![Հրդեհից հետո վերականգնված հսկայական խաչը կրկին վեր է խոյանում Փարիզի Աստվածամոր տաճարի գագաթին](https://www.aysor.am/news_images/761/2282052_1/f6652103bef68c_6652103bef6cc.thumb.jpg)
25/05/2024 20:22
Հրդեհից հետո վերականգնված հսկայական խաչը կրկին վեր է խոյանում Փարիզի Աստվածամոր տաճարի գագաթին
Նորմանդիայի վարպետների կողմից վերջերս վերականգնված խաչը տեղադրվել է Փարիզի Աստվածամոր տաճարի գագաթին՝ հրդեհից հինգ տարի անց, հայտնում է Le Parisien-ը։
Այս երկաթե խաչը հրդեհի ժամանակ վայր էր ընկել ու վնասվել, 2 տոննայանոց խաչը երկաթից է պատրաստված՝ պատված ոսկյա զարդարանքներով։
Ֆրանսիայում ծրագրել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումն ավարտել ու տաճարի դռները մարդկանց առջև բացել դեկտեմբերի 8-ին։