![Իրականում այս ամենը իշխանական պատգամավորները պետք է նախաձեռնեին, ոչ թե՝ ընդդիմությունը. Ռուստամյան](https://www.aysor.am/news_images/764/2289549_1/fotoram_io_2024_06_11t111410_645.thumb.jpg)
11/06/2024 11:24
Իրականում այս ամենը իշխանական պատգամավորները պետք է նախաձեռնեին, ոչ թե՝ ընդդիմությունը. Ռուստամյան
Շատ վարպետորեն ուզում եք խուսափել այն հարցից, որն այս ուղերձի մեջ արձանագրված է, ԱԺ-ում, դիմելով իշխանական պատգամավորներին, ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ իրականում այդ ամենն իշխանական պատգամավորները պետք է նախաձեռնեին, ոչ թե ընդդիմությունը։
«Ստեղծվել է մի իրավիճակ, որը դուք էլ եք փաստել, որ գործադիր մարմինի թե՛ կատարողականով, թե՛ բյուջեի կատարողականով, կա խզում կառավարության ծրագրի և նրա գործունեության միջև։ Մենք բազմիցս ներկայացրել ենք ձեզ, որ այդ խզումները շատ լուրջ են և դրա վերացմանն է ուղղված, որ կամ այս կառավարությունը փոխում է իր ծրագիրը և նոր ծրագիր է ընդունվում, կամ այդ կառավարությունը հրաժարական է տալիս։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի»,-հավելեց նա։