![Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ](https://www.aysor.am/news_images/764/2289264_1/f63c51892136c9_63c5189213705_thumb.thumb.jpeg)
10/06/2024 15:47
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ։
«Պասերով, պասերով աշխատվող բան է, նպատակը Հայաստանում նոր իշխանություն ստեղծելն է ու դա գաղտնի չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը նշեց, թե Ռուսաստանից ուղիղ չեն զանգում ու ասում՝ «լեյտենանտ..., դու պետք է այսպես բան անես»։
«Նարատիվ են ստեղծում, որը առաջ է գնում բլոգերներով, կարգախոսներով»,- ասաց ԱԺ նախագահը։