝ ֆինանսական առումով երեւանյան ելույթները շահավետ չեն, սակայն կա մեկ ուրիշ՝ հոգեբանական, բարոյական խնդիր՝ դեպի ակունք, դեպի սկիզբ վերադարձի ֆենոմենը։ Թռիչքդ որքան էլ գեղեցիկ ու երկնամերձ լինի, պիտի վերադառնաս եւ կանգնես քո հողին, ուժ, ոգի, ներշնչանք հավաքես նոր թռիչքների համար։ Այդպես են ապրում բոլոր ազնիվ արվեստագետները, որոնք դուրս են եկել միջազգային երաժշտական ասպարեզ:

-Հայրենասիրության մասին եք խոսում…

-Ես երբեք հայրենասիրության մասին չեմ խոսում, ես չեմ հասկանում այն արվեստագետներին, ովքեր խելոք հայացք ընդունած` ճառեր են ասում եթերից, խորհուրդներ են տալիս, առավել եւս՝ չեմ հասկանում դժգոհների, բողոքավորների չարագուշակ հանգերգը… Նա, ով հայրենասիրությունը դարձնում է կեցվածք ու նպատակ, հայրենասեր լինել չի կարող։ Հայրենիքին տվածը ո՛չ բարեգործություն է, ո՛չ խղճի պարտք, այլ… ինքդ քեզ տալու պես է։ Երբ արտասահմանում համերգների եմ լինում ու տեսնում եմ, թե իմ հայկական ազգանունն ինչպես է մարդկանց շուրթերին արթնացնում Հայաստան բառը, սիրտս հրճվում է։ Երբ արտերկրի երաժիշտ ընկերներս սկսում են հանրագիտարաններում տեղեկություններ փնտրել Հայաստանի մասին ու հայկական մշակույթին առնչվող գրքեր են կարդում, ոգեւորվում եմ։ Երբ որեւէ մեկը վատ է խոսում Հայաստանի մասին, զայրույթով եմ լցվում, վիճում եմ, վիրավորվում եմ։ Ինչո՞ւ… չգիտեմ։ Կարիք էլ չկա հասկանալու։ Ես տղայիս երբեք չեմ ասել, որ պետք է սիրել Հայրենիքը, սեփական ծննդավայրը, հողը, ազգակիցներին, մշակույթը, սովորույթները… բայց նա տարված է Հայաստանով, ու այլ կերպ լինել չէր կարող։

-Ի՞նչ դեր ունի հայ ազգային երաժշտական մշակույթը եվրոպական մշակութային ժառանգության մեջ։

-Նախ` ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե դուք հայ երաժշտական մշակույթ արտահայտության մեջ ներմուծելով ազգային բառը, ի՞նչ եք մասնավորեցնում։ Արամ Խաչատրյանը հայ մեծ կոմպոզիտոր է, թե որքանով է նա ազգային, ես այդ մասին չեմ մտածել ու չեմ ուզում մտածել, նույնը Բախը, Մոցարտը։ Ես նվագում եմ Մանսուրյանին, որովհետեւ նա մեծ կոմպոզիտոր է եւ ոչ այն պատճառով, որ նա հայ է։ Ու եթե ինչ-որ մեկն ասի, որ Մոցարտի ազգային պատկանելությունն ինչ-որ դեր ունի այդ համամարդկային երեւույթի էության ու ընկալման մեջ, ես չեմ հասկանա։ Ինչպես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են՝ Խաչատրյանն ավելի մեծ է, քան Բրամսը, քանի որ Խաչատրյանը հայ է։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր առանց ճանաչելու համաշխարհային մշակույթի մասշտաբները, խորքերը, խոսում են այդ ժառանգության մեջ հայ մշակույթի բացառիկ տեղի ու դերի մասին, եւ Հայաստանին վերապահում առաջնության դափնին։ Այս սնապարծությունը մեզ ոչինչ չի տվել ու չի տալու։ Մեզանից բացի ուրիշ ազգեր էլ են մշակույթ ստեղծում, եւ, մեղմ ասած, մեզանից ոչ պակաս։ Մենք եվրոպական երաժշտական մշակույթում կանք առանձին անուններով, իսկ ազգի ընդհանուր երաժշտական մակարդակը հետնապահ է:

-Որո՞նք են այն հիմքերը, որոնց հենվելով պիտի ոտքի կանգնենք, քայլենք առաջ, մեր համազգային երազանքները իրականացնելու ուժ գտնենք:

-Պետք է կարողանանք անկեղծ, շիտակ, համարձակ նայել ճշմարտության աչքերին ու գնահատել մեր հնարավորությունները: Ինքնախաբկանքը ոչինչ չի տալիս ու չի տալու: Պիտի կարողանանք ազնվորեն, առանց ինքներս մեզ խնայելու խոստովանել մեր սխալները, բացթողումները ու դրանք չկրկնելու որոշում կայացնել: Պիտի ճիշտ գնահատենք մեզ սպասվող դժվարությունները, և գործը պիտի գտնի իր տիրոջը, հաջողելու ուրիշ ձև չկա:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:11 Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին Այսօր, 14:59 Ինձ դավաճան են ասում... ես այնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:50 Արդեն, որ դեպի մեր կողմերը գալիս ա՝ վախենում ենք․ Գորիսեցի 76-ամյա Գրիգորի պապը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Այսօր, 14:36 Գորիսում 24-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է իր 33-ամյա մտերմուհուն Այսօր, 14:28 «Եթե ժողովուրդը դեմ չլինի». Նիկոլ Փաշինյանը նոր միտք ունի՝ Հայաստանում լինեն վճարովի ճանապարհներ (Տեսանյութ) Այսօր, 14:25 Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ փինաչիությունը որպես ավանդույթ, մշակույթ, համոզմունք ու հավատամք դարձնելու ու պահպանելու համար. Հովհաննես Ազոյան Այսօր, 14:17 Քաղաքական փոփոխության հասնելու ճանապարհը ժողովրդավարական համակարգն է. ԱՄՆ պաշտոնյան՝ ՀՀ-ում ոստիկանների գործողությունների մասին Այսօր, 14:10 Հայաստանում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել. Նարիշկին Այսօր, 13:53 Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև Այսօր, 13:43 Հնդկաստանում գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, կա 60 վիրավոր Այսօր, 13:36 «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր (Տեսանյութ) Այսօր, 13:28 Իրավունք չունենք Եռաբլուրը գերեզմանատան վերածելու, մենք այցելում ենք որպես ուխտատեղի. Բագրատ Սրբազան Այսօր, 13:20 «Լավագույնն» ու «ծագող աստղը»․ Մխիթարյանն ու Սպերցյանը՝ միմյանց մասին․ Լուսանկարներ Այսօր, 13:16 Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվել է Այսօր, 13:04 Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում. «Մայր Հայաստան» Այսօր, 12:45 ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Այսօր, 12:28 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Սոյունգ Յունը Այսօր, 12:11 Մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ Այսօր, 12:01 Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն Այսօր, 11:50 2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ Այսօր, 11:44 Ամրակից գյուղում բնակելի տունն ամբողջովին այրվել է Այսօր, 11:40 Այսօրվա հավաքը շատ կարևոր է. 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում. «Սրբազան պայքար» Այսօր, 11:37 «Հորովելի» մեծ ընտանիքը կմասնակցի Սրբազան Շարժման հանրահավաքին Այսօր, 11:34 Գեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները Այսօր, 11:32 ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին Այսօր, 11:27 Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը. Հայտարարություն Այսօր, 11:23 «Նյութապես շահագրգռել է մի խումբ անձանց». ՔԿ-ն Գերասիմ Վարդանյանի գործով մանրամասներ է ներկայացրել Այսօր, 11:18 15 րոպեն այն առավելագույն ժամկետն է, որից հետո վթարված ավտոմեքենաները պետք է դուրս գան երթևեկելի հատվածից. Ավինյան Այսօր, 11:12 Աղձքում ամփոփված են ոչ միայն Արշակունի, այլև նրանց նախորդած հայկական դինաստիաների հայ արքաների աճյունները. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:04 Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Այսօր, 11:00 Բաղրամյանում հավաքի մասնակից 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է․ ՔԿ Այսօր, 10:52 Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը. Հովհաննիսյան Այսօր, 10:45 Գիտեմ, որ կանգնած ավտոբուսներ ունենք. ձեր թվերը ճշգրիտ չեն, իրական թվերը ներկայացրեք. Ավինյան Այսօր, 10:43 Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր Այսօր, 10:39 Սպառվեց տնային կալանքիս ժամկետը. կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, դուստրս ինձ պարգևեց առաջին թոռնուհուս. Վահան Քերոբյան Այսօր, 10:32 Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Արարատի մարզի Նշավան բնակավայրերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Այսօր, 10:22 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ եկեղեցականների հետ Այսօր, 10:20 «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»․ ՔՊ-ական պատգամավորը սահմանի լուսանկարն է հրապարակել Այսօր, 10:10 Անի Սամսոնյանը դադարեցնում է «Լուսավոր Հայաստանին» անդամակցությունը Այսօր, 09:57 Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Այսօր, 09:54 Որոշ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 09:52 Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա Այսօր, 09:49 Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի․ Աբրահամյան 16/06/2024 23:57 Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ 16/06/2024 23:11 ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստում 16/06/2024 22:09 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ Առաքելյան 16/06/2024 21:50 Շոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես Ազոյան 16/06/2024 21:41 1 ամսով կալանավորվեց ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը. փաստաբան 16/06/2024 21:02 Վաղը կտեսնենք ևս մեկ անգամ՝ ցույց տալու, որ անկախ բռնաճնշումներից՝ շարժումը կենսունակ է և հասնելու է իր տրամաբանական եզրահանգման. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/06/2024 20:36 Կիևը պատրաստ է հենց վաղը բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ պայմանով. Զելենսկի 16/06/2024 19:56 Հարկերից խուսափելու հատկանիշներով քրվարույթը նախաձեռնվել է դեռևս 2023թ.-ին, «GG» ընկերության հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ 16/06/2024 19:23 Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից 16/06/2024 19:18 Արմեն Գրիգորյանը Ուկրաինայի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները 16/06/2024 19:11 Մեր գյուղացիք քեզ են ընտրել, քեզ հավանում են, ամեն հարցում կողքիդ ենք. Փաշինյանը՝ Ծավում է (Տեսանյութ) 16/06/2024 19:04 Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով 16/06/2024 18:40 Սահմանազատում պետք է անենք, որ գիշերները մարդիկ հանգիստ քնեն. Փաշինյանը՝ Ներքին Հանդի բնակիչներին (Տեսանյութ) 16/06/2024 18:04 «Ջիջի»-ի դեմ հարուցված անօրինական քրվարույթի միակ դրդապատճառն ընկերության հիմնադիր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է․ հայտարարություն 16/06/2024 17:39 ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանը 16/06/2024 17:00 «էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում». Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ) 16/06/2024 16:46 Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 3 վիրավոր 16/06/2024 16:18 Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագրին չեն աջակցել 11 երկիր, այդ թվում Հայաստանը 16/06/2024 15:44 Երևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ Օգաննեսյան 16/06/2024 15:01 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այսինքն՝ էդտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակտենի բնակիչներին (Տեսանյութ) 16/06/2024 14:30 Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել․ «Հետք» 16/06/2024 14:20 «Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ փաստաբան 16/06/2024 14:05 Ազգային-ժողովրդավարական Բևեռը հանդիպել է Բագրատ Սրբազանին 16/06/2024 13:39 Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար. Աբրահամյան 16/06/2024 13:12 «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. Նա 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել.shamshyan.com 16/06/2024 13:04 Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել են 16/06/2024 12:32 Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվեց, ինչը բողոքարկվելու է, ուզում են ասեն արի ապացուցիր, որ դու ուղտ չես. Փաստաբան (Տեսանյութ) 16/06/2024 12:12 Աբրահամ Գասպարյանը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում 16/06/2024 11:53 Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրման, ապա՝ թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին (Տեսանյութ) 16/06/2024 11:40 ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է 16/06/2024 11:15 Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր 16/06/2024 10:39 Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ.-ի. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Գեղամա լեռներից 16/06/2024 10:20 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով կբարձրանա 16/06/2024 10:01 Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում 16/06/2024 09:56 GG ընկերությունը միշտ սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ, չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը. Արտակ Բեգլարյան 16/06/2024 09:34 Կալանավորվել է հինգ մարդ, իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված, ո՛չ էլ կալանավորված. փաստաբան 15/06/2024 23:35 Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել 15/06/2024 22:56 Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ 15/06/2024 22:44 Սերն է պակասել բոլորին. Սիրուշոն 15/06/2024 22:29 Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել 15/06/2024 21:54 Նիկոլն անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ տղա եք՝ կանխեք ինձ. գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․ Աշոտյան 15/06/2024 21:15 Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան (Տեսանյութ) 15/06/2024 21:06 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» (Լուսանկարներ) 15/06/2024 21:02 Առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, հիմա իշխանության վերջին ճիգերն է, ուրիշ ճար չունեն. Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց 15/06/2024 20:45 Բաղրամյան պողոտայում ձերբակալված քաղաքացիներն ազատ արձակվեցին (Լուսանկարներ) 15/06/2024 19:48 Զելենսկու գրասենյակի ղեկավարն արձագանքել է ՌԴ-ի հետ խաղաղության ծրագրի առաջարկին 15/06/2024 19:24 Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը, «KamAZ» և «MAZ» մակնիշի բեռնատարները. կա 4 վիրավոր 15/06/2024 18:49 Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը 15/06/2024 18:15 Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն, չնայած քաղաքական բնույթի են որակում. ՔԿ 15/06/2024 17:59 37թիվ. ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում հայրենիքն ու արժանապատվությունը. Տիգրան Աբրահամյան 15/06/2024 17:46 «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը. Արսեն Բաբայան 15/06/2024 17:15 Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ Դանիելյան 15/06/2024 17:10 Մասիս Մելքոնյանը 2 ամիս ժամանակով կալանավորեց ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանին, բա էդ անձն ուրիշ ինչի համար է նշանակվել. փաստաբան 15/06/2024 16:56 Արցախցիներս ոչ միայն տուն ենք կորցրել, այլ ամենաթանկը՝ հայրենիք, մարդկային կյանքեր. դրանք որևէ կերպ չեն կարող փոխհատուցվել 15/06/2024 16:31 Ռուսաստանը վերականգնել է տարերքից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և արտաքին աշխարհի միջև 15/06/2024 16:22 Մարդկանց բացատրենք, որ թակարդում չհայտնվեն. երկու արևմտամետ բլոկ կա, երկուսն էլ խարդախներ են, հույսի վաճառականներ (Տեսանյութ) 15/06/2024 16:00 Փաշինյանը պետք է հեռանա ոչ միայն այն ամենի համար, ինչ արել է, այլ նաև այն ամենի համար ինչ պատրաստվում է անել (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը