![Արգենտինան ՀՀ կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով](https://www.aysor.am/news_images/761/2281373_1/445209526_869081931927858_4875668415221551136_n.thumb.jpg)
24/05/2024 12:30
Արգենտինան ՀՀ կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով
Մայիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Արգենտինայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ամրապնդել ավանդաբար ջերմ բարեկամական հարաբերությունները, արդյունավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը, որոնք հիմնված են համերաշխության և փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և պատմության վրա:
«Արգենտինան Հայաստանի ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները նոր թափ կստանան, որի համար առկա է անհրաժեշտ ներուժ»,- նշել է Գևորգ Պապոյանը։