![Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական. Թովմաս Առաքելյան](https://www.aysor.am/news_images/761/2282704_1/441871429_17961103832716297_3713507415993176398_n.thumb.jpg)
27/05/2024 12:39
Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական. Թովմաս Առաքելյան
Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, արքեպիսկոպոս, ինչպես նաև ՀԱԵ բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ, այս մասին հայնտել է Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը։
«Սրբազանը պարզապես սառեցրել է՝ ժամանակավորապես դադարեցրել է Տավուշի թեմի առաջնորդի եկեղեցական և վարչական լիազորությունները։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահպանում է իր նվիրապետական աստիճանը»,- Facebook-ում գրել է Առաքելյանը։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռից հայտնել էին, որ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։