![«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում հատկապես մայիսի 27-ին, 28-ին՝ շրջափակման, անհնազանդության ակցիաների տեսքով](https://www.aysor.am/news_images/761/2281798_1/photo_2022_08_23_10_51_15.thumb.jpg)
25/05/2024 09:50
«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում հատկապես մայիսի 27-ին, 28-ին՝ շրջափակման, անհնազանդության ակցիաների տեսքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 26-ից հետո շարժման անելիքների մասով թեպետ գաղտնապահություն են անում, որ հենց հրապարակում սրբազանը հայտարարի, սակայն շշուկներ կան, որ աննախադեպ գործողություններ են ծրագրում հատկապես մայիսի 27-ին, 28-ին՝ շենք-շինությունների շրջափակման, անհնազանդության ակցիաների տեսքով։
Ինչպես տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանությունների տեղաշարժը և թույլ չտալ, որ մասնակցեն այդ օրվա տոնական միջոցառումներին: Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրն է»։