![Սևանա լճի մակարդակը մայիսի 20-26-ը բարձրացել է 4 սմ-ով](https://www.aysor.am/news_images/761/2282812_1/sevan_about_34_1024x568_2_thumb.thumb.jpg)
27/05/2024 14:30
Սևանա լճի մակարդակը մայիսի 20-26-ը բարձրացել է 4 սմ-ով
Սևանա լճի մակարդակը մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.53 մ (26.05.2 4թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 7սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36 սմ-ով։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Արփա-Սևան ջրատարով մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.795մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 26-ը ներառյալ՝ 108.115մլն. մ³: