![Շահագրգռված ենք ԱՄՆ-ի հետ ուսումնասիրել ՀՀ-ի պաշտպանական վերափոխման համար հետագա համագործակցության հնարավորությունները. ԱԳ նախարար](https://www.aysor.am/news_images/764/2289544_1/63423629_0_0_1600_901_1920x0_80_0_0_a4a09c0ae50abe819439de204f52f849_thumb.thumb.jpg)
11/06/2024 11:13
Շահագրգռված ենք ԱՄՆ-ի հետ ուսումնասիրել ՀՀ-ի պաշտպանական վերափոխման համար հետագա համագործակցության հնարավորությունները. ԱԳ նախարար
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ շահագրգռված են ԱՄՆ-ի հետ ուսումնասիրել Հայաստանի պաշտպանական վերափոխման համար հետագա համագործակցության հնարավորությունները։
«Մենք շահագրգռված ենք ՀՀ-ի պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ»,-հայտարարեց Միրզոյանը։
Նա նշեց, որ պաշտպանության համագործակցության մասով կարող է գոհունակությամբ փաստել մեկ օրինակ՝ ինչպիսին է՝ 2023թ.-ի «Արծիվ գործընկեր» զորավարժության անցկացումը։