![Կործանված ուղղաթիռի բեկորներում փամփnւշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈՒ-ն նախնական զեկույց է հրապարակել](https://www.aysor.am/news_images/761/2281336_1/photo_2024_05_20_08_55_45_thumb.thumb.jpg)
24/05/2024 11:03
Կործանված ուղղաթիռի բեկորներում փամփnւշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈՒ-ն նախնական զեկույց է հրապարակել
Ուղղաթիռը դուրս չի եկել հաստատված թռիչքային երթուղուց, վթարից մոտ մեկուկես րոպե առաջ ուղղաթիռի օդաչուն շփվել է մյուս երկու ուղղաթիռների հետ, կործանված ուղղաթիռի բեկորներում փամփուշտի կամ նմանատիպ հետքեր չեն հայտնաբերվել։
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահին, արտգործնախարարին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռի վթարի հարցով Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախնական զեկույցը։
Ըստ զեկույցի՝ ուղղաթիռը լեռանը բախվելուց հետո հրդեհվել է։